Հարցազրույց

«Հրապարակ». Իմ երեխային ՀՀ սուվերեն տարածքում թուրքը սպանեց, էդ էլ հո Արցախ չէ՞ր

«Հրապարակ». Իմ երեխային ՀՀ սուվերեն տարածքում թուրքը սպանեց, էդ էլ հո Արցախ չէ՞ր

«Հրապարակի» զրուցակիցը 2022 թվականին Վերին Շորժայի դիրքերում զոհված Սերյոժա Ղազարյանի հայրն է` Սերժիկ Ղազարյանը:

- Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ տարաբնույթ հայտարարություններ է անում, բայց մարդկանց ամենից շատ զայրացրել է նրա այն հայտարարությունը, որ եթե ինքը չվերընտրվի, Ադրբեջանը սեպտեմբերին կհարձակվի Հայաստանի վրա: Մի մարդ, որ 4 պատերազմ ու զինված բախում, այսքան զոհեր է բերել Հայաստանին, ուզում է համոզել, որ իր մնալը բացառելու է նոր պատերազմը: Նա նաեւ ասում է, որ եթե Ռուսաստանը գազի սակագինը թանկացնի, ապա Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ ստանալ:

- Նախ ասեմ, որ ես 99 տոկոսով ոչ մի քաղաքական ուժի չեմ հավատում, կարող եք ինձ մեղադրել, բայց ինձ մոտ ոչ ոք հավատ չի ներշնչում: Չորս ղեկավար ունեցանք, չորսն էլ մեզ խաբեցին, ամեն մեկն իր թայֆաներով հարստացել է, ինչ-որ բաների հասել, իսկ երկիրը կործանվել է արդյունքում: Իզուր չէ, որ մեր ժողովրդի 20 տոկոսը հարուստ է, 80 տոկոսը՝ աղքատ: Մենք այժմ այնպիսի տգետ ու ախմախ իշխանություն ունենք, որ իշխանության գալու օրվանից միայն քանդում ու քանդում է: Հայաստանը չունի արդյունաբերություն, չունի գազ ու նավթ, չունի ծով, մեզ համար ամենակարեւոր ոլորտներից մեկը պետք է այսօր լիներ գյուղատնտեսությունը, բայց Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրերին հայտարարեց, որ փակում է գյուղատնտեսության նախարարությունը, որ այն մեզ պետք չէ եւ այլն: Արդյունքում մեր երկիրն օրեցօր ավելի աղքատ է դառնում, մարդիկ ավելի մեծ դժվարությունների առաջ են կանգնում: Ամողջ օրը խոսում են Եվրոպայից, բայց դեռ ինչքան ճանապարհ ունի մեր երկիրն անցնելու, որ հասնի եվրոպական երկրներին:

- Չնայած բոլոր այդ խնդիրներին, Նիկոլ Փաշինյանը սպառնում է կզացնել, սատկացնել ընդդիմադիր ուժերին, հավատացնում է, որ եթե իրեն վստահեն, «ծակն է կոխելու» Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն է դարձնելու եւ այլն:

- Նա շատ բան կարող է ասել, իր բոլոր ասածների պիտանիության ժամկետը վաղուց անցել է, էլ նրա ոչ մի խոսքին լուրջ վերաբերվող չկա: Ինչպես Ալիեւն է անիմաստ դուրս տալիս՝ ասելով, թե իբրեւ Երեւանն իրենց պատմական քաղաքներից է, այնպես էլ սա` միայն անիմաստ հայտարարություններ է անում, բայց տակը բան չկա: Հետեւում եմ այս քարոզարշավին ու զարմանում, նեուժելի՞ մի հատ նորմալ դիվանագետ չունենք, որ մեզ էս խայտառակությունից ազատի: Ինչքա՞ն կարելի է էս անամոթությունները հանդուրժել: Մեզ մի նորմալ ղեկավար է պետք, որ երկիրը կարգի բերի, ժողովրդի մատից գոնե մի հատ փուշ հանի:

- Ընդդիմության շարքերում չկա՞ այնպիսի քաղաքական ուժ, որին վստահում եք:

- Անկեղծ եմ ասում` ինձ մոտ ոչ մեկը վստահություն չի առաջացնում: Գուցե լավ բարեգործներ կան, լավ գործարարներ, բայց չգիտեմ, թե նրանք ինչքանով կկարողանան երկիր ղեկավարել: Հավատ չեն ներշնչում մի տեսակ:

- Կարծում եք՝ Փաշինյանից ավելի վա՞տ կղեկավարեն:

- Ես ատում եմ Նիկոլ Փաշինյանին, ես նրա անունն անգամ չեմ ուզում լսել: Նրան ոչ մեկի հետ չեմ կարող համեմատել: Ասում էր` Արցախը Հայաստան է, եւ վերջ: Իսկ հիմա ի՞նչ է անում: Ասում է, որ Արցախը երբեք չի եղել հայկական տարածք: Ես որդեկորույս ծնող եմ, ու ինձ մոտ հարց է առաջանում․ լավ, ասենք՝ Արցախը մերը չէր, բայց իմ երեխային Հայաստանի սուվերեն տարածքում թուրքը եկավ սպանեց, բա ինչո՞ւ չկարողացար դեմներն առնել, էդ էլ հո Հայաստան էր: Նման ղեկավարի հետ ո՞վ կարող է հույսեր կապել, ո՞ր մի նորմալ մարդը: Ջերմուկ, Վերին Շորժա եւ այլն: Ի՞նչ գործ ունի ադրբեջանցին այնտեղ:

- Բայց հինգշաբթի օրը Հանրապետության հրապարակում մեծ զորահանդես էին կազմակերպել, զենքեր էին ցուցադրում, գլուխ էին գովում, ինչի՞ համար են այդ զենքերը եւ զինտեխնիկան:

- Հա, մեր հարկերի հաշվին գնացել զենքեր են առել, բայց ո՞ւմ դեմ են դրանք օգտագործելու: Դե թող էդ զենքերով երկու հատ խփեն, ազերիներին վռնդեն մեր տարածքից: Ալիեւը ոնց ասում է, էդպես է անում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image