Փա՛ռք Սերժ Սարգսյանին, ավելի՛ փառք Ռուսաստանին11:47 | 19.04.2014Երեկ Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ կլորսեղան-քննարկում «Աշխարհաքաղաքական, քաղաքա...
Մաքսայինի հարցում թյուրիմացությունը նախարարի մեղքով էր11:32 | 19.04.2014Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ հատուկ հանդիպում էր կազմակերպ...
Պրեմիերա. Մհեր և Սևակ Ամրոյան «Ադանա»11:31 | 19.04.2014Մհերը և Սևակ Ամրոյանը Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված նոր աշխատանք են պատրաստել:Մա...
Մինչ Պուտինը Լյուդմիլա Ալեքսանդրովնային ամուսնացնի...11:05 | 19.04.2014Հինգշաբթի օրը ՌԴ նախագահը երկու-երեք ժամ տեւած մամլո ասուլիսում դարձյալ ապատեղեկատվություն է տարա...
Տարվա կեսը ընդդիմություն են լինում, հետո նորից՝ իշխանություն10:53 | 19.04.2014«Օրինաց երկրի»՝ կոալիցիայից դուրս գալը, պարզվում է, ՀՀԿ-ում թեթեւ չեն տանում, թեպետ փորձում են ցո...
Մեռելոցները չեն վերանայվի10:41 | 19.04.2014Ի դեպ, Մեռելոցի օրերը ոչ աշխատանքային են համարվել Վեհափառի խնդրանքով: Դրանք հաստատվել են կառավարո...
Ստոպ, Հովիկ, ստոպ10:38 | 19.04.2014Երեկ, երբ լսեցի, որ նորանշանակ վարչապետը ցուցարարների հետ Բաղրամյան 26-ում է, առաջին բանը , որ ան...
Թայմ-աուտ 10:20 | 19.04.2014Միանգամայն բնական է նորանշանակ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի ցանկությունը. լինել ակտիվ եւ հաշված օ...
Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Մոսկվա10:06 | 19.04.2014Մեր տեղեկություններով, ապրիլի 22-ին Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Մոսկվա: Հանդիպում եւ առանձնազր...
ՕԵԿ-ական Նելսոն Զուլոյանը դեռ չի որոշել կուսակցությունից դուրս գալու մասին09:59 | 19.04.2014Առողջապահության նախարարության ԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը, որն ՕԵԿ ներկայացուցիչն է եւ ՕԵԿ-ի մի...
ՀՀԿ ԳՄ նիստը հիասթափություն է պատճառել ՀՀԿ ծերակույտին09:41 | 19.04.2014Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը հիասթափություն է պատճառել ՀՀԿ ծերակույտին, ովքեր սպասում էին...
Եղանակը՝ Հայաստանում00:52 | 19.04.2014Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին շրջանների զգալի մ...
Մայդանում ցուցարարները օրինական են00:41 | 19.04.2014Ուկրաինայի արևելքում դրության լիցքաթափման վերաբերյալ ժնևյան պայմանավորվածությունները չեն վերաբերո...
Աստղագուշակ՝ ապրիլի 19-ի համար00:23 | 19.04.2014Հաջողություններ կունենաք անսպառ երևակայություն և ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում...
Գեորգի Մարգվելաշվիլիի յուրատեսակ համաներումը00:18 | 19.04.2014Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներման մասին հրամանագիր է ստորագրել...
Ջրատարից դուրս են բերել 3-ամյա երեխայի դին00:10 | 19.04.2014Ապրիլի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում...
Դատի է տվել սոցցանցերին00:06 | 19.04.2014Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայցով դիմել է երկրի Սահմանդրական դատարան...
Պուտինը ԱԱԽ նիստ է հրավիրել23:57 | 18.04.2014Նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ...
Արգամիչ, քեզ համբերություն և տոկունություն23:26 | 18.04.2014Հովիկ Աբրահամյանի տեղը լինեի՝ կխնդրեի ինձ հետ տանել Ազագային ժողով...
Կերկխոսեն միայն նոր օրենքի դեպքում ․ բողոքի ակցիա (լուսանկարներ)22:46 | 18.04.2014Վարչապետի խոսքերից հետո չպետք է հավատով տարվենք, պետք է մեր պայքարը շարունակելով սպասենք...
Ցուցակով՝ Գագիկ Մելիքյանն է22:37 | 18.04.2014Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշան...
Հովիկ Աբրահամյանը խոստացավ ակտիվիստներին (լուսանկարներ, տեսանյութ)22:13 | 18.04.2014ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրակ...
Կիևի իշխանությունները խոստումներ են տալիս22:01 | 18.04.2014Ուկրաինայի ղեկավարությունը կոչ է անում քաղաքացիներին՝ միասնականություն ցուցաբերել, և խոստանում է ...
Հայաստանը պետք է դուրս գա այդ ճգնաժամից, որն արդեն հասել է Ուկրաինա. Աշոտ Մանուչարյան21:54 | 18.04.2014Ուկրաինայի խնդիրը կարևորագույն հարցն է մոլորակի վրա. այս մասին այսօր հրավիրված «Աշխարհաքաղաքական,...
Ազատության հրապարակում ավարտվեց «Դեմ եմ»-ի հանրահավաքը21:41 | 18.04.2014Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց «Դեմ եմ» շարժման հանրահավաքը: Նախագահական նստավայրից երթ...
Դավիթ Հարությունյանը՝ նախարար, Արմեն Երիցյանը վերանշանակվեց իր պաշտոնում21:19 | 18.04.2014Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել...
Ձկան փառատոն Հայաստանում20:54 | 18.04.2014Ապրիլի 19-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Սուրբ Հարության տոնին ընդառաջ Հայաստանում առաջին ան...
Սահակաշվիլին Կիևին կռվելու կոչ է արել20:23 | 18.04.2014Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Ուկրաինայի իրադարձությունները և նշել է, ո...
Կարեն Կարապետյանը՝ ԱԺ նախագահի լավագույն նախատիպ․ Տ․ Վարդապետյան19:44 | 18.04.2014ԱԺ ՀՀԿ խմբակցության ջավախահայ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը կարծում է, որ վարչապետի փոփոխությունը...
Ցույց նախագահի նստավայրի մոտ. վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ցուցարարների հետ (տեսանյութ, ուղիղ)19:40 | 18.04.2014Մեր թղթակից Աննա Մաթևոսյանը ՀՀ նախագահի նստավայրի մոտից հենց նոր տեղեկացրեց, որ շենքի դիմաց հավաք...
Մենք ազնիվ մղումներով ենք սկսել հայ-թուրքական գործընթացը. Սերժ Սարգսյան19:14 | 18.04.2014ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է պաշտպանո...
Աշխարհահռչակ ֆրանսահայ սոմելյեն ցուցադրեց՝ ինչպես համտեսել գինին 17:52 | 18.04.2014Երեկ՝ ապրիլի 17-ին, SOMMELIER Wine Gallery-ում տեղի ունեցավ ֆրանսահայ սոմելյե, «Gault Millau» հա...
«Բամբիռ» խմբի նոր տեսահոլովակը17:45 | 18.04.2014«Բամբիռ» խումբը ներկայացնում է նոր տեսահոլավակ։
Դատական ոլորտի վերաբերյալ Օմբուդսմենի առաջարկներն ընդունվել են17:38 | 18.04.2014Ապրիլի 17-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում ...
Ո՞ր օրենքն է արգելում կնդանիներ տանել փողոց17:26 | 18.04.2014Կառավարության դիմաց մկան ու կատվի «մասնակցությամբ» ակցիա կատարած Սուսաննա Մարգարյանին ոստիկանությ...
ՄԵԾ ՈՃԻՐ17:13 | 18.04.2014Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դաժան ճակատագիր էր վիճակված արևմտահայությանը: 19...
ԵՐԵՎԱՆ17:03 | 18.04.2014«Երեւան, որ հասանք, առավոտվա ժամը 2-ը կամ 3-ը կլիներ. երկինք մութ խավար էր. փողոցների մեջ ոչինչ շ...
Վեց հայ Forbes-ի՝ ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում16:50 | 18.04.2014Հեղինակավոր Forbes հանդեսի տվյալներով՝ 200 ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում առնվազն վեցն ազ...
ԵՊՀ պահակները «կլիցենզավորվեն»16:42 | 18.04.2014ԵՊՀ-ի անվտանգության աշխատակիցներին զգուշացվել է, որ ապրիլի 28-ից նրանք ստիպված են լինելու ստանալ ...
Լեռնիկ Ալեքսանյանը՝ Հովիկ Աբրահամյանի փոխարեն16:33 | 18.04.2014ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի ...
Գորլովկայում ոստիկանությունը հետաքննում է պատգամավորի առևանգումը16:26 | 18.04.2014Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գորլովկա քաղաքում առևանգել են Քաղաքային խորհրդի պատգամավոր Վլադիմիր Ռիբա...
Թող 2 պարկ տան, բայց ձրի տան16:17 | 18.04.2014Կառավարությունն արձանագրել է, որ 2014թ. մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում մարզերում ...
Հայաստանն ապրիլի 29-ին Մաքսային միությանը չի միանա16:11 | 18.04.2014Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ապրիլի18-ին հերքել է իր իսկ կողմից ...
Շակիրան ևս սգում է Մարկեսի մահը (լուսանկարներ)15:59 | 18.04.2014Ինչպես մենք տեղեկացրել էին ապրիլի 17-ին 87 տարեկան հասակում մահացել է կոլումբիացի, հանրահռչակ արձ...
2-րդ տուրում առաջատարները դուրս կգան իրար դեմ 15:52 | 18.04.2014 «Գանձասար»- «Շիրակ» Կապանում Գանձասարը կմրցի «Շիրակ»-ի հետ: Հետաքրքիր է, որ այս մրցաշրջա...
Բոլոր նորությունները


 

 



23.01.2014 14:51

Սահմանադրական դատարանը միշտ էլ գործել է իշխանության ճնշման ներքո

Սահմանադրական դատարանը միշտ էլ գործել է իշխանության ճնշման ներքո

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմն առնելու վերջին հույսը Սահմանադրական դատարանն է, որը հունվարի 25-ին պետք է որոշում ընդունի խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքը կասեցնելու պահանջի  վերաբերյալ:

 

Թե ինչ որոշում կկայացնի, դա կարելի է  ենթադրել Սահմանադրական դատարանի մշտական ձեռագրից: Չէ՞ որ ՍԴ-ն մշտապես  իշխանությունների  ու նրանց անօրինական որոշումների  իրավական ապավենն է եղել: Արդար վճիռների փոխարեն կայացրել է քաղաքական որոշումներ: Այնպես որ, այս դեպքում էլ իշխանությունների հանցակից ՍԴ-ից ժողովրդի շահերից բխող վճիռ ակնկալելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է: ՍԴ անդամների նկատմամբ կիրառված ճնշումների մասին մենք ենթադրություններ էինք անում, իսկ «Վիքիլիքսի» հրապարակումներից հետո իմացանք, թե դրանք ինչքան մեծ են եղել: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց դարձյալ հրապարակ նետվեն այս օրենքի որոշման հետ կապված ՍԴ-ի վրա իշխանության ճնշումները: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում եւս չեն կարողանում կանխատեսել, թե ինչ վճիռ կկայացնի Սահմանադրական դատարանը: Կարեն Անդրեասյանը ժամանակ չունենալու պատրվակով խուսափեց խնդրի վերաբերյալ հարցերին պատասխանելուց, մեզ հետ զրուցեց  իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը:

 

ՄԻՊ գրասենյակը, մինչ խորհրդարանական ուժերի ՍԴ դիմելու որոշումը, քանիցս արդեն խնդրի հետ կապված դիմումներ ներկայացրել էր եւ այս գործով եւս աջակցեց ԱԺ խմբակցություններին: «Խորհրդարանական չորս խմբակցությունները երբ որ որոշում կայացրին դիմել Սահմանադրական դատարան, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մասնակցեց տեղի ունեցող աշխատանքային քննարկումներին: Մենք ունեինք որոշակի փորձ այդ դաշտում, ինչպես նաեւ մեր կատարած  հետազոտություններն ու վերլուծությունները փոխանցեցինք Ազգային ժողովի պատգամավորներին, այդքանով եղել է ՄԻՊ-ի պաշտպանությունը, որն իր դերն ունեցել է հետագա քայլերի մեջ»,- ներկայացրեց Արամ Վարդեւանյանը: Ինչ վերաբերում  է ՍԴ որոշմանը, ասաց. «Ամեն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցն իրավական հարթության մեջ է պաշտոնապես, առավել եւս նույն դիմումը յուրահատուկ է, ու նույն փաստերը երբեք չեն վիճարկվում, դրա համար հիմա կանխատեսել, թե ինչ վճիռ կլինի, արդյունավետ չէ:

 

Պետք է սպասել: Մինչեւ հունվարի 25-ը կայացվելու է Սահմանադրական դատարանի առաջին որոշումը, այն է՝ խնդրահարույց  կարգավորումների գործողությունը կասեցնե՞լ, թե՞ ոչ: Այս որոշումը կայացվելու է մոտակա օրերին, որից հետո միայն կարող ենք կատարել առաջին իրավական վերլուծությունները:  Երբ պարզ կլինի, թե ինչ հիմնավորումներ են ներկայացվել, այդ ժամանակ կկարողանանք արդեն որոշակի կանխատեսումներ անել»: ՄԻՊ իրավական վերլուծաբանը վստահեցրեց, որ այս օրերին գործատուներից  դիմում-բողոքներ չեն ստացել օրենքի կիրառման կապակցությամբ՝ դրանք փաստացի գործելու են փետրվարի վերջին: Սակայն մինչ ՍԴ ճակատագրական որոշումը կառավարությունն ու նրա ղեկավար Տիգրան Սարգսյանն արդեն համարում են, որ հարցը փակված է, եւ «նշում» են օրենքն ու արձանագրում իրենց գրանցած «հաջողությունները»:

 

Երեկ վարչապետն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը եւ հայտնել հետեւյալը. «Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ եւ համոզված ենք, որ միասին լավ աշխատանք ենք իրականացնելու: Կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը մեր կողմից խորապես գիտակցված որոշում է: Մեր նպատակը 21-րդ դարի մարտահրավերներին ադեկվատ պատասխան տալն է»: Հյուրերն էլ նշել են, թե «Հայաստանը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում, ինչը մարդկանց կապահովի երկարատեւ սոցիալական եւ տնտեսական կայունություն»,- ասել է «Ցե-Կվադրատ AG»-ի հիմնադիր Շյուցը: Վարչապետն էլ, փոխանակ ներկայացնելու, թե երկիրն ինչպես է ընդվզում իր հերթական «գլուխգործոցի» դեմ, հավելել է, թե կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կնպաստի նաեւ երկրում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը: Ակնհայտ է, որ իշխանությունն այս հարցը համարում է փակված եւ վստահ է ՍԴ որոշման վրա: 

 

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ 


Դիտումների քանակ 281


Վերադառնալ
ԽՄԲԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ
Միանգամայն բնական է նորանշանակ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի ցանկությունը. լինել ակտիվ եւ հաշված օրերի ընթացքում դրական տեղաշարժեր ապահովել երկրում: Ի վերջո՝ իր նշանակման իմաստը հենց դա է. եթե անգամ դրական փոփոխություններ չկարողանա իրականացնել, ապա գոնե մի քանի ամսով դրական փոփոխությունների հույսեր ապահովի, մարդկանց մոտ հավատ արթնացնի եւ գործող իշխանության համար «թայմ-աուտ» ապահովի:HEAD_EDITOR_NAMEHEAD_EDITOR

Արխիվ