Հասարակություն

Ռուսաստանում տարեկան ինֆլյացիան կարող է կազմել 6 տոկոս. նախարար 

Ռուսաստանում տարեկան ինֆլյացիան կարող է կազմել 6 տոկոս. նախարար 

Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ ընթացիկ տարում ինֆլյացիան տարեկան կտրվածքով կկազմի 6 տոկոս։ Այս մասին հայտարարել է ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ CGTN-ին տված հարցազրույցում։ 

«Ինֆլյացիան մեզ մոտ թեեւ ավելացել է, սակայն մենք ակնկալում ենք, որ այն կպահպանվի մոտ 6 տոկոսի սահմաններում։ Վերջին տարիներին մեր տարգետը եղել է 4 տոկոսը, սակայն մենք ԿԲ-ի հետ անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու ենք»,- ասել է նախարար Սիլուանովը։ 

Վերջինս նաեւ նշել է, որ ռուսական տնտեսությունը ընթացիկ տարում պետք է հաղթահարի անկումը։ Ըստ այդմ, եթե 22 թվականին տնտեսական անկումը կազմել է 2,1 տոկոս, ապա այս տարի ակնկալվում է վերականգնում 2,5 տոկոսի չափով։ Կարող է լինել նաեւ ավելին։ Դա նշանակում է, որ ռուսական տնտեսությունը, չնայած սանկցիոն պրեսինգին, կհաղթահարի անկումը։ 

Նշենք, որ ՌԴ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, ընթացիկ տարվա համար ինֆլյացիան կանխատեսվել է 5-6,5 տոկոս, իսկ հաջորդ տարվա համար՝ 4 տոկոս։ ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունն այս տարվա ապրիլին կանխատեսել էր, որ ընթացիկ տարվա վերջում ինֆլյացիան կկազմի 5,3 տոկոս։ Այս գերատեսչության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը այս տարվա օգոստոսի սկզբին էլ ասել էր, որ Ռուսաստանի ՀՆԱ աճն այս տարի կկազմի 2 տոկոս։ ՌԴ Կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա համար ՀՆԱ աճը կկազմի 1,5-2,5 տոկոս։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image