• Անտառապետին սպանողը վերադարձել է Հայաստան ու հանձնվել

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2012/08/1-ej-2-lur15.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկնաբանություններ չկան Արդեն հայտնել էինք այն մասին, որ մայիսի 15-ին Վանաձորի Բաղրամյան փողոցում  Թովմա  Մաթևոսյանին` գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդուն սպանելու համար կասկածվում էր բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանը, ում հաջողվել էր դեպքից հետո  հատել հայ- վրացական սահմանը:

    Անտառապետին սպանողը վերադարձել է Հայաստան ու հանձնվել
  • Ինտրիգներ ԵԺԿ ժողովի շուրջ

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/05/սերժ-սարգսյան-եժկ-250x250.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկնաբանություններ չկան Հունիսի 20-ին Վիեննայում տեղի կունենա ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողով, որին մասնակցելու են միայն անդամ երկրների նախագահներն ու վարչապետները: Գագաթնաժողովն անցկացվում է  Վիեննայում, որովհետեւ Ավստրիայում առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ԵԺԿ-ն այդով փորձում է ան ...

    Ինտրիգներ ԵԺԿ ժողովի շուրջ
  • «Գայի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաների գերակշիռ մասը «գոլդ» համարանիշներով էին

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/05/1-ej-mec-nkar17-250x250.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկնաբանություններ չկան Երեկ, ժամը 19:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երեւանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19, իսկ մարզերում` 21 ավտոմեքենա:

    «Գայի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաների գերակշիռ մասը «գոլդ» համարանիշներով էին
  • Ծառուկյանը պարտավորվածություն չունի Քոչարյանի առջև

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/05/images-119.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկ մեկնաբանություն ԲՀԿ-ականները տեղեկացնում են, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ:

    Ծառուկյանը պարտավորվածություն չունի Քոչարյանի առջև
  • Շարմազանովի համբույրը ճակատագրակա՞ն է

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/05/231344271369224720-250x250.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկնաբանություններ չկան Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իջել էր բեմից ու համբուրել մեծ թվով ԲՀԿ-ականների: Ինչո՞վ բացատրել Ձեր համբույրները, ինչ-որ մեկն իր օրերում 30 արծաթով… «Ոչ, ոչ, հաստատ դա Հուդայի համբույրի հետ կապ չուներ, գործընկերներ ենք` կարոտել ենք, կոնկրետ ո՞ւմ նկատի ունեիք»:

    Շարմազանովի համբույրը ճակատագրակա՞ն է

Ապրիլ, 2012-ի արխիվը

Մասնակից լինել քեզ վերաբերվող որոշումների կայացմանը, նվաճել սեփական իրավունքները, ինքնակազմակերպվել, հաստատել սեփական տեսակետը` լինել քաղաքացի: Վերջին տարիներին գործող քաղաքացիական նախաձեռնությունները որակապես նոր տիպի հասարակություն են ձևավորում Հայաստանում: Տարբեր քաղաքացիական խմբեր թղթի վրայից վերցնում և իրացնում են ՀՀ Սահմանադրությամբ նախանշված իրավունքները: Ի տարբերություն տիրապետող փակ, բռնի, հիերարխիկ «մշակույթի»` նրանք կյանքի են կոչում բազմազան, բաց, ստեղծագործ նոր մշակութային տարածքներ ու դիսկուրսներ: «Ժամանակավորապես անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանություն» (հղիների պայքար), «Բանակն իրականում» նախաձեռնություն, «Պահպանենք Կինո Մոսկվայի ամառային դահլիճը», «Անհատ տաքսու վարորդների իրավունքներ», «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» և այլ քաղաքացիական նախաձեռնությունների պայքարն ու հաջողությունները ոգեշնչում են ինքնուրույն քաղաքացիական գործողության, ակտիվության: (Կարդալ ամբողջությամբ )

105 Դիտում

«Սիրտս տանջում է ինչ-որ անուրախ անհանգստություն…». Տերյանի տողը մի քանի օր է՝ մեխվել է ուղեղումս: Չեմ հասկանում՝ պատճառն այն է, որ կիրակի օրն ընկերս Տերյանի բանաստեղծություններով կազմած իր շաբաթագիրքը նվիրեց, իսկ ես, քանի որ մեծացել եմ Տերյանի պոեզիայի մեջ ու ավարտել Տերյանի անվան դպրոցը, փոքրիկ առիթի էի սպասում «շշուկ ու շրշյունի» աշխարհն ընկղմվելու համա՞ր: Թե՞ հակառակը՝ տրամադրությունս է տերյանական, եւ նվերն էր խիստ պատեհ: (Կարդալ ամբողջությամբ )

241 Դիտում

Բարև Ձեզ: Պիտի խոստովանեմ, որ մեծ դժվարությամբ եմ գրում. արցունքներս խեղդում են կոկորդս, իսկ ես չգիտեմ էլ ինչից սկսեմ: Խճճված է իմ պատմությունը, ինչքանով կհետաքրքրի Ձեզ, հուսամ` մի օր պատասխանը կգրեք: Ես Լուսինե Հովհաննիսյանն եմ, Մարտունի քաղաքում ինձ ճանաչում են Լուսինե Գարեգինյան` որպես N3 դպրոցի ուսուցչուհի, <<Հայ ասպետ>> խմբի ղեկավար, ուղղակի լավ մարդ, լավ ընկեր (այդպես են ասում): Հիմա կզարմանաք ու նամակս կուզեք փակել. մի շտապեք, խնդրում եմ: Այս ամենը կլիներ հրաշալիորեն, եթե…եթե չլիներ այն չար խաղը, որ 2009 թվականի ապրիլ-մայիսից փաթաթվեց իմ ու ընտանիքիս անդամների վզին: (Կարդալ ամբողջությամբ )

343 Դիտում

Եւս մեկ լրագրող, ով բազմիցս հետապնդվել եւ հալածվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, արժանանալու է հեղինակավոր միջազգային մրցանակի: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, իրավապաշտպան Մալախաթ Նասիբովային պարգեւատրվելու է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության շվեդական մասնաճյուղի կողմից սահմանված «Տպագրության ազատության արժեքը» մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Տպագրության ազատության միջազգային օրը` մայիսի 3-ին, Սթոքհոլմում: Նշենք, որ Մալախաթ Նասիբովան եւ նրա ամուսինը ձերբակալվել են, ներգրավվել են քրեական գործերում: (Կարդալ ամբողջությամբ )

99 Դիտում

Ռուսաստանի բուհերի մի քանի ուսանողներ ինքնասպանություն են գործել վերջին երկու օրերի ընթացքում: Ինքնասպանությունների «շարքը» բացել է Էներգետիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը, ով կախել է ինքն իրեն: Նախաքննական մարմնի տվյալով` նման քայլի պատճառը սիրած աղջկա հետ հարաբերությունների անհարթությունն է եղել: Այս դեպքից մեկ օր անց կյանքից հեռացել է Համառուսաստանյան պետական ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանողը, ում մարմինը գտել են ուսանողական հանրակացարանի շենքի դիմաց: 29-ամյա տղան գցել է իրեն 16-րդ հարկի իր բնակարանից: Իսկ ապրիլի 29-ի գիշերը ինքնասպանություն է գործել Մոսկվայի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողը, ով մահից 3 օր առաջ հեռացվել է համալսարանից:

 

113 Դիտում

Մաշտոցի պուրակի ակտիվիստներն այսօր երթ են արել այգու բուտիկները ապամոնտաժելու պահանջով: Երիտասարդները նախ փակել են Մաշտոցի պողոտայի ավտոճանապարհը, երթեւեկությունը ժամանակավորապես կանգ է առել, սակայն ոստիկանները միջամտել են եւ երիտասարդները բռնի տարել դեպի մայթ: Այնուհետեւ երթը շարունակվել է խաղաղ հունով, ակտիվիստները շրջել են Ամիրյան փողոցով եւ վերադարձել այգի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆելիքս Խաչատրյան

82 Դիտում

Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի և ՀՀ քաղաքագետների միության աշխատակազմը տեղեկացնւմ է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Միասնական շտաբին անդամակցող ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը: (Կարդալ ամբողջությամբ )

103 Դիտում
Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ առավել ծանր է աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներում մանկահասակ երեխաների վիճակը: Իսկ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ են …

Իր երեք մանկահասակ երեխաների հետ միայնակ մայր Գոհար Հովհաննիսյանը վարձով է բնակվում Գյումրու կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններից մեկի խոնավ և խարխուլ տնակում: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների այցելության պահին տանը միայն երեխաներն էին: Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սան 6-ամյա Պարգևը իր 3-ամյա եղբոր` Դավիթի հետ փորձում էր քնեցնել լացող փոքրիկ քրոջը` մեկուկեսամյա Լիլիթին:
Հարևան տնակի բնակչուհի Անահիտի պատմելով` մայրը այդ պահին գնացել էր ընտրատեղամասերում տեղակայված ընտրացուցակներում իր անունը փնտրելու:
Մի փոքր սպասելուց հետո երեխաների մայրը` Գոհար Հովհաննիսյանը վերադարձավ և մենք զրուցեցինք նրա հետ: Մեզ հետաքրքրում էր, թե սոցիալական նպաստով իրենց գոյությունը պահպանող այս ընտանիքը ինչպես է հայտնվել վարձով տնակում: Պարզվեց, որ նրանք նախկինում բնակվել են վթարային շենքում, որը օր օրի առավել վտանգավոր է դարձել բնակության համար, և որոշել են դուրս գալ այդ կիսափլված բնակարանից ու վարձակալել են տնակ: Եվ քանի որ նրանց բնակարանը երկրաշարժի հետևանքով ամբողջովին չի փլվել, հետևաբար նրանք բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերաթացուցակում հաշվառված չեն:

Ավելացնենք, որ Գյումրիում այս պահին 88 վթարային բազմաբնակարանային շենքեր և տասնյակ տներ կան: Ընդ որում այդ բնակելիներից շատերը ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն և բնակության համար պիտանի չեն կամ խիստ վտանգավոր են: Այդ շենքերի մոտ 7500 բնակիչների բնակարաններով ապահովելու խնդիրը ևս մնում է չլուծված և այդ ընտանիքներին պետության կողմից բնակարանով ապահովելու որևէ ծրագիր դեռևս չկա:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված տեսանյութում:

www. shirakcentre.org

 

100 Դիտում

Հ  Ա  Յ  Տ  Ա  Ր Ա  Ր  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն

իրավասու մարմինների կողմից ընտրախախտումների

 թվաքանակի թաքցնելու  մասին

Սույն  ընտրությունում  իրականացվում  են զանգվածային խախտումներ, այն  էլ այնպիսիներ, որոնք  էական ազդեցություն  կարող են ունենալ  ընտրության արդյունքների վրա, մասնավորապես, խոսքը  վերաբերում  է  պետական ահռելի միջոցների օգտագործմանը  հօգուտ  ՀՀԿ  շահերի  մինչև  ապրիլի  8-ը,  և  նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ԸՕ  22-րդ  հոդվածի  բոլոր  պահանջների    բազմաթիվ  խախտումներին: (Կարդալ ամբողջությամբ )

167 Դիտում

Թիվ 12  ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը   դիմում է  ներկայացրել  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ.Քոչարյանին` տեղեկացնելով, որ թիվ 12 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում մեր  շտաբի կողմից կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում,  որի ժամանակ  հայտնաբերվել են անճշտություններ: Մասնավորապես՝   ընտրացուցակներում առկա են  մահացած քաղաքացիների անուններ՝ թվով  138  հոգի:  Դիմումում մենք  խնդրել ենք ոստիկանությանը`  միջոցներ ձեռնարկել այդ անունները ընտրացուցակներից հանելու ուղղությամբ:  Շտաբի ներկայացրած դիմումը ընդունվել է Ոստիկանության ԱՎՎ-ի կողմից:

Տիգրան Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ 

125 Դիտում

Միակ ամերիկացին, ով հայերեն է երգում. Դանիել Դեքեր: Առաջին անգամ Հայաստան է եկել 2001թ.-ին՝  Արա Գևորգյանի հետ աշխատելու: Հայաստանյան առաջին համերգը եղել է Սարդարապատում:

 

Ինչպե՞ս ծանոթացաք Արա Գևորգյանի հետ:

Երբ  լսեցի նրա «Մուշ» ստեղծագործությունը,  այնքան հավանեցի, որ ցանկացա նրա հետ կապ հաստատել և առաջարկեցի  խոսքեր գրել այդ մեղեդու  համար: Այդ օրվանից սկսվեց մեր համագործակցությունը:

Որո՞նք էին հաջորդ քայլերը:

Երբ  «Մուշ» ստեղծագործության  համար բառեր էի գրում, իմացա Ցեղասպանության եղելությունը,  որոշեցի, որ պարտավոր եմ աշխարհին հայտնել այդ  մասին: 2001թ. Սարդարապատի համերգի ժամանակ առաջին անգամ լսեցի «Ադանա» ստեղծագործությունը և  հասկացա, որ դա է լինելու հաջորդ երգը: «Ադանա»-ն Ցեղասպանության՝ հայ ժողովրդի վշտի մասին է: Իմ նպատակն է այդ երգով ողջ մարդկությանը տեղեկացնել 1915թ. Եղեռնի  մասին:

Ցեղասպանության մասին խոսելը ենթադրում է թուրքերի բացասական արձագանք: Այդպիսի դեպք եղե՞լ է:

Շատ թուրքեր  ինձ էլեկտրոնային նամակներ են  ուղարկում՝ հայհոյելով և սպառնալով: Նույնիսկ 2009թ., երբ  Արա Գևորգյանի հետ Սիրիայում համերգային շրջագայության էինք գնացել, մի դեպք պատահեց: Հյուրանոցի թուրք մենեջերը  համերգի հրավիրատոմս խնդրեց և մենք տվեցինք: Համերգի հաջորդ օրը տեսա, որ մի մարդ Արա Գևորգյանի հետ վիճում էր, մոտեցա՝  տեսնելու, թե ինչ էր կատարվում: Այդ թուրքն ասաց, որ Ադանա երգը զզվելի էր: Հարցրեցի, թե ինչն էր պատճառը, իսկ նա պատասխանելու փոխարեն շարունակում էր գոռալ: Ես ասացի, որ ես եմ երգի խոսքերի հեղինակը, և այդ երգն իր մեջ ճշմարտություն է պարունակում: Իսկ նա շարունակում էր գոռալ: Այդ ժամանակ  նրան հարցրեցի, թե կարող էր երգի խոսքերից գոնե մի բան ասել, որը ճիշտ չէր: Նա կատաղեց, բայց ոչինչ չկարողացավ ասել: Սա էր իմ շփումը թուրքերի հետ:

Չե՞ք վախենում թուրքական մերժողականության հերթական զոհը դառնալ:

Յուրաքանչյուր մարդ ամեն գնով պարտավոր ասել ճշմատությունը՝ վատ արարքները կանխելու համար:

Գիտեմ, որ  հայերեն երգերով ձայնասկավառակ եք թողարկել՝ «Ընտրությամբ հայ» վերնագրով: Ինչպե՞ս ծագեց այդ միտքը:

Արա Գևոգյանի հետ Սիդնեյում էինք, սովորել էի «Կիլիկիա» երգը, բարձրացա բեմ,  երգեցի ու տեսա երգի հիասքանչ ազդեցությունը: Բոլորը ոտքի ելան՝ տեսնելով մի մարդու, որը հայ չէր, բայց երգում էր հայերեն, ինչը տեղի հայերի մեջ հպարտության զգացում արթնացրեց: Հենց այդ պահին որոշեցի աշխատել մի ամբողջական ձայնասկավառակի վրա, որի մեջ երգերը միայն հայերեն պիտի լինեին: Որքանով գիտեմ, ես միակ ամերիկացին եմ, ով հայերեն է երգում: Այս նախագծի վրա 3 տարի եմ աշխատել, քանի որ բավականին բարդ էր հայերեն չիմացող մարդու համար , սովորել հայերեն երգել: Նունիսկ շատ հայեր ինձ ասում էին՝ «անհնար է, հայերենը չափազանց բարդ է ամերիկացու համար և չես կարող երգն այնպես զգալ, ինչպես մենք՝ հայերս ենք զգում»: Սակայն երբ ինձ ասում են, որ որևէ բան անհնար է,  միտքս սկսում է աշխատել անհնարինը հնարավոր դարձնելու համար: Իմ ձայնասկավառակն անվանեցի «Ընտրությամբ հայ», քանի որ սրտում  հայ եմ:  Ձայնասկավառակի վրա իմ ազգանվանն ավելացրի «յան» վերջածանցը, որը հատուկ հայկական ազգանուններին:

Հայերն ու ամերիկացիները տարբեր են: Երբևէ մշակութային շոկ ապրե՞լ եք:

Առաջինը լեզուն էր, քանի որ, երբ առաջին անգամ Հայաստան եկա,  որևէ հայերեն բառ չգիտեի, և մարդիկ խոսում էին ինձ հետ , իսկ ես ոչինչ չէի հասկանում: Երկրորդ շոկը երկու երկրների կենսակերպերի տարբերությունն էր: Ես զարմացել էի, որ քաղաքի կենտրոնում կարելի էր ցանկացած տեղ ոտքով գնալ: Սիրեցի նաև այն, որ քաղաքում այդքան կյանք կար՝ հատկապես երեկոյան, երբ երգում էին Հանրապետության հրապարակի շատրվանները և բազմաթիվ մարդիկ զբոսնում էին, ժամանակ էին անցկացնում սրճարաններում, երաժշտություն էին լսում, երգում և պարում էին: Յուրաքանչյուր այցից հետո, ես ավելի ու ավելի եմ մտերմանում հայ ժողովրդի հետ:

Այս այցելությունը ո՞րերորդն է:

Սա իմ 13-րդ այցն է: Ես այևս ինձ զբոսաշրջիկ չեմ համարում, ես Դանիել Դեքերյանն եմ: Ամեն օր հայերեն բառեր եմ սովորում: Հայաստանում ավելի շատ ընկերներ ունեմ, քան աշխարհի ցանկացած այլ մասում՝ նույնիսկ ԱՄՆ-ում: Շատ եմ կապված Հայաստանի հետ:

Ո՞վքեր են քո սիրելի հայ կոմպոզիտորները:

Ես սիրում եմ Կոմիտասի երաժշտությունը, երգել եմ «Դլե  յամանը», սիրում եմ նաև Սայաթ-Նովային, Արամ Խաչատրյանին: Երգել եմ Սայաթ-Նովայի «Նազանի» երգը, որը ձայնասկավառակում  չկա: Եթե ևս մեկ հայալեզու ձայնասկավառակ ունենամ, անպայման կընդգրկեմ այն: Չեմ կարող չհիշատակել Արա Գևորգյանին, քանի որ նա ոչ միայն իմ ընկերն է, այլև մեծ կոմպոզիտոր:

Հայաստանի  դերը  Ձեր  կյանքում:

Հայաստանի  հետ իմ կապն առաջացել է երաժշտության միջոցով: Հայկական մշակույթի շատ տարրեր կան, որ ինձ  դուր են գալիս: Սակայն ամենաշատն ինձ գրավում է հայ մարդը, նրա սիրտը, նրանք շատ տաք ու բարի են ,  կիրթ են, ունեն հարուստ մշակույթ , գեղեցիկ լեզու, արվեստում, սպորտում և այլ բնագավառներում  տաղանդավոր են: Հայաստանն ունի շատ տեսարժան վայրեր՝ Արարատը, Գառնին, Գեղարդը , Սևանը: Ես եղել եմ այդ վայրերում, դրանք յուրահատուկ տեղ ունեն իմ սրտում: Երբեք չեմ հոգնում Հայաստան գալուց:

Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք:

Այժմ ես զարգացնում եմ նոր նախագծեր Արա Գևորգյանի հետ: Աշխատում ենք 2015 թվականին համաշխարհային շրջագայության անելու վրա՝ ի հիշատակ Եղեռնի 100-րդ տարելիցի: Մենք պլանավորում ենք հավաքել 15 երգիչ ամբողջ աշխարհից, ովքեր իրենց երգով կխոսեն Ցեղասպանության մասին : Մենք նաև նոր երգ ունենք՝ աշխարհում խաղաղության մասին: Նաև պլանավորում եմ համագործակցել հայ երգիչների և  երաժիշտների հետ: Ես շատ ոգևորված եմ, բայց դեռ որևէ որոշակի բան ասել չեմ կարող, քանի որ դեռ աշխատում ենք այդ գործերի վրա: Աշնանը պատրաստվում եմ բարեգործական համերգով հանդես գալ Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ կարիքավոր մարդկանց  օգնելու համար:

Սեդա Ստեփանյան

90 Դիտում

Կիրակի օրը կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչը՝ «Շիրակ»-«Իմպուլս»  հանդիպումը։  Հանդիպմանը ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

(Կարդալ ամբողջությամբ )

118 Դիտում

Oրերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարեց, որ որոշել է  չերկարացնել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան կլքի «Բարսելոնան», իսկ նրա տեղը կզբաղեցնի Տիտո Վիլանովան, որը ներկայումս Գվարդիոլայի օգնականն է։ Գվարդիոլայի խոսքերից հայտնի է դարձել, որ  հաջորդ տարի նա չի պատրաստվում զբաղվել մարզական աշխատանքով։ Կարելի է եզրակացնել, որ այդ լուրը միայն մարզասերների համար չէր անսպասելի, փաստորեն դեպքերի նման ընթացքի պատրաստ չէին ոչ Գվարդիոլան և ոչ էլ ակումբի ղեկավարությունը, այլապես Գվարդիոլան կիմանար թե, որ ակումբում և երբ է հանգրվանելու, իսկ ակումբի տնօրինությունը նախապես լուրջ մարզիչ ընտրած կլիներ, ինչպես հարիր է մեգաակումբին։

Գվարդիոլան և «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը  նախընտրեցին լռել որոշման պատճառների մասին, հայտարարելով, թե Պեպն ուղղակի հոգնել է։ Այնուամենայնիվ անհիմն չի լինի ենթադրությունը, որ Գվարդիոլայի հեռանալու, կամ մի գուցե և հեռացման պատճառը Չեմպիոնների լիգայու թիմի անտրամաբանական ընթացքն է, ավելի կոնկրետ՝  «Բարսելոնայի» անակնկալ պարտությունը այդ հեղինակավոր մրցաշարում( Պեպի հեռանալու հայտարարությունն արվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից հետո) : Եթե իրոք այդպես է,ապա «Բարսան» վճարեց ամենաթանկ գինը, որն ընդանրապես հնարավոր էր, կորցրեց Գվարդիոլային։

 

«Բարսելոնայից» Գվարդիոլայի հեռանալով վերջացավ մի ամբողջ ֆուտբոլային ժամանակաշրջան, ոչ միայն «Բարսայի», այլ՝ համաշխարային ողջ ֆուտբոլի համար և շատ հեռու են իրատեսությունից այն ենթադրությունները, որ այլ ակումբում ևս Մեծ մարզչին կհաջողվի նման ֆանտաստիկ խաղ կազմակերպել։Ինչ վերաբերվում է «Բարսելոնային», ապա այստեղ պատկերը գրեթե նույնն է, կա իհարկե գերհզոր աստղային կազմ և ահռելի խաղային պրակտիկա, սակայն մեծ հարց է, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն առանց Խոսեպ Գվարդիոլայի։

Կարեն Սիմոնյան

74 Դիտում

Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքում մեծամասական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր փոքրիկ հավաք-հանդիպումներ կունենա մարզի Նոր-Հաճն և այլ բնակավայրերում: Եղիազարյանի հանդիպումներին մասնակցելու է նաև ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվել, նա ՀԱԿ համասնական ցուցակում է: Մեզ հետ զրույցում Բագրատյանն ասաց, որ գոհ է ընտրողների հետ ՀԱԿ հանդիպումներից, հատկապես վերջին օրերին Սևանում և հարակից գյուղերում եղած հանդիպումներից:  Բագրատյանը կարծում է, որ ՀԱԿ վարկանիշը օր-օրի աճում է, ՀԱԿ-ը  կստանա ընտրողների ամենաքիչը 40 տոկոսի քվեն:

134 Դիտում
Էջ 1 -ը 57 -ից123...1020...Վերջինը »


70 запросов в БД. Генерация 4,946 секунд.