Մշակույթ

Մի տպավորություն բուքֆեստից

Մի տպավորություն բուքֆեստից

«Ես չգիտեմ խոհանոցը, բայց մի բան ակնհայտ է ինձ համար: Մրցույթի արդյունքների հրապարակման ժամանակ տարբեր անվանակարգերում էկրանին «թրթռում» է բարձր բալեր հավաքած 5 մրցակից անուն, որոնց մակարդակներն իմանալով, մեկ էլ տեսնում ես՝ դրանցից ամենահայտնին ու շնորհալին պարտվեց, շահեց մի անհայտ-անծանոթ անուն։ Սա ինչպե՞ս բացատրել. ժյուրիի ոչ լավագույն կազմո՞վ, որ լավը վատից ի վիճակի չէ ջոկել կամ ջոկում է ոչ անաչառ: Ինչպես ընտրությունների ժամանակ՝ ընտրողների ցուցակները, պետք է հրապարակել հայտ տված բոլոր հեղինակների անունները, որպեսզի ընթերցող հասարակությունն ակնհայտ տեսնի, թե հայտ ներկայացրած ինչ գրողների կողքին ինչպիսիք են «հաղթանակել»»։
 8 սեպտեմբերի, 2024թ․

Սա անցյալ տարվա բուքֆեստի մասին է՝ Ֆեյսբուքի իմ պատին։ Ասեմ առանց ամաչելու, որ էս հասակիս է՛լ չեմ խրատվում ու որերորդ անգամ` այս տարի եւս մասնակցեցի այս «առեղծվածային» մրցույթին (փո՛ղի համար, քանզի գրքեր ունեմ տպելու․․․) եւ նորից չանցա։ Մասնակցել էի մանկապատանեկանի անվանակարգով, միջոցառմանը վերջին պահին որոշեցի չգնալ, որովհետեւ մտածեցի, որ բացառվում է այստեղ ԳՐԻ ՇՆՈՐՀՈՎ հաղթելը։ Պոեզիայով չէի անցել, որովհետեւ գտան, որ Ֆեյսբուքի իմ իսկ պատին դրված բաները համարվում են հրապարակված․․․ Ես չգիտեմ՝ ով է հաղթել «իմ» անվանակարգում, բայց կառաջարկեի մի տեղ կողք-կողքի հրապարակել իմ ներկայացրած ու իր «հաղթած» գործերը եւ ընթերցողների կարծիքներն այնուհետեւ ներկայացնել ժյուրիին։
….
Տո ամոթ ունեցեք, արա՜, Զավեն Բեկյան գրողը եթե 5 տարի չի անցնում ձեր «ֆըսթըս»-ով, դա ի՞նչ զուլումաթ միջոցառում է, ուրեմն։ Իմ ծանոթ-ընկեր գրողներն ինձ հանդիմանում` ասում են (իրավամբ )․ էդ ի՞նչ խելք ես անում՝ ամեն տարի մտնելով էդ «սոդոմ-գոմորի» մեջ, բա քեզ սազո՞ւմ է:

Մի «ուղերձ» էլ իշխանությանը. գրողներին ոչ մի օժանդակություն չցուցաբերելու, ՀԳՄ գույքի պատկանելությունը վիճարկելու փոխարեն վերականգնե՛ք, պարոնայք եւ տիկնայք, գրքերի տպագրության գործում պետական աջակցության նախկինում գործած համակարգը, որպեսզի իմ տարիքի եւ մակարդակի գրողները հարկադրված չլինեն գիրք տպելու փողի համար մտնել ձեր այս Բուքֆեստ կոչված ծաղրուծանակի մեջ․․․
Արեք այդ բանը, պաշտոնատար տիկնայք եւ պարոնայք․․․

Զավեն ԲԵԿՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image