Partly Cloudy
21 °C

Մոսկվան արդեն քաղաքապետ ունի

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Սերգեյ Սոբյանինը Մոսկվայի նոր քաղաքապետն է: Մոսկվայի քաղաքային Դուման հոկտեմբերի 21-ի արտահերթ նիստում հաստատել է նրա թեկնածությունը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Սոբյանինի օգտին քվեարկել են 32 պատգամավորներ, դեմ՝ երկուսը: Քվեարկությունը եղել է գաղտնի:

Ամենահայտնի անտիվիրուսներից մեկի կայքն անընդհատ կոտրում են

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Անցած կիրակի Կասպերսկու լաբորատորիայի  ամերիկյան կայքի օգտագործողները նկատել են կայքում տեղակայված վնասատու ծրագրեր եւ ահազանգ բարձրացրել: Կայքի այցելության արդյունքում վիրուսակիր դարձած համակարգիչներից մեկի տիրոջն ընկերությունից տեղեկացրել են, որ անհնար է, թե ամենահայտնի անտիվիրուսներից մեկի պաշտոնական կայքը վարակակիր լինի, եւ փորձել են հավաստիացնել, որ վիրուսն այլ ճանապարհով է հայտնվել համակարգչի մեջ: Կարդալ ամբողջությամբ

Ուկրաինան առաջարկում է ռազմական տեխնիկան վերանորոգել իր մոտ

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության տեղեկատվական վարչության պետ Ալեքսանդր Կլուբանը լրագրողներին տեղեկացրել է, որ Ուկրաինայի Պնախարար Միխաիլ Եժելը Հայաստանի, Ադրբեջանի, Կիրգիզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարներին առաջարկել է ուկրաինական գործարաններում վերանորոգել Սովետական Միությունից ժառանգած ռազմական տեխնիկան եւ զենքերը: Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Յալթայում ընթացող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հավաքի շրջանակներում:

Գեներալ-մայորն ինքնասպան է եղել

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ռուսաստանի Ներքին Գործերի նախարարության հետախուզության գլխավոր հրամանատար, թոշակի անցած 47-ամյա գեներալ-մայոր Վիկտոր Չերվիզովն ինքնասպանություն է գործել: Նրա մարմինը կինը գտել է շենքի մուտքում` կողքին գենարալին շնորհած Մակարով ատրճանակը: Իրավապահ մարմինները փորձում են պարզել ինքնասպանության դրդապատճառները: Դեպքի վայրում հրաժեշտի գրություն չի հայտնաբերվել:

Գերմիանիայի նախագահը Թուրքիային կոչ է արել ընդունել իր անցյալը

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, Թուրքիային կոչ է արել ընդունել իր անցյալը եւ հաշտվել հարեւան Հայաստանի հետ։ Նա հորդորել է Թուրքիային ավելի շատ քայլեր կատարել` նորմալացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Նշենք, որ Գերմանիայի նախագահը Թուրքիա է այցելել Գերմանիայում թուրք էմիգրանտներին վերաբերող խնդիրները քննարկելու նպատակով։ Քրիստիան Վուլֆն ընդգծել է, որ Գերմանիայում բնակվողները պետք է ենթարկվեն Գերմանիայի օրենքներին ու Սահմանադրությանը, նաեւ սովորեն գերմաներեն: Նշենք, որ Գերմանիայում բնակվում են 3 միլիոնից ավելի թուրքեր: Ինչ վերաբերում է Թուրքիայի` Եվրոպական Միությանն անդամակցելուն, ապա Քրիստիան Վուլֆը նշել է, որ դրա գլխավոր նախապայմաններից մեկն ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն է:

Թուրքիան դարձել է ալիեւյան դինաստիայի գերին, ասում է թուրք մտավորականը

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Regnews.com-ի հարցերին պատասխանում է Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս, Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուի սան Բեհլուլ Օզքանը:

-  Չե՞ք գտնում, որ ֆուտբոլային դիվանագիտությունն ավելի պրոբլեմատիկ դարձրեց կարգավորումը, քան կարող էր լինել նախքան այս պրոցեսը:

-  Թուրքիայի հետ սահմանն արդեն 17 տարի է, ինչ փակ է, 17 տարի անց միայն սկսել են բաց երկխոսությունները: Թուրքիայի նախկին քաղաքականության շնորհիվ Հայաստանի հետ հարաբերությունները հնարավոր չէին: Որովհետեւ աշխարհում ոչ մի երկիր, իր հակառակորդ երկրի հետ սահմանը փակելով, էմբարգո կիրառելով, իր ուզածը չի կարող անել: Ահա, Թուրքիայում արտաքին քաղաքականությամբ զբաղվող անձինք որոշում են ընդունել Հայաստանի հետ հարաբերություններում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Կարդալ ամբողջությամբ

Մոսկվայի` ձերբակալված պրեֆեկտի ունեցվածքի չափը ցնցել է իրավապահներին

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մոկսվայի Հարավային վարչական շրջանի նախկին պրեֆեկտ, ներկայումս ձերբակալված եւ առանձնակի խոշոր չափերի յուրացումների մեջ մեղադրվող Յուրի Բուլանովի ունեցվածքի չափն ապշահար է արել նույնիսկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին: Պարզվում է որ էքս պրեֆեկտն ունի շքեղ առանձնատներ Մոսկվայում, Փարիզում եւ Նիցայում, մի քանի մեքենաներ, երկու մոտորանավակ, տարադրամային հաշիվներ եւ այլ գույք, որը նրա աշխատավարձով ձեռք բերել գործնականում անհնար էր, գրում է LifeNews-ը: Կարդալ ամբողջությամբ

Երկաթյա Լեդիին հիվանդանոց են պառկեցրել

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարեթ Թեթչերը հոսիպիտալացվել է, հայտնում է BBC-ն: Թեթչերի մամլո քարտուղարի խոսքերով «ոչ մի լուրջ բան» չի պատահել, եւ նա արդեն մի քանի օրից կարող է վերադառնալ տուն: Երկաթյա Լեդիի 85-ամյակը հոկտեմբերի 13-ին անցել էր առանց վերջինիս մասնակցության. Նախկին վարչապետը չէր կարողացել ներկա գտնվել իր պատվին կազմակերպված ընդունելությանը մրսածության պատճառով:

Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին Թբիլիսիի քաղաքապետարանը շենքում տեղադրված պայթուցիկ սարքի վերաբերյալ անանուն զանգ է ստացել, որից հետո մի քանի հարյուր քաղաքացիներ դուրս են բերվել քաղաքապետարանի 21 հարկանի շենքից: Սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել, շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Ոստիկանությունը հանգստացրել է քաղաքապետարանի աշխատակիցներին եւ նրանց կոչ արել վերադառնալ աշխատանքի: Ոստիկանությունը փնտրում է անանուն ավազակին:

Սերժ Սարգսյանը Վրաստանի բարեկամների ցուցակում վերջինն է

| ԱՇԽԱՐՀՈՒՄ

«Որ օտարերկրացի առաջնորդն է ավելի բարեկամաբար տրամադրված Վրաստանի նկատմամբ»,- 477 քաղաքացիների այս հարցն է ուղղել վրացական «Կվիրիս Պալիտրա» շաբաթաթերթը: Վրացիների մեծամասնությունը իրենց երկրի բարեկամ է համարում ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին, նա ստացել է 8.15 միավոր: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն` ստանալով համապատասխանաբար 6.72 եւ 6.32 միավորներ: Ըստ վրացիների` Վրաստանի նկատմամբ բարեկամաբար են տրամադրված նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին (6.05 միավոր) եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման (5.49 միավոր): Հարեւան Վրաստանի բարեկամների վերջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (3.09), Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը (2.93) եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (1.89):