Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի միջնորդության քննությունը։ Նիստին զուգահեռ դատարանի տարածքում հավաքվել են Կարապետյանի աջակիցները` որպես աջակցություն իրենց կուսակցության առաջնորդին։
Հավաքվածները պարբերաբար վանկարկում են «Սամվել, վարչապետ», միացնում են «Ուժեղ Հայաստանի» երգը, որոնք լսելի են դատարանի դահլիճում: