Partly Cloudy
21 °C

Սպանությո՞ւն Նոր Երզնկա գյուղում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մայիսի 10-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 1936 թ. ծնված Զավեն Մարտիրոսյանի դիակը:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ. Փակ սահմանները խոչընդոտում են ահաբեկչության դեմ պայքարին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Մայիսի 10-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անցկացվում էր ԱԽ գործող նախագահ Ադրբեջանի նախագահության ներքո: ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանն ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` «գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ և ստահոդ հայտարարությունները»:  Կարդալ ամբողջությամբ

Վարչապետն արձագանքել է մեր հրապարակմանը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոտ 20 օր առաջ (26.04.2012) «Հրապարակի» միջոցով վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ էր գրել Սյունիքի մարզի հեռավոր Բալաք գյուղի բնակիչ Բաբկեն Դավթյանը: Նա  ահազանգել էր իր սոցիալական վիճակի ու փլված տան մասին: Բաբկեն Դավթյանը տասը երեխաների հայր է, ինչպես նաեւ բազմաթիվ թոռնիկների պապիկ: Թոշակառու է, ապրում է հողագործությամբ ու անասնապահությամբ: Տարիներ շարունակ բնակվում է սողանքների վրա գտնվող փլված մի տանը: Թեեւ 90-ականներից մինչ օրս բարձրաձայնել է խնդրի մասին, սակայն մարզային իշխանությունն անուշադրության է մատնել լուծումը: Բաբկեն պապիկն էլ, ստիպված, անչափահաս թոռների հետ՝ փլատակներից փրկվելու համար, ձմռանը գոմում է անցկացնում, ամռանը՝ վրանի տակ: Մենք երեկ տեղեկացանք, որ Տիգրան Սարգսյանն արձագանքել է Բաբկեն Դավթյանի սրտառուչ նամակին: Կարդալ ամբողջությամբ

Հերթը հասավ ԱՕԿՍ-ի շենքին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ and tagged .

Մայիսի 1-ին Սերժ Սարգսյանի անակնկալ այցը Մաշտոցի պուրակ հերթական ապացույցն էր այն իրողության, որ ապրում ենք ավտորիտար` մենատիրական երկրում, որտեղ իշխանությունը բրգաձեւ ամրոց է: Ասել է թե բոլոր հարցերը, նույնիսկ ակնհայտ պարզունակ, լուծվում են ոչ թե օրենքով ու  պատկան վարչական հաստատություններում նստած, բարձր ու կայուն աշխատավարձ ստացող ղեկավարների, մասնագետների անմիջական գործողություններով ու պատասխանատվությամբ, այլ Բաղրամյան 26-ում, որտեղ էլ, պարզվում է, հենց այդ վիրտուալ բուրգն է: Բրգի գլխին էլ նստած է ամենակարող ու պայծառատես Նորին մեծությունը: Նա էլ տեղում` պուրակում, տասը րոպեում գտավ տաղավարների խնդրի ամենաօպտիմալ լուծումը: «Տարոն ջան, նայի, նայում ենք` էդքան էլ գեղեցիկ չի»: Կարդալ ամբողջությամբ

Մահից պրծա

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ and tagged .

Այսօր ժամը հինգի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել: Կարծեմ չորսի սահմաններում էլ էր ավտովթար եղել ու վեցի սահմաններում էլ հաստատ մի տեղ ավտովթար եղած կլիներ, ու Շամշյանը լուսանկարները «Facebook» կգցի: Վաղն էլ Հանրապետական կուսակցության հանրահավաքն է, ասում են՝ համերգ էլ է լինելու: Արդեն կեսգիշերն անց է, մայիսի չորսը եղավ, գնամ-քնեմ: Կարդալ ամբողջությամբ

Պատժիչ մեքենան սկսեց աշխատել

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ and tagged .

Ինչպես եւ սպասվում էր, ոստիկանությունը որոշել է հրաժարվել նախընտրական փուլում դրսեւորած զգուշությունից ու հանդուրժողականությունից եւ անցնել կոշտ մեթոդների: Երեկ արդեն ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել «մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով»: Կարդալ ամբողջությամբ

ԱԱԾ-ն փակել է Մավրոդիի հայաստանյան գրասենյակն ու սառեցրել հաշիվները

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Հարությունյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում արդեն ամիսներ շարունակ գործող MMM ֆինանսական պիրամիդայի մասին մենք արդեն գրել էինք: Գրել էինք, որ մարդիկ ներդրումներ են արել Մավրոդիի ֆինանսական բուրգում` ոսկեղեն են գրավ դրել, «Ֆինկա» վարկային կազմակերպությունից մի քանի հազար դոլար վարկ են վերցրել, ներդրել MMM-ում` արագ եկամուտ ստանալու համար: Սա առաջին հայացքից շատ գայթակղիչ առաջարկ է: Ասենք, 1000 դոլար ներդնելու դեպքում մեկ տարի հետո ներդրողին խոստանում են 17 հազար դոլար վերադարձնել: Սա միանգամից գրավում է մարդկանց, եւ նրանք երկու ոտքով ընկնում են թակարդը: Մոտավոր հաշվարկով աշխարհում մոտ 30 միլիոն մարդ ընկել է «Մավրոդիի թակարդը»: Կարդալ ամբողջությամբ

Լրագրողները քննարկում են սեռականության հարցերը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Աղվերանում սկսվել է «Լրատվական նոր էջ» խորագրով աշխատանքային հանդիպում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որը կազմակերպել է «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը` Եվրոպական միության եւ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ: Կարդալ ամբողջությամբ

Ինդոնեզիայում կործանված «Սուխոյ սուպերջեթ-100» օդանավի առաջին պատվիրատուն եւ շահագործողը եղել է ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան»

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 9-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտ ցուցադրական թռիչք կատարելիս կործանվել է «Սուխոյ սուպերջեթ-100» ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռի 8 հոգանոց անձնակազմը, ինչպես նաեւ 40 ուղեւորները զոհվել են: Այս դեպքն ուշագրավ է նրանով, որ «Սուխոյ սուպերջեթ-100»-ը ԽՍՀՄ փլուզումից հետո ռուսական արտադրության առաջին ուղեւորատար օդանավն է: Այդ օդանավի առաջին պատվիրատուն եւ շահագործողը եղել է ՀՀ ազգային փոխադրող «Արմավիան», որն առաջին նման օդանավը՝ «Յուրի Գագարին» անվամբ, Հայաստան է բերել դեռ մեկ տարի առաջ եւ «Սուխոյ» ընկերության հետ ունի պայմանագիր եւս մի քանի այդպիսի օդանավեր մատակարարելու մասին: Կարդալ ամբողջությամբ

Պետրոսն ուղիղ եթերի է հրավիրում Ամալյանին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
This entry was posted in ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ and tagged .

«Մայիսի 5-ին եւ 6-ին` մինչեւ ժամը 8-ը, Կենտրոնի եթերում քարոզչություն եւ հակաքարոզչություն չի եղել: Պարզապես մայիսի 6-ին մենք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Լեւոն Զուրաբյանի ասուլիսները լուսաբանել ենք ուղիղ եթերի ռեժիմով, որի ժամանակ Լեւոն Զուրաբյանը քաղաքական կոչ է արել: Բայց ես ուրախ եմ, որ պատկան մարմինները գտան 2012-ի ընտրությունների գլխավոր ընտրախախտումը: Իսկ թե ինչու Ամալյանի հանձնաժողովը չէր նկատում, ասենք, 2008-ի ընտրությունների ժամանակ ակնհայտ հակաքարոզչությունը, հարցի պատասխանը գտնելու համար ես հարգարժան պարոն Ամալյանին հրավիում եմ ուղիղ եթեր»,- «Ֆեյսբուքում» նման գրառումով է հանդես եկել «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը: Կարդալ ամբողջությամբ