ՀՀ վերաքննիչ քաղաքացիական եւ քրեական դատարանների հիմնադրման 20-ամյակի առթիվ հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ համակարգում կան «սեւ խոռոչներ»։
Նա հիշեց, որ 2003 թվականից առ այսօր չունենք թվայնացման արխիվ, եւ խնդիրն այն է, որ անկախ եւ անաչառ դատարանները պետք է արդյունավետ դատաքննություն իրականացնեն։
«Մեզ համար ծանրագույն խնդիրներից մեկն այն է, որ Վերաքննիչ դատարանները, ինչպես նաև առաջին ատյանի, բավական ծանրաբեռնված են, և միտումը շատանում է, 2017-18թթ-ի համեմատությամբ հետաքրքիր պատկեր ստացվեց:
Օրինակ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թ-ի ընթացքում ստացել է 4216 վերաքննիչ բողոք, որը 13.3 տոկոսով ավելին է անցած տարվա համեմատ, և այս գործերը առաջին ատյանում քննված գործերի 16.6 տոկոսն են կազմում, երբ անցած տարի կազմել են 15.2 տոկոսը, այսինքն՝ գնալով ավելի շատանում են բողոքարկողները, և գործերը, որոնք ենթակա են բողոքարկման»,- նշեց ԲԴԽ նախագահը։