Հասարակություն

«Հրապարակ». Կրկին ազատազրկում են պահանջում Մուշեղ Շուշանյանի համար

«Հրապարակ». Կրկին ազատազրկում են պահանջում Մուշեղ Շուշանյանի համար

Հայտնի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը 2023 թվականից մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար, սպասում է Վերաքննիչ դատարանի որոշմանը: Առաջին ատյանի դատարանը Մուշեղ Շուշանյանի համար այս տարվա մարտին 1,5 մլն դրամ տուգանք էր սահմանել, սակայն դատախազությունը գոհ չի մնացել այդ պատժից եւ հայտնի փաստաբանի համար պահանջում է ազատազրկում: Այս մասին մեզ հայտնեց Մուշեղ Շուշանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա եւս վերաքննիչ բողոք է ներկայացրել: «Դատախազը ռեալ ազատազրկում է պահանջում, մենք` արդարացում»,- ասում է փաստաբանը:

Մուշեղ Շուշանյանը, որը նախկինում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ուներ, վերջին շրջանում բավականին պասիվ է: Նա անհետացել է հանրային հարթակներից, փակ, մեկուսի կենսակերպ է վարում: Այսպես են ազդում մարդկանց վրա` պետականորեն կազմակերպված ճնշումներ գործադրելով եւ ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելով: Հիշեցնենք․ Շուշանյանի մեղքն այն է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում գրառումներ է արել՝ քաղաքական հայացքներով պայմանավորված: Նա երկար ժամանակ կալանքի տակ էր, ապա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image