Քաղաքականություն

Ոչ մի հայ չէր համարձակվի հայկական միջավայրում ասել «Արցախը Ադրբեջան է»

Ոչ մի հայ չէր համարձակվի հայկական միջավայրում ասել «Արցախը Ադրբեջան է»

Մենք, ճիշտ է, փոքր երկիր ենք ու մի բուռ ժողովուրդ, բայց վառ անհատականությունների ու ծայրահեղությունների ազգ ենք: Առաջ էլ մենք լիքը տարաձայնություններ ունեինք, տարբերվում էինք միմյանցից, բայց մեզ միավորող գաղափարներ, այնուամենայնիվ, կային. մենք միասնական էինք Արցախի հանդեպ մեր սիրո, հայկական պետության լուսավոր ապագայի հանդեպ մեր հավատի, հայոց պատմության հանդեպ մեր հարգանքի, բանակի համար մեր հպարտության մեջ: 

Ոչ մի հայ չէր համարձակվի հայկական միջավայրում ասել «Արցախը Ադրբեջան է», «Արևմտյան Հայաստանը Թուրքիա է» ու մարսեր իր ասածը: Անհնարին էր պատկերացնել, որ որևէ հայ մարդ կասկածի տակ դներ ցեղասպանության փաստը: Կամ` առաջարկեր հանուն խաղաղության մի մետր հող հանձնել թշնամուն, որովհետև «ձյունոտ սարը բնակության համար պիտանի չէ» և այն բարձր դիրքի համար «հո չե՞նք կռվելու»: 

Ոչ մեկը չէր համարձակվի խոսել բանակը կրճատելու, զենք- զորք չունենալու, սահմանին զինվոր չկանգնեցնելու, մաքսային ծառայությունը ժամանակակից տեխնոլոգիաներով փոխարինելու մասին, որ թուրքը կամ ադրբեջանցին «հայի երես» չտեսնի: 

Տարիներ շարունակ մենք պայքարել ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահը չդիմավորի մեզ` մեր անձնագրերում մուտքի կնիք չխփի: Այն կնիքը, որի վրա Մասիս սարի պատկերն էր: Իսկ անցած տարի ռուս սահմանապահները վերջապես անհետացան Զվարթնոցից, Մասիսն էլ` սահմանապահների կնիքներից...
Այնուամենայնիվ, մեզանում կարմիր գծեր ու տաբուներ կային, որոնք չէին խախտվում: Արգելված թեմաներ ու պահվածք կար: Խախտողը կարող էր ողջ չմնալ պարզապես, զրկվել հայկական միջավայրում ապրելու իրավունքից...
Մենք, իհարկե, խաղաղություն ու հաշտություն էինք ուզում կառուցել անգամ մեր դարավոր թշնամիների հետ, բայց ոչ մեր արժանապատվության, ոչ մեր հողերն ու Արցախը տալու, ոչ նվաստանալու գնով: Եվ բանակցային պրոցեսն էլ ավարտին չհասավ հենց այդ պատճառով, որ մեզ թվում էր, թե հաղթել ենք, ուրեմն իրավունք ունենք լիարժեք անկախ Արցախ ունենալու և առավելագույն նպաստավոր պայմաններով կնքելու այդ չարաբաստիկ պայմանագիրը: 
Լավատես էինք, միասնական էինք, վստահ էինք մեր ճշմարտացիության մեջ, պատրաստ չէինք զիջումների գնալու...հայ էինք ու հպարտ էինք դրանով..

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image