Այլ

Ի՞նչ Հայաստան, ի՞նչ ժողովրդավարություն. ԱՄՆ-ն դեռ մի բան էլ սատարում է

Ի՞նչ Հայաստան, ի՞նչ ժողովրդավարություն. ԱՄՆ-ն դեռ մի բան էլ սատարում է

ԱՄՆ-ն, որը մշտապես համաշխարհային քարտեզի վրա ներկայանում է իբրև ժողովրդավարության, մարդու ազատությունների և իրավունքների պաշտպանի առաջնամարտիկ, բնօրրան, քարոչզակենտրոն, զարմանալիորեն չի արձագանքում Երևանում տեղի ունեցող բռնություններին, որոնց գագաթնակետը երեկ՝ Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցների նկատմամբ իրավապահների կիրառած բիրտ ուժն ու վայրագություններն էին:

Զուգահեռաբար, Վրաստանում տեղի են ունենում ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ այդ երկրում իշխող կուսակցության կողմից վավերացրած այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին օրենքի:
Վաշինգտոնից ոչ միայն արձագանքել են այդ իրադարձություններին, այլև կոնկրետ իրավական սանկցիաներ կիրառել վրացի պաշտոնյաների նկատմամբ:

ԱՄՆ-ն սպառնացել է վերանայել Թբիլիսիի հետ քաղաքական հարաբերություններն ու ակնարկել աջակցության չեղարկման մասին:

Եվ, ահա, նույն ԱՄՆ-ն, որ դեմ է իրենց բնորոշմամբ Վրաստանի «ռուսամետ» իշխանությունների քաղաքականությանը ու սատարում ազատասեր վրաց ժողովրդին, չգիտես ինչու աչք է փակում Երևանում կատարվող անօրինություններին, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ, հայտնի լրագրողներ, նախկին նախարարներ և այլ մարդիկ, որոնք հանդգնել են իրենց ազատ կարծիքն ու անհամաձայնությունը հայտնել ՀՀ գործող իշխանությունների խայտառակ քայլերի վերաբերյալ:

Ավելին, հայ ոստիկանի ձեռքերն ավելի են բացվել այն պայմաններում, երբ Երևանում էր Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի օգնական Օ՛Բրայենը, ով մեր երկիր է ժամանել հայ-ամերիկյան ռազմավարական դաշնակցությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար:

Օ՛Բրայենի հյուրանոցային պատուհանից, միգուցե, չի երևացել Ազգային ժողովի դեմ կատարվող դաժան ջարդը հայ քաղաքացիների նկատմամբ, բայց նրա ընթերականները հո լավ գիտեն, թե ինչ իրավիճակ է Հայաստանի սրտում:
Թեպետ անսիրտ ԱՄՆ-ի համար ամեն ինչ միշտ էլ կարգախոսային է եղել, այնպես, ինչպես կրկնում են Փաշինյանի չսիրած Ռուսաստանի իշխանությունները: Այս հարցում դժվար է չհամաձայնել Մոսկվայի հետ...

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image