Հասարակություն

Ուղեղի փակված անոթները բացելու մասին էլ են մտածել

Ուղեղի փակված անոթները բացելու մասին էլ են մտածել

 

Այսօրվա մամուլի ասուլիսում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաեւ ստենտներին՝ նշելով, որ ամենաթանկ ստենտը մեկ միլիոն դրամ է։ Նախարարը նշեց, որ այսօր Երեւանում կա 11 ստենտավորման կենտրոն, եւ հենց նրանք են շահագրգռված, որ ստենտը լինի էժան։ Արսեն Թորոսյանը նշեց, որ պետությունը շահագրգռված է, որ ոչ թե ստենտը լինի էժան, այլ մարդիկ չգնան ստենտավորման։

Ըստ նրա՝ ուզում են գործարկել նաեւ ուղեղի փակված անոթները բացելու ծրագիր։ Տարեկան շուրջ 250 պացիենտ սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժում կստանա պետպատվերի շրջանակներում։ Արսեն Թորոսյանը հատուկ շեշտեց, որ իր առաջին քայլերից մեկը եղել է բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացնելը․ բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 20 տոկոսի չափով, մոտ այդքան էլ բարձրացվելու է այս տարի։ Ըստ նրա՝ բարձրացվել են նաեւ պետպատվերի միջոցներից հիվանդանոցային օղակի բուժաշխատողների վարձատրության համամասնությունները։ Ինչ վերաբերում է H1N1 հիվանդությանը, ապա նախարարը նշեց, որ ունեցել են մահվան դեպք, որով հիվանդը տառապել է նաեւ քրոնիկ ծանր հիվանդությամբ։

Մյուս դեպքերը բուժվել են։ Անդրադառնալով լիցենզավորման հարցին՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ մեր երկրում լիցենզավորվում են բուժհաստատությունները, իսկ բժիշկները ստանում են դիպլոմ։ Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենք մտածում են ներդնել ամերիկյան համակարգի նման մի բան՝ բժիշկ աշխատելու թույլտվության քննություն, նաեւ՝ կրեդիտների հավաքագրման մասին են մտածում։ «Փաստացի 2022-ին պետք է ունենանք բժիշկների կողմից հավաքագրված կրեդիտներ, իսկ իրենք չեն հասցնելու հավաքագրել, եւ մտածում ենք նրանց համար քննություններ անցկացնել։ Իսկ դա կարեւոր է բժիշկների որակի համար»,- ասաց նախարարը։

Նա հավելեց, որ նոր բացվող բժշկական համալսարանների ավարտական քննությունները պետք է լինեն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում։ Եվ դա տրամաբանական է, քանի որ նախարարությունն է ընդունում այդ բժիշկներին համակարգ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image