• Անտառապետին սպանողը վերադարձել է Հայաստան ու հանձնվել

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2012/08/1-ej-2-lur15.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկնաբանություններ չկան Արդեն հայտնել էինք այն մասին, որ մայիսի 15-ին Վանաձորի Բաղրամյան փողոցում  Թովմա  Մաթևոսյանին` գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդուն սպանելու համար կասկածվում էր բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանը, ում հաջողվել էր դեպքից հետո  հատել հայ- վրացական սահմանը:

    Անտառապետին սպանողը վերադարձել է Հայաստան ու հանձնվել
  • Ինտրիգներ ԵԺԿ ժողովի շուրջ

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/05/սերժ-սարգսյան-եժկ-250x250.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկնաբանություններ չկան Հունիսի 20-ին Վիեննայում տեղի կունենա ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողով, որին մասնակցելու են միայն անդամ երկրների նախագահներն ու վարչապետները: Գագաթնաժողովն անցկացվում է  Վիեննայում, որովհետեւ Ավստրիայում առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, ԵԺԿ-ն այդով փորձում է ան ...

    Ինտրիգներ ԵԺԿ ժողովի շուրջ
  • «Գայի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաների գերակշիռ մասը «գոլդ» համարանիշներով էին

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/05/1-ej-mec-nkar17-250x250.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկնաբանություններ չկան Երեկ, ժամը 19:00-ի դրությամբ, առանց համապատասխան փաստաթղթերի տրանսպորտային միջոց վարելու համար Երեւանում  ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 19, իսկ մարզերում` 21 ավտոմեքենա:

    «Գայի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաների գերակշիռ մասը «գոլդ» համարանիշներով էին
  • Ծառուկյանը պարտավորվածություն չունի Քոչարյանի առջև

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/05/images-119.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկ մեկնաբանություն ԲՀԿ-ականները տեղեկացնում են, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ:

    Ծառուկյանը պարտավորվածություն չունի Քոչարյանի առջև
  • Շարմազանովի համբույրը ճակատագրակա՞ն է

    http://www.hraparak.am/wp-content/uploads/2013/05/231344271369224720-250x250.jpg

    Ավելացվել է 25.05.2013 - Մեկնաբանություններ չկան Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իջել էր բեմից ու համբուրել մեծ թվով ԲՀԿ-ականների: Ինչո՞վ բացատրել Ձեր համբույրները, ինչ-որ մեկն իր օրերում 30 արծաթով… «Ոչ, ոչ, հաստատ դա Հուդայի համբույրի հետ կապ չուներ, գործընկերներ ենք` կարոտել ենք, կոնկրետ ո՞ւմ նկատի ունեիք»:

    Շարմազանովի համբույրը ճակատագրակա՞ն է

Մարտ, 2012-ի արխիվը

Իշխանական քարոզիչները նոր տեխնոլոգիա են մշակել. այս օրերին մարդկանց տներ այցելող ՀՀԿ ու ԲՀԿ շտաբների ներկայացուցիչները ոչ միայն ցուցակագրում են ընտրողներին, այլեւ ձեռքի հետ ապատիա են տարածում նրանց շրջանում: Մասնավորապես ՀՀԿ-ականներն ասում են` մեկ ա, իրենք ընտրվելու են մի 60-70 տոկոսով, ԲՀԿ-ականները հայտարարում են, թե բոլորն էլ փող են բաժանելու: Նման քարոզչության հիմքում ոչ միայն ընտրողին գումարով իրենցով անելն է, այլեւ որ մարդիկ հնարավորինս քիչ գնան ընտրության եւ մտածեն, որ «բոլորը նույնն են», ինչն էլ հնարավորություն կստեղծի կեղծել քվեարկությունը:

81 Դիտում

Երեկ Ազատության հրապարակում կազմակերպված ՀԱԿ հանրահավաքին մասնակցում էր դերասան, երգիծական հեռուստահաղորդումներից բոլորին հայտնի Հովհաննես Ազոյանը` Հովոն: Նա նույնիսկ հարթակ բարձրացավ եւ ջերմ բարեւեց Խաչատուր Սուքիասյանին: Ազոյանը երեւի որոշել է փորձել ընդդիմադիրի փշոտ ու դժվարություններով լեցուն դերը: Օրեր առաջ նա այցելել էր նաեւ Մաշտոցի պուրակ: Իսկ հեռուստատեսությունում չեն սիրում ակտիվ եւ հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին:

211 Դիտում

ՀԱԿ-ը երեկ անցկացրեց իր հերթական հանրահավաքը, դրանով սկսելով իր նախընտրական քարոզարշավը: Հանրահավաքը բավականին սակավամարդ էր, Ազատության հրապարակը կիսադատարկ էր: Սա, կարելի է ասել, հետեւանքն է այն բանի, որ ՀԱԿ-ը հասարակությանն ըստ էության ասելիք կամ, ավելի ճիշտ՝ նոր ասելիք չունի: Որովհետեւ այն, ինչ հնչում է հարթակից, ինչ ասում են ելույթ ունեցողները, հասարակությունը լսել է բազմակի անգամներ եւ արդեն անգիր է արել: Իշխանության կոռումպացվածության, անհաղթահարելի աղքատության, արտագաղթի եւ նման բազմաթիվ արատների մասին ելույթները ձանձրացրել են մարդկանց, եւ դա ինչ-որ իմաստով հասկանալի է: Որքա՞ն կարելի է մարդուն ասել, որ երկրում ամեն ինչ շատ վատ է, երբ մարդն ինքը դրա մասին գիտի, լսել է բազմաթիվ անգամներ եւ զգում է իր մաշկի վրա: Հնարավոր է, որ հանրահավաքի կազմակերպիչներն այդ վատի մասին ավելի ընդգրկուն տվյալներ ունեն, ավելի ազդեցիկ բառերով են նկարագրում, բայց հաստատ ներկաներն այդ վատի մասին գիտեն ավելի խորը եւ անձնավորված, քան հարթակից ելույթ ունեցողները:

Հանրահավաք եկողներին հետաքրքրում է այլ հարց. ի վերջո ընդդիմությունը տալո՞ւ է այն հարցի պատասխանը, թե ինչպես փոխել այդ վատը, կամ ինչպես անել, որ լավ լինի: Երեկվա իր ելույթում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, մանրամասն նկարագրելով իշխանության էությունը եւ նրա գործունեության հետեւանքները, ասում է. «Այսպիսի ավազակաբարո իշխանություն եւ դաժան լուծ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել: Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը եւ, գայթակղվելով ընտրակաշառքով, իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանմանը ու դրա համար, իրենից բացի, որեւէ մեկին մեղադրելու իրավունք չի ունենա»: Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմաբան է եւ գուցե, կշռելով հայ ժողովրդի վզովն անցած բոլոր լծերը, եկել է այն եզրակացության, որ ներկա լուծն ամենածանրն է: Նրա հետ վիճելն անիմաստ է: Բայց տեղին է երեւի մտածել մեկ այլ բանի մասին: Ցանկացած լծի պարագայում հայ ժողովրդի միջից ի հայտ են եկել առաջնորդներ, ովքեր հանձն են առել ղեկավարել այդ լծի թոթափմանն ուղղված համաժողովրդական ընդվզումը: Արդյոք պատմության մեջ եղե՞լ է էլի մի այնպիսի ուժ, որը, հանձն առնելով այդ առաքելությունը, եղել է այսչափ անհետեւողական, հարմարվողական եւ ձախողման համար մեղադրել է բացառապես հասարակությանը: Այսինքն՝ հասարակությունը Տեր-Պետրոսյանից փորձում է ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչպես պետք է փոխել իրավիճակը, իսկ Տեր-Պետրոսյանն ասում է, որ եթե իրավիճակը վաղը չփոխվեց, այսինքն՝ իշխանափոխություն տեղի չունեցավ, ապա ես այս գլխից եմ ասել, որ մեղավորը կաշառված հասարակությունն է, որն ընտրակաշառքով քվեարկել է լուծը պահպանելու օգտին: Ու թող ոչ մեկի մտքով չանցնի դրա համար մեղադրել ընդդիմությանը կամ առավել եւս՝ նրա առաջնորդին: (Կարդալ ամբողջությամբ )

105 Դիտում

Ողջ կյանքում ինձ հետապնդում է անորոշ ու անբացատրելի մեղքի մի զգացում, որից ոչ մի կերպ ազատվել չեմ կարողանում: Մեղավոր եմ զգացել ծնողներիս առաջ: Ինձ թվացել է, թե, այնուամենայնիվ, ես նրանց հույսերը չեմ արդարացրել. այնքան լավ զավակ չեմ եղել, որքան իրենք են ինձ լավ ծնողներ եղել: Թեեւ կարող էի: Հետո ես ինձ մեղավոր եմ զգացել զավակներիս առաջ: Ինձ թվացել է՝ ես կարող էի ավելի լավ մայր լինել, ավելի շատ տալ նրանց, ավելին անել, քան արել եմ: Որ նրանք ինձ ավելի լավ զավակներ են, քան ես նրանց՝ մայր: Թեեւ կարող էի լինել իդեալական: (Կարդալ ամբողջությամբ )

200 Դիտում

Երեկ երեկոյան մենք տեղեկություն ստացանք, որ Գյումրիում  նախընտրական ռազբորկաներ են սկսվել քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանի եւ մեծամասնական պատգամավորի  թեկնածու, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների միջեւ: Հիշեցնենք, որ Ղուկասյանը պաշտպանում է ՀՀԿ թեկնածուին` Արման Սահակյանին: Մեզ հասած տեղեկություններով, Մարտուն Գրիգորյանի ընկերները` Գյումրիում հայտնի քրեական հեղինակություններ՝ Շեկո մականունով Արտյոմը, Կուրոն եւ Խանութի Հովոն, հանդիպել են Վարդանիկի մականունավորներին՝ Երմոյին ու Տանկին, որոնց փորձել են գրավել իրենց կողմը: (Կարդալ ամբողջությամբ )

266 Դիտում

Երեկ Մաշտոցի պուրակում հոգեբանորեն նախապատրաստվում էին այսօր, ժամը 13:00-ին մի խումբ կամավորների կողմից կրպակներն ապամոնտաժելու միջոցառմանը: Պարբերաբար քաղաքացիներ էին այցելում այգի եւ պատրաստակամություն հայտնում ներկա գտնվել նախաձեռնությանը: Նախատեսված է, որ քաղաքացիները չպետք է միջամտեն ապամոնտաժմանը, պարզապես իրենց ներկայությամբ պետք է սատար կանգնեն միջոցառումն իրականացնողներին: Ենթադրվում է, որ այսօր այգին բազմամարդ է լինելու, եւ վերջապես ապամոնտաժվելու են «բուտիկները»: (Կարդալ ամբողջությամբ )

61 Դիտում

Սուղ է, շատ սուղ -11:51

Ապրիլի վերջին Հայաստան են ժամանելու մեծ թվով բժիշկներ: Այստեղ կայանալու է տղամարդկային առողջության հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս: Մոսկովյան մեր աղբյուրներն ասում են, որ կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու պատճառը շատ պարզունակ է՝ այն կազմակերպել է Ռուսաստանի ուռոլոգների միությունը, որի նախագահը՝ Արամայիս Քամալովը, ազգությամբ հայ է եւ ցանկացել է սրանով օգտակար լինել իր հայրենիքին: Սակայն հենց կոնֆերանսի կազմակերպման փուլում տարվա մեջ մի քանի անգամ նման սիմպոզիումների մեկնող բժիշկները հայտնաբերել են, որ Հայաստանում երեք օր անցկացնելն ավելի թանկ է, քան Իտալիայում, ասենք, մեկ շաբաթը: (Կարդալ ամբողջությամբ )

58 Դիտում

Սեզոնը բացվեց -11:44

Հանրահավաքների սեզոնը բացվեց: Նրանք, ովքեր դժգոհ են իրենց կյանքից ու իշխանություններից, ովքեր իրենց հույսը կապում են ընդդիմության ու իշխանափոխության հետ, եկել են ու գալու են Ազատության հրապարակ: Իսկ նրանք քիչ չեն: Շատ ավելին են, քան այս հրապարակում երեկ հավաքվածները: Ինչպե՞ս անել, որ Ազատության հրապարակում հավաքվածների դեմքին այսքան հուսահատություն, այսքան վիշտ ու զրկանք չլինի դաջված: Ինչպե՞ս անել, որ այս հրապարակն ու երկիրը չդառնան պետությունից խռովածների, իշխանությունն ու իշխանավորներին ատողների, արտագաղթի ճամփան երազողների հավաքատեղի:

66 Դիտում

Ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների չափորոշիչներից մեկն էլ ընտրություններում մրցակիցների հավասար քարոզչության հնարավորությունն է, տեղեկատվության եւ քարոզչական միջոցներից հավասարապես օգտվելու իրավունքը: Եվ քանի որ այս փուլում Հայաստանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը սրված է, եւ բազմաթիվ կառույցներ ու մարմիններ բացահայտ եւ թաքուն մոնիտորինգ են իրականացնում ու հետեւում նախընտրական փուլին, ուստի էլեկտրոնային լրատվամիջոցներն աշխատում են եթերում իշխանական կուսակցություններին ու թեկնածուներին չափից ավելի շատ տեղ չհատկացնել: Ասում են՝ արդեն իսկ հավասարակշռությունը խախտված է, եւ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ ներկայությունը եթերում գերազանցում է ընդդիմության ներկայությանը, բայց ակնհայտ է, որ ջանում են: Երեկ, օրինակ, «Հայլուրը» մի քանի րոպեանոց հաղորդում էր պատրաստել Ազատության հրապարակի հանրահավաքից: Ճիշտ է՝ ուշադիր հեռուստադիտողը կնկատեր լրագրողական «շուստրիությունը», որով կառուցվել էր այն. Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից տվեցին այնպիսի հատված, որն, ըստ իշխանական քարոզիչների, այնքան էլ նպաստավոր չէր կամ ընտրողի վրա մեծ տպավորություն չէր թողնի. նրա 20 կետանոց առաջարկներից հնչեցրին երեխաների ծննդյան միանվագ նպաստներն ավելացնելու եւ մայրերի վճարովի արձակուրդը երկարացնելու առաջարկը: Իբր՝ տեսեք ինչ մանր-մունր հարցերի վրա է «առաջնորդն» ուշադրություն դարձնում՝ գլոբալ, աշխարհաքաղաքական խնդիրները թողած: Այս վայ-քարոզիչները կարծում են, որ երբ Պուշկին Սերոբյանն Արմեն Աշոտյանին «Տարվա լավագույն պետական գործիչ» կոչումն է տալիս, ՀՀԿ-ի ստանալիք քվեների քանակն անմիջապես կատաստրոֆիկ աճում է, իսկ այ, Տեր-Պետրոսյանի ելույթի կենցաղային մասի հեռարձակումը վնասում է ՀԱԿ-ին:

57 Դիտում

Թե փոքր քաղաքների, թե Երևանի երիտասարդության մի ստվար հատվածը Երևանում բնակվելը համարում է «պրիստիժնի», այդ գռեհիկ բառով ճշգրիտ բնորոշելով երևանամանիան: Ինձ համար «պրիստիժը» Եվրոպան է` իր արժեքային համակարգով ու առաջնահերթություններով, ոչ  այն Եվրոպան, որը Հայաստան է մուտք է գործել եվրապատուհանների ու եվրանորոգման տեսքով, այլ այն, որը դեռ ֆրանսիացի Լուսավորիչների շուրթերով բարձրաձայնեց, որ «իմ ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինիս իրավունքները»: «Պրիստիժնի» պետք է լինի անծուխ Երևանը, անծուխ Երևանից պետք է գոնե սկսել դեպի «պրիստիժ» տանող ճանապարհին: (Կարդալ ամբողջությամբ )

123 Դիտում

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության

Երեւանի գրասենյակի դեսպան, պարոն Անդրեյ Սորոկինին

Բաց նամակ

Մաշտոցի պուրակում տեղի ունեցող գործընթացների շուրջ ԵԱՀԿ դիրքորոշման վերաբերյալ (Կարդալ ամբողջությամբ )

85 Դիտում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի                                                                                       նախագահ, պարոն Տիգրան Մուկուչյանին

Հարգելի պարոն Մուկուչյան (Կարդալ ամբողջությամբ )

83 Դիտում

Այսօր մարտի 30-ն է, եւ այսօրվանից մենք սկսում ենք մեր նոր ճակատամարտը հանուն ժողովրդավարության, հանուն այնպիսի Հայաստանի, որն այլեւս ազատ կլինի այս կեղեքիչ իշխանություններից եւ կդառնա արժանապատվորեն ապրելու եւ ստեղծագործելու մեր օրրանը: Մինչեւ այսօր մենք զբաղված էինք բազմաթիվ ներքին կազմակերպական խնդիրներով, համամասնական ցուցակի կազմումով, մեծամասնական մեր թեկնածուների առաջադրումով, ըստ էության որոշվում էին մեր ժողովրդավարական բանակի ներսում դերակատարությունների բաշխումը եւ ճակատի տարբեր հատվածների համար պատասխանատուների ընտրության հարցերը: (Կարդալ ամբողջությամբ )

122 Դիտում

2012 Թ. մարտի 30-ի հանրահավաքում
(«Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներ)

1. Հայ Ազգային Կոնգրեսը, թերեւս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Քառամյա հետեւողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջեւ դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր. առաջին՝ ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտումը, եւ երկրորդ՝ սահմանադրական կարգի վերականգնմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավոր այլընտրանքների առաջադրումը։ (Կարդալ ամբողջությամբ )

120 Դիտում
Էջ 1 -ը 61 -ից123...1020...Վերջինը »


69 запросов в БД. Генерация 4,944 секунд.