Սուքիաս Ավետիսյանն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞ -18:36
«Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն վստահ է, որ ՀՀԿ-ն «ծածուկ թեկնածու» է առաջադրել Գյումրիում: (Կարդալ ամբողջությամբ )
Ավելացվել է 19.06.2013 - Մեկ մեկնաբանություն Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան: Այդ երբվանի՞ց է մեր հոգեւոր թեմի առաջնորդների անունները հայտնվում սկանդալների կիզակետում: Գուցե այն ժամանակվանից, երբ սկսել են փլուզվել հոգեւոր արժեքները:
Ավելացվել է 19.06.2013 - Մեկնաբանություններ չկան Վերջին շրջանում ԱԺ գեներալիտետն ակտիվացել է, իսկ գեներալների ճոխ, ռոկոկո սենյակը նոու-հաուով է հարստացել. ԱԺ-ում սա միակ սենյակն է, որտեղ ոչ թե ռադիո, այլ տեսահեռարձակվում են ԱԺ նիստերը, ինչպես ԱԺ միջանցքներում դրված մոնիտորների վրա:
Ավելացվել է 19.06.2013 - Մեկնաբանություններ չկան Արդեն գրել ենք, որ Մալաթիա-Սեբաստիա թաղամասը հիմնովին «լիմինդրիզացվում» է: Այս վարչական շրջանի ղեկավար է նշանակվում Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, ով նաեւ համատեղությամբ Բելաջիոյի Գրիշի փեսան է՝ Արտակ Ալեքսանյանը:
Ավելացվել է 19.06.2013 - Մեկնաբանություններ չկան ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մաս ...
Ավելացվել է 19.06.2013 - Մեկնաբանություններ չկան Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն ուշագրավ խոստովանություն է արել: Մեր թղթակցի դիտարկմանը, թե կառավարության, վարչապետի հանդեպ վերջերս ԲՀԿ վերաբերմունքը մեղմվել է, ասել է,
«Քաղաքական մշակույթի եւ համաձայնությունների զարգացման «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն վստահ է, որ ՀՀԿ-ն «ծածուկ թեկնածու» է առաջադրել Գյումրիում: (Կարդալ ամբողջությամբ )
Այսօր՝ Գյումրիում կրակոցներով ռազբորկաներից 5 օր անց, ՀՀ ոստիկանությունը տարածել է տեղի ունեցածի իր վարկածը: Ըստ հաղորդագրության, «2012 թ. օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրու Սայաթ-Նովա եւ Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող «Հրաշքների աշխարհ» սրճարանի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն: Վիճաբանողները կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության հանդեպ` ծեծի են ենթարկել միմյանց, խուլիգանական հայհոյանքներ տվել, կրակոցներ արձակել: (Կարդալ ամբողջությամբ )
Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ երեխաների սիրելի «Դե սպասիր» մուլտֆիլմից չեն հանվի գայլի ծխելու դրվագները: (Կարդալ ամբողջությամբ )
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ 2012թ. սեպտեմբերի 9-ի ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող համար գրանցվել է 11 կազմակերպություն. (Կարդալ ամբողջությամբ )
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամը հաստատել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի նոր 45 հատ դրամաշնորհային երկամյա ծրագիր՝ 37 երկրի համար, ընդհանուր՝ 419,2 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: (Կարդալ ամբողջությամբ )
Ջոն Սթեյնբեքը եղել է Հայաստանում: Այս փաստը շատերի համար պիտի անակնկալ լինի: «Եթե եղել է, ինչո՞ւ այդ մասին ոչինչ չի ասվել»,- կհարցնեն նրանք: Ինչպե՞ս է պատահել, որ ամերիկյան գրականության մեծագույն դեմքերից մեկը, Պուլիտցելյան ու Նոբելյան մրցանակների դափնեկիրն այցելել է մեր երկիր, մինչդեռ դրա մասին նույնիսկ ամենահակիրճ հիշատակությունն անգամ չկա: (Կարդալ ամբողջությամբ )
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 28-ից դեկտեմբերի 1-ը «ՄՏՍ կոնեկտ» կամ «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմ, կամ E960 3G Wi-Fi երթուղիչ գնողները հնարավորություն կստանան շահելու բազմաթիվ արժեքավոր նվերներ: (Կարդալ ամբողջությամբ )
Երեկ սոցիալական ցանցերի եւ երեւանյան լրահոսի թեման ամառվա շոգից ու քաղաքական կյանքի զարգացումներից 180 աստիճանով կտրուկ շեղվել էր, պատճառը «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» դիմաց նախօրեին տեղադրված կոլումբիացի հայտնի քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի «Ծխող կինը» քանդակն էր, որը սոցիալական ցանցերում ինչ անուն ասես չստացավ՝ «Տկլոր կնգա արձան», «Մամա Ռոզա», «Չարաբաստիկ Բոտերոյի կնիկը»: (Կարդալ ամբողջությամբ )
Կամաց-կամաց կլինի, համբերեք, տնից զուգարան տեղաշարժվելու համար էլ թույլտվություն կպահանջվի: Էս պետությունը բան ու գործ չունի՞, ի՞նչ է դանակն առել ու ընկել ժողովրդի ետեւից: Հանրապետության տարածքից վեց ամսով բացակայողին տուգանու՞մ է, ինչու՞ … Որ ե՞տ է գալիս, թե՞ ուրիշ երկրում միլիոններ է աշխատել ու պիտի բաժին հանի: (Կարդալ ամբողջությամբ )
Սիրահարների այգում հանդիպեցի հին ընկերոջս՝ սիրիահայ բանաստեղծ Տիգրան Գաբոյանին, ով Երեւանում է բարձրագույն կրթություն ստացել եւ ժամանակ առ ժամանակ Սիրիայից գալիս է Հայաստան: Նրա հետ էին օրերս Հալեպից Երեւան տեղափոխված Լորե Թուրբանդյանը եւ Նաիրին: Առիթից օգտվելով՝ փորձեցի աղջիկներից տեղեկություն ստանալ նրանց ընտանիքների եւ հալեպահայության մասին: (Կարդալ ամբողջությամբ )
Բարոյակա՞ն է արդյոք պաշտպանել մեկի թեկնածությունը, ով քո դժվար օրերին լքել է քեզ: Մարդկային եւ մանկավարժական տեսանկյուններից՝ գուցե: Իսկ եթե հարցին նայենք քաղաքական ակնոցո՞վ: Ես կասեի՝ անբարոյական կլինի կուսակցության նամուսն ու թասիբը դնել մի կողմ ու պաշտպանել «նավը լքած առնետին»: Կոպի՞տ հնչեց: Ներողություն: Կարող ենք ավելի նուրբ ձեւակերպել: Սեփական կուսակցության հանդեպ շատ ավելի մեծ անբարոյականություն կլինի, եթե այդ կուսակցության անդամներին հուսահատության հասցնես, ասելով՝ ում ուզում եք, նրան էլ պաշտպանեք: Եվ դա այն դեպքում, երբ կուսակցության համար փորձության պահ է, թեկնածուներից մեկին քաղաքական դաս տալու հրաշալի առիթ: Հուսամ՝ այսպես ավելի լավ էր: Գոնե ավելի մեղմ էր, քան ՕԵԿ-օջախի զավակ Հովհաննես Մարգարյանի կողմից չկողմնորոշվողներին տված գնահատականը՝ «Բուրիդանի ավանակ»: (Կարդալ ամբողջությամբ )
Չհաշված պարտիական նեղ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի մյուս կողմնակիցներին կարելի է բաժանել բազմաթիվ խմբերի, բայց ոչ թե ըստ քաղաքական համոզմունքների, այլ այն չափորոշիչներով, թե նրանցից յուրաքանչյուրն ինչպես է ընկալում նախագահի դերն իր կյանքում: Ասել է. նշանակություն չունի՝ հասարակ հանրապետակա՞ն է այդ կողմնակիցը, թե՞ ԲՀԿ-ական, երկրապա՞հ է, թե՞ որեւէ կուսակցության նախկին փոխնախագահ, երգի՞չ է, թե՞ քաղաքական դհոլ: Միակ սկզբունքը, որով նրանք առաջնորդվում են Սերժ Սարգսյանի նկատմամբ իրենց վերաբերմունքը ճշտելիս, հետեւյալն է՝ ի՞նչ կարող է դա տալ իրենց: Եթե ես սխալվում եմ, խնդրում եմ մատնացույց անել մի դեպք, որ թվարկվածներն ու նրանց հավասարեցվող այլ համախմբեր երբեւէ ինքնազոհության գնացած լինեն հանուն Սերժ Սարգսյանի: Կարող ենք, իհարկե, շատ ավելի առարկայացնել խոսակցությունն ու կոնկրետ անուններ նշել, բայց իմաստ չկա, որովհետեւ բոլորն էլ լավ են ճանաչում Սերժ Սարգսյանի նույնիսկ մոլի հակառակորդներին, որոնք այսօր քեֆ են քաշում տաքուկ պաշտոններում, ունեն նույնիսկ մանդատ եւ համապատասխան՝ աշխատանքային ճակատ: (Կարդալ ամբողջությամբ )
Մեր օրեր առաջ տպագրած լուրը մինչեւ հոգու խորքը վիրավորել է Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի նախկին ուսուցչուհի Հայրենուհի Գեւորգյանին, եւ նա Աշտարակից կտրել-հասել էր խմբագրություն, որպեսզի ամոթանք տար մեզ, որ նշել էինք, թե իրեն «Վայրենուհի» են ասում: (Կարդալ ամբողջությամբ )
«Հին Էրիվան» ռեստորանային համալիրը դեռեւս չի վաճառվել, չնայած հաստատության պատին այլեւս փակցված չէ «վաճառվում է» ցուցանակը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը: «Գնորդները շատ են, բայց ես ուզում եմ, որ ռեստորանն արժանի ձեռքերում հայտնվի: Ցուցանակն էլ ուղղակի հանել ենք»,-ասաց նա: (Կարդալ ամբողջությամբ )