Partly Cloudy
21 °C

«Մանչեսթր Յունայթեդը» միանձնյա գլխավորում է Պրեմիեր լիգան

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Երկուշաբթի կեսգիշերին անցկացված «Մանչեսթր  Յունայթեդ»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն՝ 1։0 առավելությամբ, եւ այդ երեք միավորը «Յունայթեդին» դարձրին Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարը։ Երկրորդ տեղում է ընթանում մանչեսթրյան մի այլ ակումբ՝ «Մանչեսթր Սիթին», որն այս պահի դրությամբ ընդամենը երեք միավորով է զիջում առաջատարին։ Կարդալ ամբողջությամբ

Մելաձեն ուզում է «սեփականաշնորհել» Վերա Բրեժնեւային

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Պրոդյուսեր Լիանա Մելաձեն ցանկանում է իրավունք ստանալ «Վերա Բրեժնեւա» բեմական անունն օգտագործելու համար: Նա «Վերա Բրեժնեւա» ապրանքանիշը գրանցելու հայտ է ներկայացրել: Ռուսաստանի ամենահայտնի երգչուհիներից մեկի բեմական անունը «սեփականաշնորհելով»` Մելաձեն նրան կստիպի մշտապես աշխատել իր համար: Լիանան հայտնի Մելաձե եղբայրների քույրն է, ովքեր եւ 10 տարի առաջ ստեղծել են «Վիա Գրա» խումբը, որի կազմում էլ առաջին անգամ հանդես եկավ Վերան: «Վիա Գրա»-ում աշխատելով ավելի քան 5 տարի` Վերա Բրեժնեւան հեռացավ խմբից եւ մենակատարի կարիերա սկսեց, իսկ երեք տարի անց հեղինակավոր մրցանակաբաշխություններում ճանաչվեց որպես Ռուսաստանի լավագույն երգչուհի: Կարդալ ամբողջությամբ

Ռիկի Մարթինը լուսանկարվել է ամուսնու հետ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Երգիչ Ռիկի Մարթինը վերջապես «գաղտնազերծել» է իր քաղաքացիական ամուսնուն` նրա հետ միասին լուսանկարվելով իսպանական «Vanity Fair» ամսագրի համար: 40-ամյա Ռիկին հրապարակային խոստովանեց իր սեռական կողմնորոշման մասին միայն 2 տարի առաջ: Իր պաշտոնական կայքում Մարթինը գրեց, որ ինքը միասեռական է եւ երջանիկ է «լինելով այն, ով կա»: Նրա ամուսինը բրոքեր Կառլոս Գոնսալեսն է: Կարդալ ամբողջությամբ

«Յուվենտուսը» վերակենդանանում է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Իտալիայի ֆուտբոլի առաջնության Ա սերիայում այս տարի հիանալի արդյունք է ցույց տալիս Թուրինի «Յուվենտուսը»,  այն է՝ առաջնության 28-րդ տուրում ոչ մի պարտություն։ Կարելի է ասել, թիմը վերակենդանացել է մեծ սկանդալից հետո, որի արդյունքում հայտնվեց Բ սերիայում։ Հիշեցնեմ, որ 2006թ. դատավարության մասին շատ մանրամասներ հայտնի չեն, այնուամենայնիվ ակումբը մեղադրվում էր պայմանագրային խաղեր անցկացնելու մեջ, եւ դատարանն այն ժամանակ մեղավոր ճանաչեց ակումբի ղեկավարությանը, եւ թիմի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ կիրառվեցին։ Տարիների ընթացքում թիմը, կարելի է ասել, վերակենդանացվում է եւ այս տարի իր նոր մարզադաշտում հիանալի խաղ է ցույց տալիս եւ, որ ամենակարեւորն է, «Յուվենտուսն» առանձնապես համալրված չէ թանկարժեք խաղացողներով, ինչպես, օրինակ, «Մանչեսթր Յունայթեդը», «Ռեալը», «Բարսելոնան» եւ այլն։ Կարդալ ամբողջությամբ

Հյուսթոնին սպանել են…թմրանյութերը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Լոս-Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան պաշտոնական պատճառը: Երգչուհին խեղդվել է լոգարանում` թմրանյութերի ազդեցության տակ: Հյուսթոնի մոտ թմրանյութերի օգտագործման արդյունքում սրտի կաթված է եղել լոգանքի պահին: Այպիսով հերքվում է այն վարկածը, թե իբր հայտնի երգչուհուն սպանել են: Մենք գրել էինք, որ Ուիթնի Հյուսթոնի հարազատները դիմել են նախաքննական մարմնին` հայտնելով իրենց կասկածներն այն մասին, թե հայտնի երգչուհուն գուցե սպանել են: Հիշեցնենք, որ 48-ամյա Ուիթնի Հյուսթոնին փետրվարի 12-ին մահացած էին գտել Բեւերլի Հիլսի հյուրանոցներից մեկում:

Արսեն Գրիգորյանը պատրաստ է օգնել Շուշանին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Երգիչ Արսեն Գրիգորյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ եթե ինքը չի հայտնվել որեւէ կուսակցության ցուցակում, ապա ինքը չի ցանկացել, սակայն պատրաստակամություն է հայտնել  օգնելու Շուշան Պետրոսյանին, եթե վերջինս դրա կարիքն ունենա: Կարդալ ամբողջությամբ

Մադոննան աջակցում է Ռուսաստանում գեյերին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Մադոննան պատրաստվում է համերգով հանդես գալ Ռուսաստանում` ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների: Երգչուհին օգոստոսին ելույթ է ունենալու Սանկտ-Պետերբուրգում: «Ես ազատության մարտիկ եմ, իմ շոուն, իմ երգերը, իմ աշխատանքը, իմ արվեստը, այս ամենը ինքնաարտահայտման ազատության մասին է: Ես կգամ Սանկտ-Պետերբուրգ, որպեսզի խոսեմ գեյ-համայնքների ներկայացուցիչների հետ, օգնեմ նրանց, ուժ կփոխանցեմ եւ կոգեշնչեմ յուրաքանչյուրին»,- ասում է աշխարհահռչակ երգչուհին: Կարդալ ամբողջությամբ

«Հեռախոսային ահաբեկիչները» գժվացնում են Բիլանին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Դիմա Բիլանը «Թվիթեր» միկրոբլոգում բողոքում է, որ իրեն անհանգստացնում են «հեռախոսային ահաբեկիչները»: Երգիչը հրապարակել է, թե որ համարից են իրեն զանգում ամեն օր: «Այս համարից ինձ զանգում են հունվարից օրական 40 անգամ»,- գրում է Բիլանը: Նշենք, որ Դիմային նախկինում էլ են անհանգստացրել «հեռախոսային ահաբեկիչները», ինչի կապակցությամբ նա դիմել էր դատարան: Կարդալ ամբողջությամբ

Ինչ էլ հանձնարարեն, ես պատրաստ եմ անել

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամատոմսեր հանձնեց մի շարք քաղաքական եւ հասարակական գործիչների, որոնց թվում էր նաեւ «Շարմ հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանը:

- Կարեն, վերջերս անդամագրվեցիք Հանրապետական կուսակցությանը, Դո՞ւք էլ եք ուզում խորհրդարան գնալ: Կարդալ ամբողջությամբ

Ֆուտբոլային նոր ռեկորդ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցել է 60 տարի առաջ գրանցված ռեկորդը: 24-ամյա արգենտինացին «Բարսելոնայի» օգտին 234 գոլ է խփել, որն ավելի է, քան 1939-1955 թվականներին ակումբում հանդես եկող Սեսարա Ռոդրիգեսի ցուցանիշը: «Բարսա»-ի կայքը հայտնում է, որ 232 գոլ խփելու համար Ռոդրիգեսը մասնակցել է 354 ֆուտբոլային հանդիպումներին, մինչդեռ Մեսսին գերազանցել է այդ ցուցանիշը 314 հանդիպումների ընթացքում: