ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, երեկ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային վեց պահատար, տուժել է վեց քաղաքացի: Կարդալ ամբողջությամբ
ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, երեկ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային վեց պահատար, տուժել է վեց քաղաքացի: Կարդալ ամբողջությամբ
2012-ի փետրվարյան վերջին ցրտերն էին: Մաշտոցի պողոտայի հայտնի «Ձկան խանութի» շենքի՝ նախկինում Կարմիր բանակի կոչվող փողոցի թեւում մի փոքրիկ խանութ կա՝ «Պատուհան» անունով: Խանութը ոչ վաղ անցյալում բնակարան էր: Լուսամուտը քանդել-դուռ էին դրել, բնակարանը խանութ դարձրել: Մտա «Պատուհանից» ներս: Կիսախավարում աչքովս ընկան պատի դարակաշարի վրա դարսված ձկան պահածոները: Սիրտս «կիլկի» ուզեց: Վաճառողը երիտասարդ, թռվռան տղա էր: Դիմեցի, որ մեկը ցույց տա: Վերցրի, վրայի գրածից իմացա, որ արեւմտաեվրոպական է եւ արժե 1800 դրամ: Թանկ էր: Խնդրեցի էժանը ցույց տալ: Նա տվեց ամենաէժանը` 250 դրամ: Ուկրաինական էր: Մտածմունքի մեջ ընկա` վերցնե՞մ, թե՞ չէ: Տղան զգաց, որ չեմ կողմնորոշվում, փորձեց պարզություն մտցնել: Կարդալ ամբողջությամբ
Երեկ «Ֆեյսբուքը» թնդում էր Դաշնակցություն-նույնասեռականներ «հակամարտության» վերաբերյալ գրառումներով: «DIY» փաբի սեփականատեր Ծոմակը լրագրողներին հայտնել է, որ դաշնակցական Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանն են վճարել իր ակումբը պայթեցնողների ազատ արձակման գրավի համար: Կարդալ ամբողջությամբ
Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, բայց ոչ թե իր՝ աշխատանքից ազատման հրամանի դեմ, այլ կրթության եւ գիտության նախարարության կողմից Բրյուսովում կատարված ստուգումների արդյունքում ապրիլի 12-ին կայացված ակտը վիճարկելու համար: Ըստ այդ ակտի, բուհում խախտումներ են հայտնաբերվել, սակայն նրան աշխատանքից ազատելու հիմքում այդ ակտը չի դրվել, այլ նրա արտասահման մեկնելը՝ առանց Արմեն Աշոտյանի թույլտվության: Զոլյանը հայցադիմումում նշել է, որ ԿԳՆ-ն ստուգումների ժամանակ ակնհայտորեն գերազանցել է իրեն վերապահված լիազորությունները, եւ ակտը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Ի դեպ, մեկ օրից՝ մայիսի 17-ին, լրանում է Զոլյանի՝ աշխատանքից ազատման հրամանի մեկամսյա ժամկետը, եւ ցանկության դեպքում անգամ Զոլյանն այլեւս հնարավորություն չի ունենա դատարանում վիճարկել Աշոտյանի հրամանը:
«Մեր քաղաքը» եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունները ահազանգում են, որ կրպակներից ազատված Աբովյան փողոցում կրկին կարող են կրպակներ հայտնվել: Տարածված հայտարարությունում ասվում է. Կարդալ ամբողջությամբ
ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի արտահերթ նիստին:
Օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում` 2011թ.-ին կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկարիչ Հաղթանակ Շահումյանն ասաց, «արդեն ժամանակն է, որ ընտրություններն անցնեն քաղաքակիրթ ձևով»: Նա ուրախությամբ նշեց, որ այս ընտրությունների ժամանակ ինչ – որ բան փոխվեց՝ նոր ուժեր հայտնվեցին խորհրդարանում, որն իր խոսքով, նպաստելի կլինի մեր երկրի համար: Կարդալ ամբողջությամբ
«Առանց այն էլ անմիաբան ենք, այս կուսակցություններն էլ աղճատում են ազգը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Ազատ Գասպարյանը: Նա ընտրական գործընթացներից միայն դրական համարեց այն, որ կռիվ, աղմուկ- աղաղակ չեղավ: Բայց հիմա, երբ ավարտվեց ընտրական թոհուբոհը, դերասանը ցավով է նշում, որ իր խոսքերով ասած, սկսվեց բաշխումը կուսակցությունների միջեւ՝ այս նախարարությունն է իմը, այն նախարարությունն է իմը: Կարդալ ամբողջությամբ
Ս.թ. մայիսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում պայթեցրել են Երևանում, Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը: Ըստ տարածված լուրերի, այս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաև Երևանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենց` բազմազանության և բազմամշակութայնության կողմնակիցներ են: Կարդալ ամբողջությամբ