Partly Cloudy
21 °C

Ներքնազգեստով աղջիկները՝ մետրոյում

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թայվանում առաջին անգամ տեղի է ունեցել «Մետրոյում առանց տաբատների» ֆլեշմոբը: Ակցիային մասնակցել են կղզու մոտ 20 բնակիչներ, բոլորը՝ իգական սեռի: Աղջիկները ներքնազգեստով մտել են մետրո եւ այդ տեսքով գնացել աշխատանքի: Նրանց նպատակն է եղել ուշադրություն չդարձնել իրենց նայող մարդկանց եւ անտեսել տհաճ ռեպլիկները: Նշենք, որ «Մետրոյում առանց տաբատների» ֆլեշմոբն առաջին անգամ անցկացվել է ԱՄՆ-ում:

Ամեն 3-րդն ուզում է տղամարդ լինել

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանցի կանանցից ամեն երրորդը կարծում է, որ շատ ավելի լավ է տղամարդ լինել, քան կին: Այսպիսին են Utro.ru կայքի անցկացրած հարցման արդյունքները, որին մասնակցել են 1600 չափահաս կանայք: Նրանց 28 տոկոսը պատասխանել են, որ երկրորդ անգամ ծնվելու հնարավորություն ունենալու դեպքում կցանկանային տղամարդ լինել: Որպես արական սեռի առավելություններ կանայք նշել են այն, որ տղամարդիկ ստիպված չեն ծննդաբերել, հետեւել իրենց կազմվածքին, առավոտյան դիմահարդարվել: Որպես տղամարդկային առավելություն կանայք նշել են նաեւ այն, որ հասարակության մեջ արական սեռի ներկայացուցիչներն ավելի ազատ են իրենց զգում: Կարդալ ամբողջությամբ

Բռնաբարել ու սպանել են մանկապիղծին

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի շրջանի քրեակատարողական թիվ 1 վարչությունում կալանավորները բռնաբարել, ապա դաժան ծեծի են ենթարկել իրենց խցակցին, ինչի արդյունքում նա մահացել է: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 10-ին, սակայն քննչական մարմինը միայն օրերս է տեղեկացրել այդ մասին: Մանկապիղծին ծեծի ենթարկողներին մեղադրանք է առաջադրվել «մահվան հանգեցնող՝ առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու համար»: Իսկ նրան բռնաբարողները մեղադրվում են բռնությամբ սեռական գործողություններ կատարելու մեջ: Կարդալ ամբողջությամբ

Գյումրիի հեռուստաաշտարակը` պատմամշակութային արժեք

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցվում են այն ինքնատիպ, ավանդական արհեստները, սովորությունները, տոնակատարությունները, արարողությունները, երաժշտությունը, կառույցները, որոնք արժե սրբորեն պահպանել հետագա սերունդների համար, իսկ եթե ոչնչացման եզրին են, պետք է մեծ ուշադրություն դարձնել դրանց: Այդպիսիք ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ստանում են հատուկ կարգավիճակ: Կարդալ ամբողջությամբ

Արցախի ղեկավարը «կարեւորել է կադրային ճիշտ քաղաքականությունը»

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը օրերս Շուշիում մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի նիստին։ 2010 թվականին կատարված աշխատանքների եւ 2011 թվականի անելիքների մասին տեղեկություններ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Կարդալ ամբողջությամբ

Боже, царя хорони!!! *

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նորանշանակ գյուղնախարարը, երեւում է, խիստ լուրջ է ընդունել իր նախորդին աշխատանքից հեռացնելու մոտիվացիան, այն է` անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում աննախադեպ անկում գրանցելու համար: Բանն այն է, որ որպես փորձառու եւ իր գործը լավ իմացող գյուղատնտես (ՕԵԿ-ից են վստահեցնում), Սերգո Կարապետյանը լավ է հասկանում, որ եղանակային պայմաններն իրոք մեծ նշանակություն ունեն գյուղմթերքների առատություն ապահովելու գործում, բայց ահա, որպես գյուղոլորտի անփորձ քաղաքական գործիչ, նա չի կարողանում ընկալել, թե ինչպես իր նախորդին հաջողվեց 21-րդ դարում փախեփախի ամենադաժան տարիներից էլ պակաս բերք ստանալ ու պաշտոնից զրկվել: Կարդալ ամբողջությամբ

Հայրենասիրություն խաղալու ժամանակները

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հեռուստաեթերից հեռարձակվող հերթական կլոր սեղան-բանավեճի ժամանակ հնչած մի արտահայտություն չվրիպեց ուշադրությունիցս: Մեր այսօրվա հասարակական կյանքի հիմնախնդիրներից մեկին` արտագաղթին նվիրված բանավեճի ժամանակ, ընդդիմադիր կողմի արտահայտած մտահոգություններին հակառակ, ՀՀԿ-ական պատգամավորը (անունն էական չէ) պնդեց, թե իրեն չեն անհանգստացնում արտագաղթի ներկա միտումները, եւ որ ինքը երբեք չէր լքի իր հայրենիքը: Կարդալ ամբողջությամբ

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը ձերբակալվել է

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր` փետրվարի 23-ին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է: Մեզ հասած ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Տիգրան Փոստանջյանը փետրվարի 18-ին ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդումից է տեղեկացել իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման իրականացման մասին: Կարդալ ամբողջությամբ

Անունով` հիվանդանոց, իրականում` թալանի եւ մահվան վայր

| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած ամռանը Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հանցավոր անտարբերության պատճառով հիվանդանոցի վիրահատական սեղանին, դեռեւս անհասկանալի հանգամանքներում, մահացավ Օշական գյուղի 27-ամյա բնակչուհի Մարինե Ներսիսյանը: Մարինեն երեք ամսվա հղիություն ուներ, երբ Երեւանում բժիշկները բացահայտեցին, որ պտուղը մահացած է, եւ անհապաղ պետք է հղիությունը դադարեցվի: Կարդալ ամբողջությամբ

Եթե վաղը պատերազմ լինի…

ՀԵՂԻՆԱԿ՝ Վարդգես Օվյան
| ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Վարդգես Օվյանի բլոգը

Ղարաբաղյան խնդրին առնչվող հայաստանյան, ռուսական եւ արեւմտյան մամուլը լեցուն է պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ նյութերով։ Մի մասը փորձում է ապացուցել, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է պատերազմի հայերի դեմ, վկայակոչում այդ հանրապետության օրեցօր աճող ռազմական բյուջեն եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի ու ամենատարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարությունները՝ «օկուպացված տարածքները զենքի ուժով ազատագրելու» մասին, մյուսները ճգնում են համոզել, որ Ալիեւը երբեք պատերազմ չի սկսի, Արեւմուտքը դա թույլ չի տա եւ այլն։ Կարդալ ամբողջությամբ