Partly Cloudy
21 °C

Ադրբեջանցիները քարկոծում են, եվրոպացիները` պարգեւատրում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ԱՇԽԱՐՀՈՒՄ and tagged .

Եւս մեկ լրագրող, ով բազմիցս հետապնդվել եւ հալածվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, արժանանալու է հեղինակավոր միջազգային մրցանակի: «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, իրավապաշտպան Մալախաթ Նասիբովային պարգեւատրվելու է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության շվեդական մասնաճյուղի կողմից սահմանված «Տպագրության ազատության արժեքը» մրցանակը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Տպագրության ազատության միջազգային օրը` մայիսի 3-ին, Սթոքհոլմում: Նշենք, որ Մալախաթ Նասիբովան եւ նրա ամուսինը ձերբակալվել են, ներգրավվել են քրեական գործերում: Կարդալ ամբողջությամբ

Ուսանողներն ինքնասպան են լինում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ԱՇԽԱՐՀՈՒՄ and tagged .

Ռուսաստանի բուհերի մի քանի ուսանողներ ինքնասպանություն են գործել վերջին երկու օրերի ընթացքում: Ինքնասպանությունների «շարքը» բացել է Էներգետիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողը, ով կախել է ինքն իրեն: Նախաքննական մարմնի տվյալով` նման քայլի պատճառը սիրած աղջկա հետ հարաբերությունների անհարթությունն է եղել: Այս դեպքից մեկ օր անց կյանքից հեռացել է Համառուսաստանյան պետական ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանողը, ում մարմինը գտել են ուսանողական հանրակացարանի շենքի դիմաց: 29-ամյա տղան գցել է իրեն 16-րդ հարկի իր բնակարանից: Իսկ ապրիլի 29-ի գիշերը ինքնասպանություն է գործել Մոսկվայի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողը, ով մահից 3 օր առաջ հեռացվել է համալսարանից:

 

Գվարդիոլան հեռանում է «Բարսելոնայից»

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ԱՇԽԱՐՀՈՒՄ and tagged , , , .

Oրերս «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարեց, որ որոշել է  չերկարացնել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան կլքի «Բարսելոնան», իսկ նրա տեղը կզբաղեցնի Տիտո Վիլանովան, որը ներկայումս Գվարդիոլայի օգնականն է։ Գվարդիոլայի խոսքերից հայտնի է դարձել, որ  հաջորդ տարի նա չի պատրաստվում զբաղվել մարզական աշխատանքով։ Կարելի է եզրակացնել, որ այդ լուրը միայն մարզասերների համար չէր անսպասելի, փաստորեն դեպքերի նման ընթացքի պատրաստ չէին ոչ Գվարդիոլան և ոչ էլ ակումբի ղեկավարությունը, այլապես Գվարդիոլան կիմանար թե, որ ակումբում և երբ է հանգրվանելու, իսկ ակումբի տնօրինությունը նախապես լուրջ մարզիչ ընտրած կլիներ, ինչպես հարիր է մեգաակումբին։

Գվարդիոլան և «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը  նախընտրեցին լռել որոշման պատճառների մասին, հայտարարելով, թե Պեպն ուղղակի հոգնել է։ Այնուամենայնիվ անհիմն չի լինի ենթադրությունը, որ Գվարդիոլայի հեռանալու, կամ մի գուցե և հեռացման պատճառը Չեմպիոնների լիգայու թիմի անտրամաբանական ընթացքն է, ավելի կոնկրետ՝  «Բարսելոնայի» անակնկալ պարտությունը այդ հեղինակավոր մրցաշարում( Պեպի հեռանալու հայտարարությունն արվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից հետո) : Եթե իրոք այդպես է,ապա «Բարսան» վճարեց ամենաթանկ գինը, որն ընդանրապես հնարավոր էր, կորցրեց Գվարդիոլային։

 

«Բարսելոնայից» Գվարդիոլայի հեռանալով վերջացավ մի ամբողջ ֆուտբոլային ժամանակաշրջան, ոչ միայն «Բարսայի», այլ՝ համաշխարային ողջ ֆուտբոլի համար և շատ հեռու են իրատեսությունից այն ենթադրությունները, որ այլ ակումբում ևս Մեծ մարզչին կհաջողվի նման ֆանտաստիկ խաղ կազմակերպել։Ինչ վերաբերվում է «Բարսելոնային», ապա այստեղ պատկերը գրեթե նույնն է, կա իհարկե գերհզոր աստղային կազմ և ահռելի խաղային պրակտիկա, սակայն մեծ հարց է, թե ինչպես նրանք իրենց կդրսևորեն առանց Խոսեպ Գվարդիոլայի։

Կարեն Սիմոնյան

Գեղեցկուհուն զրկել են թագից

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Վերջերս «Միսս Դոմինիկյան Հանրապետություն» ճանաչված Կառլինա Դյուրանին զրկել են հաղթական թագից, քանի որ բացահայտվել է, որ նա խաբել է մրցույթի կազմակերպիչներին եւ ժյուրիին: Մրցույթի պարտադիր պայման է հանդիսանում այն, որ մասնակցող աղջիկները պետք է ամուսնացած չլինեն, այնինչ Կառլինան ամուսին ունի դեռեւս 2009 թվականից: 25-ամյա գեղեցկուհին հայտարարել է, որ երբեք չի ապրել օրինական ամուսնու հետ եւ սովորել է իրեն չամուսնացած համարել, սակայն կազմակերպիչները գտել են, որ նա դիտավորությամբ խաբել է իրենց, ուստի նրան զրկել են հաղթանակից: Կառլինան «Միսս Դոմինիկյան Հանրապետություն» կոչումը եւ թագը կրել է ընդամենը մեկ շաբաթ: Ժյուրին արդեն նոր հաղթողի է ընտրել` Դուլչիտա Լյեջին, ով էլ ներկայացնելու է իր պետությունը «Միսս տիեզերք» մրցույթում:

Հրապարակվել են ծեծված Տիմոշենկոյի լուսանկարները

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մենք գրել էինք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվել, իսկ երեկ ուկրաինական լրատվամիջոցներում տպագրվել են ծեծված Տիմոշենկոյի լուսանկարները: Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանն արեւմտյան երկրների դեսպանների հետ ուսումնասիրել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը` լուսանկարներով: «Մարմնական վնասվածքները ծանր առարկաների գործածության արդյունք են»,- նշված է եզրակացության մեջ: Իսկ ստամոքսի հատվածում առկա հեմատոմայի հետքերը, ըստ դատաբժիշկների, կարող էին առաջանալ բռունցքով բավականին ուժեղ հարվածելու արդյունքում: Կարդալ ամբողջությամբ

Ռուսաստանը լեզու չի գտնում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ռուսաստանը լարված հարաբերությունների մեջ է Ուկրաինայի իշխանությունների հետ: Վերջերս լուրեր են տարածվել, թե Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բանտում ծեծել են (հիշեցնենք, որ Տիմոշենկոն բանտարկվել է Ռուսաստանի հետ կնքած գազի առեւտրի պայմանագիրը ստորագրելիս պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով): Ուկրաինական ռադայի պատգամավորներից մեկը երկար խոսել է Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների մասին՝ նշելով, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի «իբր» թե տեղի ունեցած բռնությունը հնարավորինս մեծ հրապարակայնություն ստանա, քանի որ Ռուսաստանի միակ նպատակն է Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ սեպ խրել, իսկ այս պատմությունը վարկաբեկում է Ուկրաինային: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները մեկը մյուսի ետեւից փոխանցում են այս կամ այն ռուս պաշտոնյայի հաղորդումը, որ «Ռուսաստանն ուշիուշով հետեւում է Տիմոշենկոյի գործին»: Կարդալ ամբողջությամբ

Մահացած կինը ծննդաբերել է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ամերիկայի Միչիգան նահանգում արտասովոր դեպք է գրանցվել. 26-ամյա Քրիստինա Բոլդենը լույս աշխարհ է բերել զույգ երեխաների իր մահից մեկ ամիս անց: Տղաները լույս աշխարհ են եկել սովորականից 3 ամիս շուտ, այդ պատճառով էլ փոքրամարմին եւ թույլ են, նրանց հատուկ պայմաններում են պահում եւ հարազատներին դեռեւս արգելում են տեսակցել: Նիկոլաս եւ Ալեքսանդր Բոլդենների քաշը կազմում է ընդամենը 1 կգ, իսկ հասակը 15 սանտիմետր է: Կարդալ ամբողջությամբ

Փոքրիկ տղան 34 մատ ուներ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Աշխարհում մատների թվի նոր ռեկորդ է գրանցվել: Ակշտատ անունով փոքրիկ տղան ծնվել է 10-ական մատներով՝ ոտքերին, եւ 7-ական` ձեռքերին: Հիվանդության այս տեսակը կոչվում է պոլիդակտիլիա, որը փոխանցվում է ժառանգաբար կամ առաջանում է գեների մուտացիայի արդյունքում: Կարդալ ամբողջությամբ

«Samsung»-ն առաջ է անցել «Nokia»-ից

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

2012 թվականի առաջին եռամսյակում «Nokia» ընկերությունը վերջին 14 տարիների կտրվածքով առաջին անգամ համաշխարհային շուկայում բջջային հեռախոսների մատակարարման քանակով զիջել է իր դիրքերը «Samsung»-ին: Կորեական «Samsung» ընկերությունը այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում 93.5 միլիոն բջջային սարքավորումներ է մատակարարել աշխարհի բազմաթիվ երկրներին, իսկ ֆինական «Nokia»-ն` 82.7 միլիոն: «Strategy Analytics»-ի տվյալներով` 2012 թվականի առաջին եռամսյակում «Nokia»-ն զբաղեցրել է բջջային շուկայի 22,5%-ը, իսկ «Samsung»-ը` 25,4%-ը:

Պայթյուններ Ուկրաինայում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունների արդյունքում մոտ 27 մարդ է տուժել, զոհերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա, թեեւ քաղաքում խոսակցություններ են պտտվում նաեւ մահացածների վերաբերյալ: Ըստ պաշտոնական տվյալների` Դնեպրոպետրովսկում 4 պայթյուն է գրանցվել, սակայն ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ դրանք ավելի շատ են եղել: Առաջին պայթյունը գրանցվել է կեսօրին` քաղաքի կենտրոնում, տրամվայների կանգառում, հաջորդը տեղի է ունեցել «Ռոդինա» կինոթատրոնի մոտակայքում, երրորդ պայթյունը տեղի այգու մոտակայքում է եղել, իսկ չորրորդը գրեթե նույն վայրում, ինչ առաջինը: Կարդալ ամբողջությամբ