ՔՊ-ի պատգամավորի թեկնածուների ցանկում 134-րդը Լոռու մարզի բնակիչ Զալիկո Համբարյանն է: Նա զինղեկ է, աշխատում է Սպիտակի դպրոցներից մեկում: ՔՊ-ի թեկնածուն ներկայում ամբաստանյալի աթոռին է․ դատվում է ծանր մեղադրանքով՝ անչափահասի նկատմամբ բռնություն կիրառելու, ծեծելու, հայհոյելու համար: Այս գործողությունները, ըստ քննիչների, նա իրականացրել է 2 տղամարդու հետ: «Զալիկո Ֆրունզեի Համբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024 թ. հունվարի 31-ին, ժամը 21.40-ի սահմաններում Ա. Հ․-ի եւ Գ. Մ․-ի հետ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, հարվածներ են հասցրել Ա. Կ․-ի մարմնի տարբեր մասերին, հնչեցրել հայհոյանքներ՝ վերջինիս պատճառելով հոգեկան ուժեղ ցավ եւ տառապանք»,- ասված է մեղադրականում: Գործով վերջին նիստը փետրվարի 5-ին էր՝ Վանաձորի դատարանում, հաջորդը փետրվարի 12-ին է: Գործով անցնող 3 ամբաստանյալներից մեկը Զալիկոյի եղբայրն է՝ Ալիկ Համբարյանը, տուժողը դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ է, որը ներկայում ծանր հոգեբանական վիճակում է: Գործի նյութերում առկա են դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննությունների եզրակացություններ, որոնց համաձայն՝ երեխան ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության: Զ․ Համբարյանը մեղադրանքը չի ընդունում, փաստաբան Վահե Դանիելյանն ասում է. «Իմ պաշտպանյալները չեն հետապնդել այդ երեխային, դա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է: Առավել եւս՝ չեն ծեծել»: Դեռ դատավճիռ չկա, բայց հարցն այն է, թե ինչու է ՔՊ-ն ծեծի համար դատվող անձանց պատգամավոր դարձնում: Գուցե ապագա խորհրդարանում ե՞ւս ՔՊ-ն «ծեծողների» կարիք կունենա:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯