Հասարակություն

ՊՆ-ում ավելի շատ պրոֆեսիոնալներ են կուտակված

ՊՆ-ում ավելի շատ պրոֆեսիոնալներ են կուտակված

Լեզվաբան, ԵՊՀ դասախոս Նարինե Դիլբարյանը կարծում է, որ այսօր բանակն ամենակայացած ինստիտուտներից է, եւ դրա շնորհիվ մենք այսօր բանակցային սեղանին առաջարկելու բան ունենք։ Այս մասին այսօր նա հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա հիշեց ԼՂ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին, որը չունի ռազմական կրթություն, ինքնուս է։ Նարինե Դիլբարյանը կարծում է, որ մեր բանակը պետք է ղեկավարի լավ կառավարիչը, որը կարող է ճգնաժամային իրավիճակներում լինել լավ կառավարիչ։

Նրա դիտարկմամբ՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հին համակարգից նոր համակարգ հաջողությամբ անցում կատարած դեմքերից է։ Ըստ Դիլբարյանի,՝ Տոնոյանը չի երեւում հանրային հարթակներում եւ կենտրոնացած է իր աշխատանքի վրա։ Նրա կարծիքով՝ պրոֆեսիոնալների կուտակումը ՊՆ-ում ավելի շատ է, քան ցանկացած այլ նախարարությունում։

Ահարոն Ադիբեկյանը մեջբերում է միջազգային ստանդարտները, համաձայն որոնց՝ պաշտպանության նախարարը պարտադիր չէ, որ լինի զինվորական, քանի որ նրա խնդիրը պետք է լինի բանակին միջոցներ բերելը։ Իսկ ռազմական խնդիրներով պետք է զբաղվի ԶՈՒ շտաբը։ Նախարարը, ըստ նրա, պետք է զբաղվի ֆինանսատնտեսական խնդիրներով։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանն ավելի խոցելի է, քան՝ մենք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image