Ըստ քննչական մարմնի՝ Կոչուբաևը կարող է խոչընդոտել նախաքննությանը, որովհետև դեռևս չի հայտնաբերվել օգտագործած պահպանակի պատմությունը պատմած «ավագ գործընկերը»։ Ու, ըստ այդմ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը պետք է կալանավորվի 2 ամիս ժամանակով: Իսկ այդ «պատմությունն» այս տեսքն ունի՝ «Հ.գ.գ. ավագ գործընկերներիցս մեկը ասում է օգտագործված պահպանակը վերջում նետում են աղբամանը, խորհեք սրա շուրջ»։ Առողջ դատողության տեսակետից այստեղ առկա չէ ո՛չ պատմություն և ո՛չ էլ որևէ գործընկեր հայտնաբերելու խնդիր: Կարծում եմ, որ բուհերի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի առաջին սեմեստրի ավարտին միջին կարողությունների տեր ուսանողը դասապրոցեսի ժամանակ նման պատճառաբանություն չէր օգտագործի: Իսկ հաշվի առնելով, որ քննիչներ նշանակվում են բուհերի շրջանավարտները, ապա ենթադրելի է, որ այդ ձևակերպումն ընդամենը ձեռառնոցի էր: Կարող եմ ենթադրել նույնիսկ, որ ձևակերպումը քննարկվել է քննիչի վերադասի կողմից՝ հաշվի առնվելով փաստաբան Կոչուբաևի ոստիկանական անցյալը:
Էլ չասած որ փաստաբանի ֆեյսբուքյան գրառումը, որը դարձել է քրգործ կարելու հիմք, չի պարունակում Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով արձանագրված՝ դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն. չկա որևէ անուն, չկա որևէ ինֆորմացիա: Ինչի հիման վրա հարուցվել է հանրային քրեական հետապնդում: ՖԲ գրառումն ընդամենը հոգու ճիչ էր՝ ի պատասխան «ժողբաստիոնում» տեղի ունեցող աննորմալությունների, բոլոր կարմիր գծերը հատելու, այդ թվում՝ հոգևորականնների նկատմամբ շարունակ ոտնձգություններ իրականացնելու: Որի միակ նպատակը Փաշինյանի կողմից անձնական իշխանությունն ամեն գնով պահպանելու ձգտումն է: Ինչը կործանման է տանում պետությունը, իսկ իրավապահներն էլ փոխանակ դրա դեմն առնեն, նպաստում են վերջինիս իշխանության պահպանմանը: Ի դեպ, տեղյակ չէի, որ Ալեքսանդր Կոչուբաևը ծառայել է ոստիկանությունում, իսկ հետո, ինչպես ինքն է գրել, ուսադիրը շպրտել է իշխանության ներկայացուցիչների վրա ու դարձել փաստաբան, մեր լավագույն փաստաբաններից մեկը:
Փաստաբանների շրջանում արդեն շրջանառվում է գործադուլ անելու առաջարկ: Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր գործադուլ անել և միաժամանակ իրականացնել գործընկերոջ պաշտպանությունը: Որքան հասկանում եմ, գործադուլը ոչինչ չի տալու, իսկ դրա փոխարեն իշխանությունների անօրինությունների դեմ պայքարն ավելի ուժեղացնելն հենց այն է, ինչ մարդիկ սպասում են փաստաբաններից: Կարծում եմ, որ շատ ավելի գրագետ կլիներ գործադուլի փոխարեն փաստաբանական համայնքը միասնական վերաբերմունք արտահայտեր: Այն կարող է ունենալ հայտարարության, փաստաբանների միջազգային համայնքին, քրիստոնեական եկեղեցիներին ուղղված կոչի տեսք: Ի դեպ, պատկերացնում եմ, թե ինչ աղմուկ կբարձրացնեին նախկինների օրոք արևմտյան երկրների դեսպանատներն ու կառույցները՝ եթե նման երևույթ նկատվեր Հայաստանում: Ու այդ պարագայում անհրաժեշտ չէր լինի, որպեսզի փաստաբանները դիմեին նրանց: Վերջիններիս համար բավարար կլիներ ընդամենը մամուլում ներկայացվածը: Բայց քանի որ Նիկոլն իրենց մարդն է ու կատարում է իրենց պատվերները՝ երկրում իրականացվող բռնությունների վրա աչք փակելն այլընտրանք չունի:
Քաղաքականություն
Փաստաբանի հոգու ճիչը
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯