Հասարակություն

Արման Բաբաջանյանն ուշանում է, բայց համախոհներն իրենց գործն անում են

Արման Բաբաջանյանն ուշանում է, բայց համախոհներն իրենց գործն անում են

Այս պահին Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, որը նաև կից է 102֊րդ ռազմաբազային, հավաքվել  են  հարյուրավոր գյումրեցիներ։ Հավաքվածների խոսքերով` ընդամենը խաղաղ ակցիա են նախաձեռնել` ի նշան հայ֊ռուսական բարեկամության և Գյումրիում 102֊րդ ռազմաբազայի կարևորության։ Մինչդեռ զարմացած են նման մեծաքանակ թվով ոստիկանների ներկայությունից, որոնց հետ անձամբ եկել և հրահանգներ է տալիս  ՀՀ փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը։ Չնայած վերջինս պնդում է, թե հասարակական կարգ են պահպանում, հավաքված գյումրեցիները նեղսրտեցին` ասելով, թե ոստիկաններին այստեղ են բերել դիտավորյալ սադրելու  նպատակով, որ իրենց խաղաղ ակցիան վերածվի խառնաշփոթի։

Ռազմաբազայում են հատկապես կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը։ Հնչում է հայրենասիրական երաժշտություն, ոմանք պատրաստվում են ելույթների։

Ուշագրավ է, որ Հանուն Հանրապետություն կուսացության նախագահ Արման Բաբաջանյանն ու իր համախոհները դեռևս ուշանում են, որոնք Գյումրի են գալիս ռազմաբազայի դեմ ակցիա անելու նպատակով, այնունամենայիվ փոքր միջադեպ գրանցվեց նրանց գյումրեցի համախոհներից մեկի և հավաքվածների միջև, տղամարդը բղավում էր, թե խաղաղ  ակցիան ավելորդ է, թողնեն հեռանան։ Ոստիկանները տարածքից հեռացրեցին նրան։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image