Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրը, որն ակտիվ կառուցման փուլում է, շարունակում է գրավել սոցցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող օտարերկրացի բլոգերների ուշադրությունը:
Զբոսաշրջային ուղղությունն ընտրած բլոգերների հերթական խումբն այցելել է Հայաստան՝ անձամբ ծանոթանալու Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվող բացառիկ կառույցին:
Մասնավորապես՝ բլոգերներ Մարիա Գորյաչովան, Եվգենի Գորյաչովն ու Վալերիա Գերյուգովան, որոնք բացահայտում են աշխարհում ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղությունները, ՀՕԱԿ նախագահի օգնական, 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Եղյանի ուղեկցությամբ նախ այցելել են քանդակագործ Արմեն Սամվելյանի արհեստանոց, որտեղ ներկայում գտնվում է Քրիստոսի արձանը՝ սպասելով Հատիսի գագաթին տեղադրվելու իր ժամին, ապա միասին հարթահարել են 2,500 մետր բարձրություն և ուսումնասիրել լեռան գագաթին կառուցվող համալիրը, միասին հիացել այնտեղից բացվող չքնաղ համայնապատկերով, Արարատով:
«Գիտեի, որ այստեղ նոր զգացողություն եմ ունենալու, բայց այն, ինչ իրականում զգացինք այստեղ գալով, դժվար է բառերով նկարագրել: Արձանն այնքան հզոր է: Հայաստան եմ եկել հատուկ Փրկչի արձանը տեսնելու», - նշել է Մարիա Գորյաչովան, որը պատրաստվում է իր 14 մլն հետևորդներին պատմել Հայաստանում կյանքի կոչվող բացառիկ կառույցի մասին:
Վալերիա Գերյուգովան, իր հերթին, հավելել է, որ այս տարի իրենք հասցրել են նաև Ռիո դե Ժանեյրոյում լինել ու տեսնել աշխարհահռչակ Փրկչի արձանը:
«Մասշտաբն այստեղ միանգամայն այլ է: Իսկ շուրջդ վեր հառնող լեռները տեսարանն ուղղակի աննկարագրելի են դարձնում», - ընդգծել է բլոգերը:
Բլոգերների այցի ուշագրավ մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.
Հասարակություն
Արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ)
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯