Հասարակություն

Ազգային գրադարանի աշխատակիցը նոր տնօրենին խնդրում է երկարաձգել պայմանագրի ժամկետը

Ազգային գրադարանի աշխատակիցը նոր տնօրենին խնդրում է երկարաձգել պայմանագրի ժամկետը

Աիդա Արշակյանը 12,5 տարի է, ինչ աշխատում է Ազգային գրադարանում։ Նա գլխավոր գրապահոցի մամուլի ենթաբաժնի սպասարկող է։ Նախկինում նա եղել է լրագրող, աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, արվեստի բաժնում, թղթակցել է «Առավոտ», «Ազգ», «Իրատես դե ֆակտո», «Իրավունք» թերթերին։ 

Նրա կենսաթոշակի ժամանակը լրացել է 2018թ․ հոկտեմբերի 6-ին։ 
Ազգային գրադարանի նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանը Աիդա Արշակյանի աշխատանքային ժամկետը երկարաձգել է վեց մասով, աշխատում է պայմանագրային հիմունքներով։ 

Աիդա Արշակյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասում է, որ ցանկանում է եւս վեց ամսով երկարաձգել իր աշխատանքը, որպեսզի իր կենսաթոշակը ավելանա եւս հազար դրամով։ 
«Դիմել եմ Ազգային գրադարանի նորընտիր տնօրեն Հրաչյա Սարիբեկյանին, որ զուտ մարդասաիրությունից ելնելով նպաստի, որ ես եւս վեց ամիս աշխատեմ։ Սակայն Հրաչյա Սարիբեկյանը բերեց այն փաստարկը, որ եթե իմ հարցում զիջում անի, ապա ուրիշ աշխատակիցների էլ պետք է զիջի։ Ես բողոք չունեմ Հրաչյա Սարիբեկյանի դեմ, որովեհետեւ համաձայն եմ, որ ինքն օրենքով է շարժվում»,- ասաց Աիդա Արշակյանը։ 

Տիկին Աիդան նշում է, որ ինքը սոցիալապես անապահով վիճակում է, փաստացի միայնակ է եւ խնդրում է միայն, որ Հրաչյա Սարիբեկյանը գոնե իր դեպքում բացառություն անի։ Այդ առթիվ նա դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը մեզ հետ զրույցում   եւս նշեց, որ Աիդա Արշակյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ 
«Եթե պետք է, մեր իրավաբանը կզանգի, աշխատանքի հետ կապված բոլոր հիմքերը կբացատրի։ Զրուցեք մեր իրավաբանի հետ, նա Ձեզ բոլոր հիմքերը կբացատրի»,- ասաց Հրաչյա Սարիբեկյանը՝ խորհուրդ տալով զանգահարել երկուշաբթի։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image