Sunny
-2 °C

MTV-ի հիմնադիրը ինքնասպա՞ն է եղել

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Աշխարհի ամենահայտնի երաժշտական հեռուստաալիքի` MTV-ի հիմնադիրներից մեկն ինքնասպանություն է գործել: Խոսքը 75-ամյա Դոն Կոռնելիուսի մասին է, ով ամերիկացիներին քաջ հայտնի է որպես հեռուստահաղորդավար: Փետրվարի 1-ին Լոս Անջելեսի ոստիկանություն ահազանգ է ստացվել Կոռնելիուսի տանը հնչած կրակոցի մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են նրա մարմինը` դեմքից ստացված հրազենային վնասվածքով: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մեկ ժամ անց մահացել է MTV-ի հիմնադիրը: Կարդալ ամբողջությամբ

Երեխայի փորից հանել են նրա եղբորը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ամազոնի ջունգլիներում ծնված երեխան 3 տարի իր ներսում կրել է եղբոր սաղմը, որը վերջնականապես չի հասունացել: Երեխայի մայրը զույգ տղաներ պիտի լույս աշխարհ բերեր, սակայն տղաների կազմավորման վաղ շրջանում ուժեղ ու մեծ սաղմը կլանել է զույգին: Նորածինը հաճախակի փորացավ է զգացել, սակայն բժիշկները չեն հասկացել պատճառը: Եվ միայն 3 տարեկանում, երբ տղայի փորում 25 սանտիմետրանոց մարմին է գոյացել, վիրաբույժները վիրահատության միջոցով չձեւավորված սաղմը հեռացրել են երեխայի օրգանիզմից:

Պոռնոաստղերն ուզում են քաղաքապետ դառնալ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Պոռնոաստղեր Ամանդա Ֆոքսը եւ Լուանա Բորջիդան ցանկանում են ղեկավարել իտալական Տարանտո քաղաքը: Կանայք, սակայն, չեն ցանկանում խանգարել միմյանց նախընտրական շրջանում, այդ պատճառով էլ որոշել են մինչեւ պաշտոնապես առաջադրվելը քաղաքացիներին հնարավորություն տալ ընտրել իրենցից մեկին: Դիտելով երկու պոռնոաստղերի մերկապարը` ընտրողները պետք է որոշեն, թե նրանցից որ մեկին են ցանկանում տեսնել որպես քաղաքապետի թեկնածու: Ի դեպ, Ամանդան եւ Լուանան քաղաքապետի պաշտոնի մյուս հավակնորդներին էլ են հրավիրել իրենց հետ պարելու: Նշենք, որ Իտալիայում սա առաջին դեպքը չէ, երբ պոռնոարտադրության ներկայացուցիչներն անցել են քաղաքական գործունեության: Օրինակ, Չիչոլինա մականունով հայտնի Իլոնա Շտալերն ընտրվել է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր:

Սադիստ ուսուցիչը ձերբակալվել է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Տարեց ուսուցիչը տարիներ շարունակ ծաղրուծանակի է ենթարկել աշակերտներին: 61-ամյա Մարկ Բերնդտը Լոս Անջելեսի տարրական դպրոցներից մեկում դասավանդել է ավելի քան 30 տարի: Օրերս նրան ձերբակալել են` աշակերտների նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսեւորելու համար: Նախաքննության արդյունքների համաձայն, 2008-2011 թվականների ընթացքում ուսուցիչը կապել է աշակերտների ձեռքերը, աչքերն ու բերանները, ինչպես նաեւ նրանց երեսին խավարասերներ դրել: Ուսուցչի սադիստական արարքների զոհն են դարձել 6-10 տարեկան 23 աշակերտներ: Ուսուցիչը կարող է ազատվել նախնական կալանքից, եթե վճարի 2.3 միլիոն դոլար տուգանք: Նշենք, որ Մարկ Բերնդտի գործով նախաքննությունը սկսվել էր մոտ մեկ տարի առաջ, երբ ոստիկանությունը լուսանկարներ էր ստացել, որոնք պատկերում էին, թե աշակերտների հետ ինչպես է վարվում փորձառու մանկավարժը:

Ամերիկուհին ամուսնացել է 100-ամյա շինության հետ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Սիետլի բնակչուհի Վավիլոնիա Ալվազը հույս ունի փրկել շինությունը քանդելուց:

Ալվեզը «Խլիր Սիետլը» ակցիայի մասակից է և իր ամուսնությունը միասեռ ամուսնություն է անվանում: Իշխանությունները վաղուց պատրաստվում էին քանդել այդ տարածքը և դրա փոխարեն էլիտար շենք կառուցել: Ինչպես գրել է Ալվազը Ֆեյսբուքի իր պատին, նա անկեղծորեն սիրում է այդ շինությունը, ինչպես նաև իր քաղաքն ու թաղամասը, որտեղ և գտնվում է այդ շինությունը: Ալվազը հատուկ ընդգծելէ, որ ամուսնանում է այդ տարածքի հետ: Կարդալ ամբողջությամբ

Մոսկվան միայն «փչացնում է»

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Վաշինգտոնի արտաքին քաղաքականությանը զարմանալիորեն համահունչ մի հոդվածում «Նյու Յորք Թայմզ» հեղինակավոր պարբերականը գրել էր, որ Մոսկվան «ամեն բան փչացնելու սովորություն է ձեռք բերել», եւ Սիրիային աջակցելն անվանել էր «խայտառակություն»: Միջազգային պարբերականներում խիստ գնահատականները հազվադեպ են, ուստիեւ` ուշագրավ: Այս անգամ Մոսկվայի «խայտառակ» վարմունքի բնորոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ ՄԱԿ-ի ու ԱՄՆ-ի զայրույթի պոռթկումը: Կարդալ ամբողջությամբ

Կինն այցելել է մոտ 300 վիրտուալ ընկերների

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Սովորաբար համացանցի միջոցով շփվող մարդիկ հարաբերվում են միայն վիրտուալ աշխարհում եւ իրական կյանքում գրեթե երբեք չեն հանդիպում: 51-ամյա Առլին Պրեսերը որոշել է խախտել այս կանոնը եւ այցելել իր ֆեյսբուքյան ընկերներին, որոնք ապրում են աշխարհի տարբեր ծայրերում: Առլինը տարիներ շարունակ տարբեր մարդկանց հետ է շփվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով, իսկ նրանց իրականում հանդիպելու համար այցելել է 13 երկրներ, այդ թվում` Կորեա, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Մալազիա եւ Ֆիլիպիններ: Առլին Պրեսերը հանդիպել է ավելի քան 290 ֆեյսբուքյան ընկերների: Սակայն նրա այս մտահղացումը ոչ բոլորին է դուր եկել: Սոցիալական ցանցում նրա հետ շփվող օգտատերերից ոմանք պարզապես «բլոկ» են արել 51-ամյա կնոջը, որպեսզի նա անսպասելիորեն չայցելի իրենց: Նշենք, որ Առլին Պրեսերի վիրտուալ ընկերների մեծ մասը նրա պապիկի` գրող Ֆրից Լեյբերի երկրպագուներն են: Առլինն ինքն էլ է ստեղծագործում՝ սիրային եւ պատմական վեպեր է գրում:

Հյուրանոցի լոգարանում տեսախցիկ է եղել

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

Կոստա-Բրավայի լողափում հանգստացող 3 իսպանացիներ դատական հայց են ներկայացրել այն հյուրանոցի դեմ, որի լոգարանում տեսախցիկ է տեղադրված եղել: 2010 թվականի օգոստոսին Մադրիդից ժամանած զբոսաշրջիկները նկատել են օդափոխիչի հետեւում տեղադրված փոքիկ տեսախցիկը: Արդեն ապացուցված է համարվում, որ հյուրանոցը խախտել է զբոսաշրջիկների անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Հայցվորները, որպես փոխհատուցում, հյուրանոցից պահանջում են յուրաքանչյուրին տրամադրել 20 հազար եվրո: Զբոսաշրջիկները լուրջ մտահոգություն ունեն, որ իրենց մերկ կադրերը հայտնվել են համացանցում:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ Քաղաքական հարցերի գրասենյակի տեղեկանքը Հայոց ցեղասպանության քրեականացումը Սահմանադրական խորհուրդ ուղարկելու վերաբերյալ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ Քաղաքական հարցերի գրասենյակը տեղեկացնում է, որ Ֆրնասիայի խորհրդարանի Սենատի 76 անդամ այսօր դիմել են երկրի Սահմանադրական Խորհուրդ՝ վիճարկելով Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունները, (ներառյալ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը Ֆրանսիայում) քրեականացնող Սենատի հունվարի 23-ին ընդունած օրինագիծը։ Նույն նպատակով Սահմանադրական խորհրդին են դիմել Ազգային Ժողովի 65 պատգամավորներ։ Կարդալ ամբողջությամբ

Օրինակ վերցրեք Վրաստանից

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վրացի գործընկերոջ հետ հանդիպման ավարտին հայտարարել է, թե Վրաստանը կարող է ժողովրդավարության եւ թափանցիկության օրինակ լինել շատ երկրների համար: «Ես ուզում եմ ասել նախագահ Սահակաշվիլուն, որ մենք ողջունում ենք ժողովրդավարության եւ թափանցիկության այն մոդելը, որ նրանք հաստատել են ոչ միայն իրենց երկրում, այլեւ տարածաշրջանում ընդհանրապես: Մենք հավատում ենք, որ եթե առաջընթացը պահպանվի առաջիկա տարիներին, շատ երկրներ կհավատան, որ եթե Վրաստանը կարողացավ նման փոխարկումներ կատարել, ապա իրենք էլ կարող են»,- ասել է Օբաման: Կարդալ ամբողջությամբ