Ֆեյսբուքում գտա այս նկարը։ Տարբեր օգտատերեր հրապարակել էին, բայց իրենք էլ տեղյակ չէին, թե ով է հեղինակը։ Միաբանվելու նպատակ է դրել հեղինակը՝ ով էլ որ լինի։ Եկեղեցու շուրջ միաբանվելու։ Բանական մարդու ողջ հոգեբանությունն է ամփոփված․ մարդը միշտ փնտրում է մի տեղ, որտեղ կարող է զգալ՝ ես մենակ չեմ, ինձ տեսնում են։ Ամեն ձեռք, որ մեկ ուրիշին բռնում է, հիշեցնում է՝ մենք չունենք ավելի մեծ ուժ, քան փոխադարձ հենարանը։ Երբ հազարավոր մարդիկ շարժվում են միասին, նրանց մեջ ծնվում է մի ընդհանուր հոգի, որը ոչ մեկին չի թողնում ընկնել։ Ցածում կանգնածները բարձրացնում են վերևում կանգնածներին, իսկ վերևից կանգնածները պահում են նրանց, ովքեր նոր են բարձրանում։ Մարդիկ իրար բռնած, իրար հետ են են բարձրանում, պահում հավասարակշռությունը։ Ոչ ոք այստեղ միայնակ չէ․ եթե մեկը սայթաքում է, տասնյակ մարդիկ նրան բարձրացնում են։
Դա մարդկային հարաբերությունների իդեալական մոդելն է՝ ոչ ոք ամբողջական չէ ինքն իրենով, բոլորս ամբողջական ենք, երբ իրար հետ ենք՝ միասին։ Մարդը, երբ մենակ է, իրեն թույլ է զգում․ բայց երբ տեսնում է, որ իր շուրջը այդքան ձեռք կա, այդքան մարմին ու շարժում, իր հոգին հանգստանում է։ Հոգեբանորեն, սա ներքին վերակառուցման գործընթաց է՝ երբ արտաքին միասնությունը բուժում է ներքին ճեղքերը։ Այստեղ պատկերված է ամենահուզական ճշմարտությունը՝ մարդկային կապն ավելի ամուր է, քան ցանկացած քարե կառուցվածք։ Կենդանի շինություն է՝ կազմված ժողովրդի մարմնով ու կամքով։ Յուրաքանչյուր մարդ դառնում է մեկ աղյուս, մեկ հենարան, մեկ աստիճան դեպի վեր։ Եկեղեցին մենք ենք․ սա է ճշմարտությունը, և մենք այսպես պիտի պաշտպանենք նրան։ Երկու կողմերում ծածանվող դրոշները հոգեբանական պաշտպանական մեխանիզմ են՝ մենք ունենք ինքնություն, արմատ, պատմություն, որոնք ինչ- ինչ ուժեր ժխտում և փորձում են քանդել մեր կենդանի շինությունը։