«Ռեալի» ղեկավարությունը դեռ տատանվում է, թե արդյոք Խաբի Ալոնսոյին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինած Ալվարո Արբեոլան համապատասխանում է թիմի պահանջներին։ Եթե ակումբի ղեկավարության մոտ Աբեոլայի հանդեպ վստահությունը չամրապնդվի որեւէ կերպ, հնարավոր է, որ նրա հետ համագործակցությունը վաղաժամ դադարեցվի։
Ուշագրավ է այն, որ Արբեոլան բավական վատ է սկսել իր աշխատանքը «Ռեալում» եւ թիմը Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչում 2։3 հաշվով սենսացիոն պարտություն է կրել «Ալբասեթեից»։ «Ռեալում» կարծում են, որ նրան դեռ կարելի է մեկ հանդիպման հնարավորություն էլ տալ՝ նախքան որոշում կայացնելը։