Partly Cloudy
21 °C

Հարվածել է FEMEN-ի ակտիվիստին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մայիսի 3-ին Կիեւում ծեծի է ենթարկվել FEMEN շարժման ակտիվիստ Դիանա Սենիչը: Հարձակումը տեղի է ունեցել շարժման հերթական ակցիաներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել «Կրեշչատնիկ» մետրոկայանի հարեւանությամբ: Աղջիկներից մեկը մերկացել է մինչեւ գոտկատեղը, ինչպես սովորաբար նրանք անում են ակցիաների ժամանակ: Սակայն անցորդ տղամարդկանցից մեկը հարձակվել է ոչ թե մերկացած աղջկա, այլ Դիանա Սենիչի վրա, հարվածել նրան, որի արդյունքում ակտիվիստը հայտնվել է հիվանդանոցում: Բժիշկները կասկածներ ունեն, որ ուժեղ հարվածից Դիանայի մոտ ուղեղի ցնցում է տեղի ունեցել: Դիանային հարվածած տղամարդը ձերբակալված է: Ուկրաինայի ոստիկանությունը տեղեկատվություն չի տրամադրել այն մասին, թե ձերբակալված տղամարդն ինչով է բացատրել իր արարքը:

 

Պուտինը պատրաստ է ընդունել Տիմոշենկոյին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ռուսաստանի դեռեւս վարչապետ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինայի նախկին վարչապետին ընդունել Ռուսաստանում` բուժման նպատակով, եթե իհարկե, Ուկրաինայի իշխանությունները թույլ տան: Պուտինի խոսքերով` Յուլիա Տիմոշենկոն կարող է բուժման անցնել Ռուսաստանի Դաշնության տարածքում իր ցանկացած բժշկական հաստատությունում` իրեն եւ Ուկրաինայի իշխանություններին հարմար ցանկացած ժամանակ: Հիշեցնենք, որ Տիմոշենկոյի առողջական վիճակն օրեցօր վատանում է, նա ապրիլի 20-ից հացադուլ է հայտարարել եւ ուկրաինացի բժիշկներին թույլ չի տալիս օգնել իրեն: Տիմոշենկոն այսպիսով իր բողոքն է արտահայտում ընդդեմ կալանավայրում իր նկատմամբ վատ վերաբերմունքի:

Ադրբեջանցի զինվորները զուգարան չե՞ն մաքրելու

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ադրբեջանում քննարկվելու է զինվորներին տնտեսական պարտականություններից ազատելու հարցը: ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատեն զինվորներին զուգարան մաքրելու, ճաշ եփելու եւ կենցաղային-տնտեսական այլ պարտականություններից: Ադրբեջանի խորհրդարանի Անվտանգության եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ Զախիդ Օրուջն ասել է, որ ՆԱՏՕ-ի չափանիշներն այսուհետ պետք է կիրառվեն նաեւ ադրբեջանական բանակում:

Ադրբեջանում երգչին ստիպել են «ջնջել» էրոտիկ կադրերը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ադրբեջանում պահպանողական ուժերը հերթական անգամ աղմուկ են բարձրացրել` տեսնելով երգիչ Էլչին Հուսեյնովի նոր տեսահոլովակը: Նախքան հեռուստաէկրաններին հայտնվելը, այն նախ շրջանառվել է համացանցում եւ արժանացել մեծ քննադատության: Պահպանողական հայացքներ ունեցող քաղաքացիները պարզապես անընդունելի են համարել այս տեսահոլովակի հեռարձակումը հեռուստատեսությամբ: Հուսեյնովը ստիպված է եղել «խմբագրել» տեսահոլովակը` դուրս թողնելով մի շարք «էրոտիկ տեսարաններ», իսկ դրանց տեղը լրացնելու համար նոր նկարահանումներ է կատարել:

4.ram97much!

Facebook-ը նաև վնասում է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ավստալիայի Քվիսլենդ նահանգի երկու բնակիչ տուգանվել են մոտ 1000 դոլարով տեղի Sea World զվարճանքների համալիրից Դիրկա անունով պինգվինին գողանալու համար:

Գողերն ընդունել են իրենց մեղքը, սակայն նկատել, որ չարակամություն չեն ունեցել, ուղղակի ալկոհոլի ազդեցության տակ Sea World-ում լողացել են դելֆինների հետ, ինչը օրենքի խախտում չէ, ապա որոշել պինգվինին իրենց հետ տանել: Միայն առավոտյան են նրանք հասկացել, թե ինչ են արել և մտադրվել են պինգվինին բաց թողնել մոտակա ջրանցքում: Կարդալ ամբողջությամբ

Օբամայի հեռանալուց հետո Աֆղանստանում պայթյուններ են եղել, կան զոհեր

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ամերիկյան աղբյուները հաղորդում են, որ Բարաք Օբամայի Աֆղանստանից հեռանալուց հետո ամենաքիչը երկու պայթյուն է եղել՝ մեկը մահապարտն է իր մեքենայով պայթել, մյուսը՝ տեղադրված ռումբը: Մահացել է ամենաքիչը վեց մարդ, մոտ երկու տասնյակը՝ վիրավորվել: Պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը: Կարդալ ամբողջությամբ

Ռուսաստանում գեյերի եւ ընդդիմադիրների են ձերբակելել

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ԱՇԽԱՐՀՈՒՄ and tagged .

Մոսկվայում 22 ընդդիմադիրների են ձերբակալել մայիսմեկյան բողոքի ակցիայի ընթացքում: Քաղաքացիները դեմքները ծածկած են եղել, երբ ոստիկանությունը պահանջել է ներկայացնել փաստաթղթերը, սակայն ընդդիմադիրները հրաժարվել են բացել իրենց դեմքերը: Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն՝ ակցիայի մասնակիցները պատրաստվում էին սադրանքների դիմել: Ձախակողմյան ընդդիմության բողոքի ակցիային մոտ 500 մարդ է մասնակցել: Միեւնույն ժամանակ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում միասեռականների երթին մասնակցողները տեղեկատվություն են տարածել, որ 17 հոգի ձերբակալվել են: Իսկ ոստիկանությունը հայտնում է, որ երթն առանց միջադեպերի է եղել, իսկ 15 քաղաքացիներ ձերբակալվել են անհնազանդության համար:

Տիմոշենկոն կարող է մահանալ առաջիկա օրերին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը մամուլի ասուլիս է հրավիրել Պրահայում, որի ընթացքում մտահոգություն է հայտնել, որ իր մայրը կարող է առաջիկա օրերին մահանալ: «Ժամանակը գնում է, չգիտեմ, թե որքան երկար կարող է մայրս քաղցած մնալ, դա կարող է լինել հինգ կամ 10 օր»,- հայտարարել է Եվգենիա Տիմոշենկոն, ով մոր հետ տեսակցել է երկու օր առաջ: Դստեր խոսքով՝ կալանավայրում գտնվող նախկին վարչապետը շատ վատ առողջական վիճակում է գտնվում: «Նա մշտապես պառկած է, չի կարողանում շարժվել, հացադուլը նրան շատ է թուլացրել»,- նշել է Տիմոշենկոյի աղջիկը: Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի իշխանությունները, այնուամենայնիվ, թույլ կտան մորը բուժման նպատակով մեկնել արտասահման:

Ապշեցնող նմանություն

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ԱՇԽԱՐՀՈՒՄ and tagged , , .

Մոսկվայում ոչ միայն հայերն են հաշվվում միլիոնով, այլեւ ադրբեջանցիները: Այստեղ հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ կիսելու ոչինչ չունեն: Մեկ  ընդհանուր ցավ ունեն` տնավեր ու բնավեր եղած են, եկել են, որ արժանապատվորեն մի կտոր հացի փող վաստակեն: Ինչու արժանապատվորեն, որովհետեւ այստեղ ոչ ոք աշխատող մարդուն չի վնասում, ընդհակառակը` հայերը, ադրբեջանցիները հաճախ են մեկը մյուսին սատարում: Կարդալ ամբողջությամբ

ԱՄՆ-ում երեք անգամ աճել է թմրադեղային կախվածությամբ ծնվող երեխաների քանակը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ԱՇԽԱՐՀՈՒՄ and tagged , .

ԱՄՆ բժշկական ասոցիացիայի ուսումնասիրությունների համաձայն, 1999-2009 հատվածում երեք անգամ աճել է թմրադեղային կախվածությամբ ծնվող երեխաների քանակը: Պատճառը հղի մայրերն են, որ ընդունում են ուժեղ ցավազրկող դեղեր:

Ցավազրկող, թմրադեղ օգտագործած հղիների քանակը աճել է հինգ անգամ:

Կարդալ ամբողջությամբ