Հասարակություն

Տանիք չկա, բայց 16 միլիոնանոց ծառայողական մեքենա կա

Տանիք չկա, բայց 16 միլիոնանոց ծառայողական մեքենա կա

Արթիկի համայնքապետարանը վերջերս նոր ծառայողական ավտոմեքենա է ձեռք բերել՝ շուրջ 16 միլիոն դրամ արժողությամբ։ Hraparak.am-ը  տեղեկությունը ճշտեց Armeps գնումների կայքից։ Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ գնումը իրականացվել է քաղաքապետ Անանիկ Ոսկանյանի նախաձեռնությամբ՝ հին ծառայողական մեքենաները շահագործումից հանելուց հետո։Նույն  աղբյուրի պնդմամբ` մեքենաները վաճառվել են շուկայականից զգալիորեն ցածր գներով։ Մասնավորապես, Kia Sorento մակնիշի ավտոմեքենան մոտ երեք անգամ էժան գնով ձեռք է բերել փոխքաղաքապետերից մեկը։

Փոխարենը նոր գնված մեքենան՝ 2024 թվականի «Ռենո» մակնիշի ավտոմեքենան համալրել է համայնքապետարանի ավտոպարկը և սպասարկելու է քաղաքապետին։

Հատկանշական է, որ պետական մակարդակով՝ կառավարության և վարչապետի նախաձեռնությամբ, շարունակվում է ծառայողական ավտոմեքենաների կրճատման քաղաքականությունը։ Սակայն, ինչպես տեսնում ենք , սա  ոչ թե ծախսերի կրճատման, այլ դրանք ավելի շքեղ ձևով տնօրինելու միջոց է դարձել` հիմնականում իշխանավորների շահերին ծառայելով։

Արթիկում արդեն իսկ  դժգոհություններ կան, քաղաքացիները նկատում են, որ վերջերս Արթիկը լրջորեն տուժել է քամու հետևանքով, որի պատճառով տասնյակ բնակիչների տանիքներ ու ունեցվածք է վնասվել, սակայն մինչ այսօր որևէ աջակցություն այդ ընտանիքներին չի տրամադրվել։ Քամուց տանիքը կորցրած մարդիկ դեռ ապրում են նույն պայմաններում, մինչդեռ համայնքապետարանը խոշոր գումար է ծախսել ծառայողական նոր մեքենա ձեռք բերելու համար։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքապետ Անանիկ Ոսկանյանից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image