Իրավունք

Ինչու են փորձում մեկուսացնել Ղազինյանին

Ինչու են փորձում մեկուսացնել Ղազինյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության քննությունը, որը տեղի է ունենում փակ ընթացակարգով։

Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանն անդրադարձել է գործի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հարցին, թե եթե Դավիթ Ղազինյանի վերաբերյալ ձայնագրությունը հրապարակվել էր դեռևս հունիսի 6-ին, և այդ ընթացքում նա չի փորձել խուսափել կամ հեռանալ, ապա արդյոք նրա մեկուսացման փորձը կարող է պայմանավորված լինել հետընտրական զարգացումներով, Վարդևանյանը պատասխանել է, որ գործընթացը իրավական հիմքերից ավելի քաղաքական ենթատեքստ ունի։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողը հերթական անգամ վկայում է վախի մթնոլորտ ձևավորելու փորձի մասին, այլ ոչ թե իրավական նորմերի կիրառման։

Վարդևանյանը նաև ընդգծել է, որ առաջացած բոլոր խնդիրները հնարավոր է հաղթահարել օրինական ճանապարհով։ «Այստեղ ոչ թե իրավաբանություն է եղել, այլ պարզապես հերթական վախի մթնոլորտի տարածում։ Դրանք բոլորը հաղթահարելի խնդիրներ են»,- ասել է նա :

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image