Քաղաքականություն

Ով որքան դրամաշնորհ է ստացել «Սորոս»-ից

Ով որքան դրամաշնորհ է ստացել «Սորոս»-ից

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը այսօր մամուլի ասուլիսում նշեց, թե ինչի են համագործակցել Երեւանի պետական համալսարանի հետ։ «Մենք տեսել ենք համակարգ, տեսել ենք այդ համակարգում պրոբլեմ, տեսել ենք այդ պրոբլեմը լուծելու ինստիտուտի կարողություն, եւ մեր համագործակցությունը եղել է այդ սկզբունքի վրա։ Եվ այդ համագործակցությունը եղել է 1998 թվականից, երբ ռեկտորն ուրիշ մարդ էր»,- ասաց Դավիթ Ամիրյանը։

Լարիսա Մինասյանը նշեց, որ բարձրագույն եւ միջնակարգ ծրագրերին ֆինանսավորել են յոթ միլիոն յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարով, ԵՊՀ- ն ստացել է 822 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, 218 հազար ԱՄՆ դոլարի հասնող ծրագրեր կատարվել են մեկ այլ կազմակերպության կողմից ԵՊՀ-ում։ Պետական ինժեներական համալսարանը, ըստ նրա, ստացել է 375 հազար ԱՄՆ դոլար, Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 115 հազար ԱՄՆ դոլար, ԳԱԱ-ն եւ ֆունդամենտալ գրադարանը՝ 140 հազար ԱՄՆ դոլար, Ազգային գրադարանը՝ 574 հազար ԱՄՆ դոլար։ 455 կրթաթոշակ է տրվել Կենտորնական եվրոպական համալսարանում սովորելու նպատակով, նաեւ՝ Օքսֆորդում, գերմանական համալսարաններում, Լոնդոնի տնտեսական դպրոցում սովորելու նպատակով։

1,8 միլիոն դոլարի հասնող գիտական, կրթական ծրագրեր էլ են ֆինանսավորել։ Իսկ միջնակարգ կրթությանը ֆինանսավորման չափը հասնում է 2,9 միլիոն ԱՄՆ դոլարի։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե պատրա՞ստ են երկխոսել Նարեկ Մալյանի հետ։ Լարիսա Մինասյանն արձագանքեց, որ երկխոսության համար պետք են նախապայմաններ, ստի, մանիպուլյացիայի դեպքում չի կարող լինել երկխոսություն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image