Հասարակություն

Ռուսաստանում հացը կթանկանա մոտ 10 տոկոսով

Ռուսաստանում հացը կթանկանա մոտ 10 տոկոսով

Ռուսաստանում հացի գործարանները ստիպված են կրկին թանկացնել իրենց արտադրանքը՝ հումքի ինքնարժեքի թանկացման հետեւանքով։ Ըստ առկա տեղեկատվության, ամենայն հավանականությամբ հացը Ռուսաստանում մինչեւ տարեվերջ կթանկանա 7-10 տոկոսով։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Ռուսաստանում հացը թանկացել էր, քանի որ հացի արտադրման համար անհրաժեշտ բաղադրիչների գնի՝ անկանխատեսելի բարձրացում էր արձանագրվել։

Ամառվա վերջին հաց արտադրող ձեռնարկությունները կարողացել էին մասնակիորեն նվազեցնել գները, սակայն ամբողջովին թանկացումն հաղթահարելը հնարավոր չէր եղել։ Նշենք, որ ՌԴ-ում հացի թանկացման մասին խոսակցություններ արդեն կային։ Իրավիճակի վրա ազդել էր Ռուսաստանի՝ հացահատիկային գործարքից դուրս գալը եւ ռուբլու էժանացումը։ Հատկապես ռուսական արժույթի փոխարժեքի անկումը հանգեցրել էր նրան, որ հացի արտադրման համար անհրաժեշտ ոչ տեղական բաղադրիչներն էին սկսել թանկ գնով ձեռք բերել։ Նշենք, որ Ռուսաստանն ինքն իրեն ապահովում է հացահատիկով, սակայն ինքնարժեքի բարձրացումն ուղղակիորեն ազդում է պատրաստի արտադրանքի վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image