• Մտածողության հեղափոխությունն սկսվեց գեներալ Մանվելից

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/06/Մանվել-Գրիգորյան-250x240.jpg

    Ավելացվել է 19.06.2013 - Մեկնաբանություններ չկան Արդեն երկու օր է, ինչ Ազգային ժողովում թեւածում են ԱԺ-ին խորթ հույզեր` ոգեւորություն, սպասում, անհանգստություն: Գեներալ Մանվելի շրջապատը սրտի թրթիռով նախապես միմյանց հարցուփորձ էր անում՝ «ե՞րբ է սկսվելու»: Վերջապես եկավ բաղձալի պահը. երեկ, կեսօրն անց՝ ժամը 16-ի սահմաններում ...

    Մտածողության հեղափոխությունն սկսվեց գեներալ Մանվելից
  • Արայիկ Աղաբաբյանի ուշագրավ խոստովանությունը

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/06/arm136757792551-250x250.jpg

    Ավելացվել է 19.06.2013 - Մեկնաբանություններ չկան Ազգային ժողովի ԲՀԿ-ական  պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն ուշագրավ խոստովանություն է արել:  Մեր թղթակցի դիտարկմանը, թե կառավարության, վարչապետի հանդեպ վերջերս ԲՀԿ վերաբերմունքը մեղմվել է, ասել է,

    Արայիկ Աղաբաբյանի ուշագրավ խոստովանությունը
  • Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում է

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/06/images67.jpg

    Ավելացվել է 19.06.2013 - Մեկնաբանություններ չկան Ըստ հավաստի աղբյուրների` Սերժ Սարգսյանն իր արձակուրդն անցկացնում է Գերմանիայում` Բադեն-Բադեն քաղաքում, որտեղ ամեն տարի ամռանը` «մինչ Սեւան գնալը», անցնում է բժշկական զննություն. հիշենք, որ Բադեն-Բադենն աշխարհում ամենահայտնի առողջարանային եւ զվարճանքային քաղաքներից է:

    Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում է
  • «Ֆրունզիկն ինձ առաջարկեց ամուսնանալ»

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/06/DETAIL_PICTURE_533069-250x250.jpg

    Ավելացվել է 18.06.2013 - Մեկնաբանություններ չկան «Ազբուկա» հրատարակությունը լույս է ընծայել ռուս սցենարիստ և գրող Վիկտորիա Տոկարևայի նոր գիրքը: Ֆիլմերը, որոնցում նա իր տաղանդն ու գրիչն է ներդրել, ինչպիսիք են «Հաջողության ջենտլմենները», «Միմինո», «Քայլում էր շունը դաշնամուրի վրայով» և շատ ուրիշներ, մտել են մեր կինոյի ոսկ ...

    «Ֆրունզիկն ինձ առաջարկեց ամուսնանալ»
  • Չինացիք մեղք են

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/06/չինաստան1-250x250.jpg

    Ավելացվել է 18.06.2013 - Մեկնաբանություններ չկան ՀՀԿ-ն «գրավում» է աշխարհը. հունիսի 20-ին ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելուց, «Ժառանգության» հարցերը լուծելուց հետո, հուլիսի 13-21-ը, Արմեն Աշոտյանի «գործուն մասնակցությամբ», ՀՀԿ պատկառելի մի խումբ հիմա էլ կմեկնի Չինաստան, Չինաստանի կոմկուսի հրավերով` «միջկուսակցական հարաբերութ ...

    Չինացիք մեղք են

Սեպտեմբեր, 2012-ի արխիվը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր 

Վարդան Մինասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու

 համաձայնություն տալու մասին (Կարդալ ամբողջությամբ )

705 Դիտում

Քիչ առաջ ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի Հայաստանի ընտրական փուլը, որին մասնակցում էր 17 երեխա եւ խումբ: Այս 17-ից մեկն էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն էր` Անգելինա Գասպարյանը: Հայաստանյան փուլում հաղթողը մեր երկիրը կներկայացնի դեկտեմբերին Նիդեռլանդներում` Ամստերդամում կայանալիք «Մանկական Եվրատեսիլում»: Ու չիրականացան մրցույթից դեռ շատ առաջ արված կանխատեսումները, թե Ամստերդամ է մեկնելու հենց Անգելինա Գասպարյանը: 17 հավակնորդներից հանդիսատեսի SMS քվեարկության եւ ժյուրիի գնահատականի հանրագումարով հաղթող ճանաչվեց    Compass խումբը:

(Կարդալ ամբողջությամբ )

675 Դիտում

2012 հոկտեմբերի 28-ին ուժի մեջ է մտնելու հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիակական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքը: Իրավաբան Կարեն Աղաջանյանը նշում է, որ հիշյալ օրենքը միայն մեկ բացառություն է տալիս, այն է`հոկտեմբերի 28 -ից 6 ամսվա ընթացքում բոլոր վաճառակետերում արդեն իսկ գնված ապրանքները պետք է իրացվեն: Եվ դրանից հետո միայն կձերբազատվենք պիրատական ապրանքներից. «Իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության` կալանքի եւ ազատազրկման»: (Կարդալ ամբողջությամբ )

902 Դիտում

Ամիսներ առաջ ռուս հեռուստահաղորդավարուհին շփոթել ու Վլադիմիր Պուտինին Վլադիմիր Լենին էր անվանել: Չգիտեմ հիմա ուր է այդ հաղորդավարուհին, որ հարցնեմ՝ աղջիկ ջան, դու պայծառատե՞ս էիր: Ի՞նչ էիր իմանում, որ Վլադիմիր Պուտինը դառնալու է Վլադիմիր Լենինի անխոնջ հետեւորդը: Համարյա Սովետմիություն է ուզում ստեղծել: (Կարդալ ամբողջությամբ )

1528 Դիտում

Սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը Լոռու մարզի մշակութային կյանքը կակտիվացնի «Թատերական Լոռի» միջազգային 21-րդ փառատոնը, որն այս տարի ընդլայնել է իր տարածքային շրջանակները եւ անցկացվելու է միանգամից երեք քաղաքներում` Ալավերդիում, որտեղ կկայանա հիմնական մրցութային ծրագիրը, Վանաձորում եւ Սպիտակում: Այդ մասին երեկ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրին փառատոնը համակարգող թատերագետ Նվարդ Ասատրյանը եւ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, ով 2010-ից փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: (Կարդալ ամբողջությամբ )

448 Դիտում

Բավական լուրջ դժգոհություններ են առաջացել կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի շուրջ։ Երկրպագուները եւ, ինչու չէ՝ նաեւ լրագրողները բոլոր հնարավոր միջոցներով փորձում են արտահայտել իրենց դժգոհությունը եւ «Բարսելոնայի» ղեկավարության գիտակցությանը հասցնել, որ Կատալոնիայի երկրպագուների մեծ մասը չի ցանկանում Ֆաբրեգասին տեսնել այդ լեգենդար ակումբի մարզաշապիկով։ Դժգոհությունների պատճառ է հանդիսացել այն, որ նա ակնհայտորեն ձախողվել է այդ ակումբում եւ ձախողում է ակումբի խաղն անգամ այն կարճ ժամանակահատվածում, որը նա անցկացնում է խաղադաշտում։ (Կարդալ ամբողջությամբ )

481 Դիտում

Բուհերին տեղեկատվական ենթակառուցվածքներով ապահովելու Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ծրագիրը շարունակվում է: (Կարդալ ամբողջությամբ )

458 Դիտում

Հարգելի նախագահ, այս բաց նամակով ուզում եմ ցույց տալ, թե ինչ անօրինականություններ են կատարվում մեր հանրապետության դատաիրավական համակարգում, թե ինչպես է դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը փորձում ամեն կերպ մեղադրել Իշխան Գեւորգյանին՝ բացահայտ թաքցնելով իրական հանցագործներին: (Կարդալ ամբողջությամբ )

1236 Դիտում

Հայաստանի Ազգային ժողովում կայացել է հաշվիչ հանձնաժողովի ընտրություն: ՀՀԿ-ական, հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանի` Գեղարքունիքի մարզպետ նշանակվելուց հետո այդ պաշտոնը վստահվել է մեկ այլ հանրապետականի` Սուքիաս Ավետիսյանին: ԱԺ բոլոր խմբակցությունները պետք է հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու առաջադրեն: Մեծ է հավանականությունը, որ ՀԱԿ-ը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը, իսկ «Ժառանգությունը»` Զարուհի Փոստանջյանը: Չի բացառվում, որ Զարուհի Փոստանջյանը հարցի քննարկմանն ու քվեարկությանը չմասնակցի` Ստրասբուրգ գործողում մեկնած լինելու պատճառով: (Կարդալ ամբողջությամբ )

736 Դիտում

ՀՀ վերաքննիչ դատարանում երեկ կայացել է ՀԱԿ ակտիվիստների գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանում ՀԱԿ 4 ակտիվիստների պաշտպաններ Ստեփան Ոսկանյանն ու Վահե Գրիգորյանը  պնդել են, որ առաջին ատյանի վճիռը կայացվել է բացառապես ոստիկանների ցուցմունքների հիման վրա եւ չի համապատասխանում կատարված արարքին: Դատարանը նիստը հետաձգել է, մինչեւ պաշտպանական կողմը ներկայացնի իր առարկությունները: (Կարդալ ամբողջությամբ )

470 Դիտում

Մամուլը հեղեղվել է հարցական նշաններով՝  Խաչիկյանին կկալանավորե՞ն, Բեգլարյանին կձերբակալե՞ն, Օսկանյանին կձերբակալե՞ն… Ասես սերիալ լինի, որի վերջը պարզ չէ:  Իրավական երկիր ենք, հաստատված օրենքներով, եւ կարծես թե պետք է պարզ լինի, որ օրենք խախտողը, փող մսխողը պետք է ձերբակալվի: Ո՞ւմ եք սպասում, ինչո՞ւ եք մամուլն ու ժողովրդին կաթվածահար արել. կերե՞լ են, գլխից բռնեք ու նստեցրեք: Բայց այստեղ մի հակադարձ հարց է առաջանում՝ ո՞ր մեկը չի ուտում: Այսօր մի նյութ աչքովս ընկավ, որ բնապահպանության ազատամարտիկ Մարիամ Սուխուդյանը Թումանյանի վրա տուն է առնում: Հարցնում էին՝ ինչո՞վ է առել: Այ ձեր ցավը տանեմ, մի անկեղծ գոռացող, գործ անող չե՞ք ուզում մնա… Ժողովուրդն ո՞ւմ հավատա: Հո գոռալու մրցույթ չի՞… (Կարդալ ամբողջությամբ )

1309 Դիտում

Անցնող կիրակի Հայաստանում ընտրություններ էին  (էս բառը, վստահաբար, բոլորին է հոգնեցրել)։  Ես Աշնակում էի.  ոչ որպես ընտրող, ոչ էլ դիտորդ։ (Կարդալ ամբողջությամբ )

654 Դիտում

Մեր երկրում սթրեսների մասին խոսքերն ավելորդություններ են, որովհետեւ արդեն, մեծ ու փոքր, այդ երեւույթի  նկատմամբ իմունիտետ ենք ձեռք բերել: Սթրեսներ ծնող պատճառները բազմաթիվ ու բազմապիսի են, դրանք գալիս են դիմացից, կողքից, երբեմն՝ գլխավերեւից, անգամ գետնի տակից: Օրինակ` քաղաքով քայլելիս այնպիսի բարձր ու անտանելի երաժշտություն կարող է տրաքվել ականջիդ տակ, որից թմբկաթաղանթը կարող է պայթել: Իսկ հրավառությունների պատճառով առաջացած սթրեսների թիվը ո՞վ է հաշվել մեր քաղաքում, մանավանդ այն քաղաքացիների, ովքեր բնակվում են Զանգվի ձորի հարեւանությամբ եւ ամեն երեկո ականատես լինում բազմագույն, բազմաշերտ, բազմապիսի հրավառությունների, որոնց տեւողությունն ամենաքիչը կես ժամ է: (Կարդալ ամբողջությամբ )

544 Դիտում

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը թերեւս միակ գերատեսչությունն է Հայաստանում, որը նախատեսված չէ լրագրողների հետ աշխատանքի համար: Այն կոչված է գերատեսչությունը պաշտպանել «թշնամի» լրատվամիջոցներից, որը կհանդգնի բարձրաձայնել իրենց անօրինականությունների մասին: Երկու օր առաջ մենք «ՊՆ-ում թքած ունեն օրենքի վրա» վերնագրով  հոդվածում գրել էինք, որ ՊՆ-ն ոտնահարել է ԶԼՄ-ների մասին օրենքը, եւ իրենց ուղղված մեր գրավոր հարցերի պատասխանները չեն տրամադրում օրենքով սահմանված կարգով: Պարզվում է՝ սա այնպես է խոցել ՊՆ լրատվականի պատասխանատուներին, որ աննախադեպ ատելությամբ ու ցասումով մի գրություն են ուղարկել, որով կասկածի տակ են դրել մեր պրոֆեսիոնալիզմն ու գրագիտությունը, խորհուրդներ են տվել, թե ինչպես աշխատենք, եւ այլն: (Կարդալ ամբողջությամբ )

895 Դիտում
Էջ 1 -ը 58 -ից123...1020...Վերջինը »


62 запросов в БД. Генерация 5,164 секунд.