Հասարակություն

«Իմ բերանը չեք կարա փակեք»․ Գյուղացին անելանելի վիճակում է

«Իմ բերանը չեք կարա փակեք»․ Գյուղացին անելանելի վիճակում է

Լոռու մարզի Սվերդլով գյուղի բնակիչ 42-ամյա Հասմիկ Այվազյանը, որը 18 տարի երեխա չունենալուց հետո ամիսներ անց կծննդաբերի, հայտնվել է անելանելի իրավիճակում։ Նա հուզված զանգահարել էր մեր խմբագրություն՝ պատմելով,որ գյուղի խոշոր եղջերավոր անասունները սատկում են, այդ թվում՝ իրեն պատկանողները․ «Մեկ ամսվա մեջ խոշոր եղջերավորների մոտ վարակ է տարածված, մոտ օրերս 10 գլուխ անասուն է սատկել , որից 3-ը մերն է։ Դիմում ենք համայնքին, վարչական ղեկավարին, նա զանգեց Լոռի Բերդի ղեկավարին, նա էլ ասաց՝ ոչ մի բան չենք կարա անենք, կարանք 40 հազար դրամ փող տանք՝ ուտելիքի։  Ես ասել եմ՝ ես 1 միլիոնի վնաս եմ կրել, դուք դրանով իմ բերանը չեք կարա փակեք․․․մեր խնդիրներին ոչ մեկ ուշադրություն չի դարձնում»։

Մեր զրուցակցի խոսքով՝ մարզպետին էլ դեռ չեն դիմել,  սակայն հույս էլ չունեն, որ մարզպետը հարցը կլուծի, կաջակցի իրենց․ «Մարզպետն էլ իրենց պիտի ներկայացնի, սրանից մի քանի տարի առաջ էլի դիմել էինք մարզպետարան, ասել էին, որ խոշորացված համայնք է, ձեռ են քաշում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image