Ժամանց

Հայտնի է Ֆուտզալի Հայաստանի 2025 թ․ լավագույն մարզչի անունը

Հայտնի է Ֆուտզալի Հայաստանի 2025 թ․ լավագույն մարզչի անունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Ֆուտզալի տարվա լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկության արդյունքները։
 
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը լավագույնն է ճանաչվել 15 ձայնով։ Նրա գլխավորությամբ անցնող տարում Հայաստանի ընտրանին հաջող ելույթներ ունեցավ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ 
 
Այս տարի քվեարկության կարգում տեղի էր ունեցել փոփոխություն․ քվեարկողներն առաջարկված ցանկից պետք է ընտրեին միայն մեկին։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image