Հասարակություն

Անցյալ տարի հյուրեր չունեի, այս տարի եկել են․ Բագրատ Ասատրյան

Անցյալ տարի հյուրեր չունեի, այս տարի եկել են․ Բագրատ Ասատրյան

«Այս տարի հունվարի 1-ը Հայաստանում դիմավորել է 15 հազար ավելի մարդ, քան նախորդ տարի։ Իմ տուն հյուր են եկել, բայց անցյալ տարի այդ հյուրերը չէին գալիս, մենք էլ թողնում-գնում էինք ՌԴ»,- այսօր «Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց․ տնտեսական հեղափոխության չափումները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց 1994-98թթ․ Կենտրոնական բանկի  նախագահ Բագրատ Ասատրյանը։

Նա նկատեց, որ առաջին եռամսյակն է, որ ՀՀ քաղաքացիների դրական ներհոսք ունենք։
«Վերջին տասնհինգ տարվա մեջ սա առաջին դեպքն է, երբ կա դրական սալդո։ Ես ապրում եմ այն դրական սպասումներով, որ կան հասարակության մեջ»,- ասաց տնտեսագետը։ Միաժամանակ նա նկատեց, որ չլուծված խնդիրները շատ են եւ գնալով ավելանում են։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց, որ կառավարությունում որոշումներ կայացնելու համար պետք է լինի ապակենտրոնացում, շարքային աշխատակիցները չեն կարողանում կայացնել որոշումներ։ Մյուս խնդիրը, ըստ նրա, էներգետիկ անվտանգության եւ էներգետիկ ռեսուրների հետ կապված ռիսկն է։ Այս տարի սահմանին գազի գինը բարձրացել է 15 ԱՄՆ դոլարով, որը դեռ ոչ մի ազդեցություն չի ունեցել մեզ վրա, սակայն «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն այս ընթացքում պարտք է կուտակում, եւ այդ պարտքը կկազմի 30 միլիոն ԱՄՆ դոլար։ Եվ դա, ըստ նրա, կազդի մեր տնտեսության վրա։ 

Բագրատ Ասատրյանը կարծում է, որ մենք ունենք գերուռճացված կառավարման համակարգ, որը ծառայում է պաշտոնյաներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image