Partly Cloudy
21 °C

Ինչպես է Վրաստանը պատրաստվում խափանել Սոչիի օլիմպիադան

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Վրաստանը պատրաստվում է խափանել Սոչիի օլիմպիադան: Այսպիսի որոշում է կայացվել անցած շաբաթվա վերջում Վրաստանի խորհրդարանի փակ նիստի ժամանակ: Ինչպիսի հնարավորություններ ունի Վրաստանը դրա համար, պարզել է «МК»-ի թղթակիցը: Խափանել կարելի է բազմաթիվ եղանակներուվ. կարելի է հասնել նրան, որ այն տեղափոխեն մեկ այլ վայր: Եթե չստացվի, կարելի է փորձել միջազգային բոյկոտ կազմակերպել: Սակայն վերջին տարբերակը չի երաշխավորում 100 տոկոսանոց արդյունք: Եթե նույնիսկ ինչ-որ երկրներ համաձայնեն բոյկոտին, կգտնվեն «դիսիդենտներ», որոնք չեն ցանկանա Մոսկվայի հետ փչացնել հարաբերությունները, կամ կհամարեն, որ սպորտը վեր է ցանկացած քաղաքական տարաձայնությունից: Կարդալ ամբողջությամբ

«Հարրի Փոթերը» հավաքել է $330 մլն անցած շաբաթ և կիրակի օրերի ընթացքում

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

«Հարրի Փոթերը և մահվան ընծաները» ֆիլմի առաջին մասը առաջին իսկ ոչ աշխատանքային օրերին հավաքել է $330 մլն, այն դեքում երբ ֆիմի բյուջեն կազմում է $250 մլն: Ըստ BBC-ի, սա ամենաբարցր ցուցանիշն է այս ֆիլմի նախորդ բոլոր մասերի համեմատ: Միայն ԱՄՆ-ում հավաքվել է 125,1 մլն, Մեծ Բրիտանիայում` 28 մլն, Գերմանիյում` 21,8 մլն, Ավստրալիայում 14 մլն և Ռուսաստանում 12 մլն դոլար : Ըստ Հարրի Փոթերի հեղինակ Ջոան Ռոուլինգի, վերջին ֆիլմը, որը նկարահանել է Դեվիդ Յետսը, նրան ամենաշատն է դուր եկել:

Շերն ափսոսում է, որ մերժել է Էլվիս Փրեսլիին

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերը խոստովանել է, որ տարիներ առաջ ռոք լեգենդ Էլվիս Փրեսլին իրեն ժամադրության է հրավիրել, որից ինքը հրաժարվել է: «Ես իսկապես ափսոսում եմ, որ չեմ գնացել այդ ժամադրությանը»,- ասել է 64-ամյա աստղը: Երիտասարդ տարիներին Շերը մշտապես եղել է տղամարդկանց ուշադրության կենտրոնում, նրա զուգընկերների ցուցակում բազմաթիվ հանրահայտ դերասաններ ու երգիչներ կան, այդ թվում` Վել Կիլմերն ու Թոմ Կրուզը, սակայն արդեն հասուն տարիքում երգչուհին վերագնահատում է իր ընտրյալներին եւ նրանց, ում մերժել է:

75-ամյա Գուրչենկոն 35-ամյա սիրեկան ունի

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

75-ամյա դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն հեռուստաշոուի ժամանակ խոստովանել է, որ սիրահարված է: Նա սիրավեպ է սկսել 35-ամյա հայտնի դիզայներ եւ լուսանկարիչ Ասլան Ահմադովի հետ: Սովետական կինոաստղն ի լուր աշխարհի հայտարարել է իր նոր արկածի մասին՝ չվախենալով օրինական ամուսնու արձագանքից, որի հետ մինչ օրս համատեղ կյանք է վարում: Գուրչենկոն վստահեցնում է, որ սա ոչ թե պարզապես հրապուրանք է, այլ խոր զգացմունք: «Նա ցանկացած հարաբերություններում իմ պատկերացրած տղամարդու կերպարն է, միայն թե երիտասարդ է»,- խոստովանել է տարեց աստղը:

«Բանանցում» ֆուտբոլիստների փոխարեն «ֆաներին» էին մարզել

ՀԵՂԻՆԱԿ՝ Գագիկ Աղբալյան
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Կիրակի օրը Իջեւանի «Արնար» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին տուրի «Շիրակ»-«Բանանց» խաղն էր: Գյումրիի մարզադաշտի վերանորոգման պատճառով վերջին մի քանի հանդիպումները «Շիրակն» անցկացնում է Իջեւանում: «Բանանցը» հույս ուներ, թե «Փյունիկը» վերջին տուրում ոչ-ոքի կխաղա «Կիլիկիայի» հետ կամ կպարտվի, եւ ինքը կտիրանա չեմպիոնի տիտղոսին: Բայց քանի որ դա գրեթե անհնար էր, «Բանանցն» արժանացավ արծաթե մեդալի: Նրա վերջին մի քանի խաղերն ավելի շատ բրոնզի փայլ ունեին, վերջին խաղը` նույնպես: Կարդալ ամբողջությամբ

Ռայան Ռեյնոլդսն ամենասեքսուալ տղամարդն է

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

«People» ամսագիրը աշխարհի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչել կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսին, ով նկարահանվել է «X մարդիկ», «Երեկույթների արքան», «Առաջարկ» ֆիլմերում: Ռեյնոլդսը «People» ամսագրի ցուցակում հայտնվել էր նաեւ 2007 թվականին, այդ ժամանակ նա 3-րդ հորիզոնականում էր: Ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակում տեղ են գտել նաեւ դերասաններ Ռոբերտ Դաունի կրտսերը, Կելլան Լաթսը, Ջոն Խեմը, Մեթյու Մորիսոնը, ինչպես նաեւ ռոք երգիչ Ջոն Բոն Ջովին, Ջեսսի Ուիլյամսը եւ ուրիշներ:

Արոնյանը արագ շախմատի աշխարհի չեմպիոն

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Մոսկվայում նոյեմբերի 16-ին մենկարկած արագ շախմատի աշխարհի առաջնությունն ավարտվել է եւ 24.5 միավորով միանձնյա առաջին տեղ է գրավել Լևոն Արոնյանը: 24 միավորով երկրորդ տեղն է զբաղեցրել Թեմուր Ռաջաբովը, որին նախավերջին փուլում հաղթել էր Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսեսյանը:

Հրթիռը անիվների վրա

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Գերմանական «Der Spiegel»-ը գրում է, որ Ռուսաստանը նոր քայլ է կատարել սպորտային գերտերություն դառնալու ուղղությամբ: Սպորտային մեքենաների երիտասարդ ներկայացուցիչ Marussia-ն փորցում է ներխուժել «Ֆորմուլա-1»: Ferrari-ն նրա մոտ հեզ գառնուկ է հիշեցնում:  Marussia B2-ի տեսքը հիշեցնում է կինոհերոսի մեքենա` ցածր, լայն, առջևում հսկա օդակլանիչներով: Կարդալ ամբողջությամբ

Նիկոլաս Քեյջի տունը վաճառվել է ընդամենը 10 մլն դոլարով

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Հայտնի դերասան Նիկոլաս Քեյջի տունը, որն առգրավվել էր պարտքերի դիմաց վաճառվել է 10 մլն դոլարով, գրում է Los Angeles Times-ը: Ըստ թերթի տեղեկության դերասանը այդ տունը գնել էր միքանի տարի առաջ 3 անգամ թանկ գնով: Ինչպես ավելի վաղ նշվել էր, 46 ամյա դերասանը բանկերին պարտք էր 2 մլն ԱՄՆ դոլար: Այդ պարտքը գոյացել էր վարկերը, հարկերը, պետական տուրքերը և դատապաշտպաններին չվճարելու հետևանքով: Հիշեցնենք, որ դերասանի մեկ այլ բռնագրավված տուն վաճառվել է անցած տարի 3,5 մլն ԱՄՆ դոլարով:

Ստեփանակերտում դիմավորեցին աշխարհի չեմպիոնին

| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Նոյեմբերի 10-ին, օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում աշխուժություն էր տիրում։ Անցորդներն իրար հարցնում էին, թե ինչու են մարդիկ հավաքվել։ Առավելապես այդ հարցի պատասխանը չէին գտնում, մինչեւ չերեւաց «Աշոտ Դանիելյան» խոշորատառ գրությամբ միկրոավտոբուսը։ Պարզվեց՝ տեղի սպորտկոմիտեի նախաձեռնությամբ փոքրաթիվ խմբով մարզասերներ, ընկեր-բարեկամներ եկել են մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում դիմավորելու սամբոյի գծով աշխարհի 2010թ. չեմպիոն, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանին։ Հիրավի, ինչպե՞ս չուրախանան մարդիկ՝ չճանաչված փոքրիկ երկրամասի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն։ Կարդալ ամբողջությամբ