Sunny
-2 °C

Էլթոն Ջոնը կրկին հարձակվել է Մադոննայի վրա

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Էլթոն Ջոնը կրկին բացասաբար է խոսել Մադոննայի մասին: Այս անգամ նրա մեղադրանքները լուրջ են եղել: Երգիչը որոշել է գնահատել Մադոննայի ձայնային տվյալները: «Մադոննան լավ կանի, եթե կարողանա ֆոնոգրամայի հետ  համապատասխան երգել: Նրա համար շատ դժվար է կենդանի երգելը»,- հայտարարել է Էլթոն Ջոնը: Հարկ է նշել, որ այս երկու աստղերը վաղուց են կռվում իրար հետ: Էլթոն Ջոնը և նրա ամուսին Դևիդ Ֆերնիշը հարձակվել էին Մադոննայի վրա այն ժամանակ, երբ նա ստացել էր «Ոսկե գլոբուս» լավագույն երգի համար: Բանն այն է, որ միևնույն անվանակարգում ներկայացված էր նաև Էլթոն Ջոնը:

Սարկոզիի կնոջ «մերկ» անցյալը (լուսանկարներ), (վիդեո)

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստանում ամենաքննարկվող մարդն է: Երեւի թե հետաքրքիր կլինի նաեւ նրա տիկինը` Կարլա Բրունին: Կարլան ծագումով իտալուհի է: Նա ավտոանվադողեր արտադրող աշխարհահռչակ «Pirelli» կոնցերնի ժառանգն է: Երիտասարդ տարիներին Կարլան եղել է աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը: Նա եղել է Guess եւ Versace հանրահայտ ֆիրմաների դեմքը: 29 տարեկան հասակում որոշել է դադարեցնել մոդելային կարիերան եւ փորձել իրեն երաժշտության ասպարեզում: Բրունին ստեղծագործում եւ իր երգերը կատարում էր դանդաղ ռոք, բլյուզ եւ ֆոլկ ժանրերում: Կարդալ ամբողջությամբ

Բաքու-Երեւան. եվրատեսիլյան խաչմերուկին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Բաքուն հետաքրքրված է «Եվրատեսիլի» «փիառով», փորձում է հնարավորինս շատ տուրիստների գայթակղել-բերել Ադրբեջան, ինչը կապահովի Ադրբեջանի միջազգային հեղինակության հետագա ամրապնդումը, ավարտում է բոլորովին նոր «Կրիստալ Հոլ» կոչվող 23 հազար տեղանոց համերգասրահի կառուցումը: Մինչ այդ շարունակվում են երկկողմանի մեղադրանքները. մերոնք, ինչպես հայտնի է, որոշել են մասնակցել «Եվրատեսիլին» ու ասում են` անվտանգության երաշխիքներ մեր պատվիրակությանն առանձին չեն խոստացել: Ադրբեջանն ասում է` բոլորի անվտանգությունն էլ ապահովելու ենք: Մեր պատվիրակությունն էլ իր հոգսերն ունի. դեռ պարզ չէ, թե ով է լինելու պատվիրակության թեպետեւ ժամանակավոր, բայցեւ ամենակարեւոր դեմքը` երգիչը, երգչուհին կամ խումբը, որը կներկայացնի Հայաստանը: Հոլանդական մի ՀԿ երաշխավորել է ներկայումս ԱՄՆ-ում բնակվող, արմատներով ղարաբաղցի մի երգչուհու` Լյուսիա Մունին (Բաբայանց): Կարդալ ամբողջությամբ

Ժաննա Ֆրիսկեն մերկացել է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Ժաննա Ֆրիսկեն իրեն դրսեւորել է որպես ռուսական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհի: Նա միակն է, որ համաձայնել է լրիվ մերկ լուսանկարվել ֆոտոնկարիչ Միխայիլ Կորոլյովի պատրաստած «Եվա» հանդեսի համար: Հայտնի ռուս ֆոտոնկարիչը որոշել է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին լուսանկարել «նյու» ոճով: Նա նկարահանումների համար հրավերներ է ուղարկել Ալսուին, Զեմֆիրային, Քսենյա Սոբչակին, Թինա Կանդելակիին եւ այլ հայտնի կանանց: Առաջինը համարձակությամբ աչքի է ընկել «Բլեստյաշչիե» խմբի նախկին անդամ Ժաննա Ֆրիսկեն, որն իր 37-ամյա տարիքում չի ամաչում մերկացնել բավականին երիտասարդ ու գրավիչ մարմինը:

«Եվրատեսիլում» քվեարկելու կարգը կրկին փոխվել է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Վերջին երկու տարիների ընթացքում հանդիսատեսը կարող էր քվեարկել իր նախընտրած երկրի օգտին «Եվրատեսիլ» երգի մրցույթի մեկնարկից սկսած մինչեւ քվեարկության ավարտը: Սակայն մրցույթի կազմակերպիչները հասկացել են, որ ակտիվ քվեարկությունը շեղում է հեռուստադիտողներին շոուից եւ որոշել են վերադառնալ քվեարկության հին կարգին: «Եվրատեսիլ-2012»-ի ժամանակ հեռուստադիտողին քվեարկելու հնարավորություն կտրվի բոլոր ելույթների վերջում` 15 րոպեի ընթացքում: Դարձյալ հաղթողը որոշվելու է հանդիսատեսի եւ մասնագիտական ժյուրիի քվեարկության արդյունքում: Հիշեցնենք, որ արդեն տեղի է ունեցել մրցույթի կիսաեզրափակիչին մասնակցող երկրների հերթականության վիճակահանությունը, համաձայն որի` Հայաստանը ներկայացնող կատարողը հանդես պետք է գա մայիսի 24-ին` 17 այլ երկրների ներկայացուցիչների հետ միասին: Իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին:

Նատալիա Օրեյրոն մայրիկ է դարձել

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

«Վայրի հրեշտակը»  սերիալի աստղը երեխա է ունեցել: Ինչպես խոստովանել է ինքը՝ Օրեյրոն, այս երեխան իր համար շատ սպասված է և ինքը հիմա երջանկությունից յոթերորդ երկնքում է: Նատալիա Օրեյրոն արու զավակ է ունեցել: Նա թեև վաղուց էր երազում երեխա ունենալու մասին, սակայն 34 տարեկանում միայն հասկացավ, որ պատրաստ է դրան: Երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման արդյունքում: Նրան անվանել են Մերլին Ատաուալպա: Երեխայի հայրը՝ երաժիշտ Ռիկարդո Մոլյոն, ամբողջ ժամանակն անց է կացնում կնոջ և փոքրիկի հետ:

Կոռեկտությամբ քեզ չենք հասնի

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլեւս չի աշխատում Հ1-ում եւ տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերություն: Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» է իրեն դրսեւորել. «Ասացի, որ հարցազրույց չեմ տալիս, պետք է մի քիչ կոռեկտ լինել», եւ անջատել է հեռախոսը: Հարց է ծագում՝ իսկ ո՞վ էր նրանից հարցազրույց ուզում, մենք ընդամենը ուզում էինք հասկանալ, թե իրարից կադրեր փախցնելու եւ մի քանի դրամ ավել ստանալու համար այս ալիքից մյուսը վազելու գործընթացը հեռուստատեսությունում որքանով է խորը արմատներ ձգել:

Բրիթնի Սփիրսը կամուսնանա Սուրբ Վալենտինի օրը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Երգչուհի Բրիթնի Սփիրսը վերջապես որոշել է ամուսնության օրը: Այն տեղի կունենա տարվա ամենառոմանտիկ օրը` փետրվարի 14-ին, երբ բազմաթիվ զույգեր աշխարհի շատ երկրներում նշում են սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի տոնը: Ամուսնական արարողությունը տեղի կունենա Հավայան կղզիներից մեկում: Երգչուհու երրորդ ամուսինը կդառնա Ջեյսոն Տրեւիկը: Նա Բրիթնիի երկրպագուներին ծանոթ է նրա «Criminal» տեսահոլովակով, որտեղ Տրեւիկը մարմնավորել է հանցագործի: Հիշեցնենք, որ տեսահոլովակը ինտիմ տեսարանների առատության պատճառով «YouTube»-ում արգելված է 18 տարին չլրացած անձանց համար:

Սեպ խրելը չդարձնենք աշխատաոճ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան հրապարակել ՀՀ 2011թ. 10 լավագույն մարզիկների ցանկը: Բայց մինչ այսօր դրա շուրջ արձագանքները չեն լռում: Բոլոր հարցերով մարդիկ այցելում կամ զանգահարում են ինձ` որպես ֆեդերացիայի նախագահի: Նախ ասեմ, որ ֆեդերացիա ասված կազմակերպությունը մեկ դերասանի թատրոն չէ, եւ այն շուրջ հինգ տասնյակ մարդու միավորում է: Շատերի կարծիքով՝ լավագույնների առաջին եռյակը պետք է կազմված լիներ միմիայն ֆուտբոլիստներից եւ շախմատիստներից: Ասել ենք եւ մեկ անգամ էլ կրկնենք, որ անվանակարգի համար որոշիչ են նախ` միջազգային պաշտոնական մրցաշարերում մեդալ նվաճելը, օլիմպիական մարզաձեւերի մրցաշարերում պատվո պատվանդանին կանգնելը, խաղային մարզաձեւերում նախնական փուլի արգելքների հաղթահարումը եւ եզրափակչի ուղեգիր նվաճելը: Կարդալ ամբողջությամբ

Ջենիֆեր Էնիսթոնը հղի է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՍՊՈՐՏ/ՇՈՈՒԲԻԶ

Բրիտանական զլմ-ները հայտնում են, որ հոլիվուդյան դերասանուհի  Ջենիֆեր Էնիսթոնը հղիության վեցերորդ ամսում է գտնվում: Սակայն առայժմ ոչ Էնիսթոնը, ոչ նրա ընկերը՝ 40-ամյա դերասան և ռեժիսոր Ջասթին Թերուն, այդ տեղեկությունը  չեն հաստատել: Կարդալ ամբողջությամբ