Հասարակություն

ԿԱԻ-ի շուրջ բարձրացված աղմուկն անտեղի՞ էր

ԿԱԻ-ի շուրջ բարձրացված աղմուկն անտեղի՞ էր

Թեեւ վերջին ամսիներին մամուլում քանիցս գրվեց Կրթության ազգային ինստիտուտի լուծարման մասին, հետո՝ վերակազմակերպման մասին, գրվեց նաեւ այն մասին, որ մինչեւ մարտի 31-ը զգուշացվել է, որ աշխատակիցներից ոմանք կրճատվելու են, սակայն առ այսօր ԿԱԻ-ն աշխատում է նախկին ռեժիմով։

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշում է․ «Աշխատում ենք այնպես, ինչպես եղել է սովորաբար, որեւէ հատուկ իրավիճակ գոյություն չունի։ Մեր աշխատանքը շարունակում ենք սովորականի պես,  կատարում ենք մեր պարտականությունները, որեւէ պաշտոնական փաստաթուղթ գոյություն չունի»։
Դեռեւս անցյալ ամիս պետք է ԿԱԻ-ի աշխատակիցները հանդիպեին Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ եւ պարզաբանումներ ստանային նրանից իրենց հետագա գործունեության մասին։ 

Նորայր Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե կայացա՞վ, արդյոք, այդ հանդիպումը։

«Մի քանի անգամ եղել է այդ հանդիպումը։ Ոչ մի նոր ծանուցում չի եղել, ծանուցում կար, որ կարող են կրճատումներ լինել, չեն եղել այդ կրճատումները։ Որեւէ կրճատում չի եղել, նոր ծանուցում չկա։ ԿԱԻ-ն շարունակում է բնականոն աշխատանքը»,- պնդեց մեր զրուցակիցը։

Ասել է թե՝ բարձրացված աղմուկն ունեցա՞վ իր ազդեցությունը։

«Ես դժվարանում եմ մեկնաբանել աղմուկները, ասում եմ՝ որեւէ փաստաթուղթ գոյություն չունի, որ սահմանափակի մեր աշխատանքը»,- ասաց Նորայր Ղուկասյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image