«Ռեալ Սոսյեդադի» 22-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը հավանական է, որ կլքի բասկյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Իսպանական սպորտային պարբերականների հաղորդմամբ՝ Զախարյանը և թիմի մի քանի այլ խաղացողներ չեն մտնում նորանշանակ գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոյի ծրագրերի մեջ։ Զախարյանին անձնական զրույցի ժամանակ արդեն տեղեկացրել են, որ ապագայում թիմը հույսեր չի կապում նրա հետ։