Partly Cloudy
20 °C

Հղիությունը ընդհատվել է, տուժել է նաև 4-ամյա մի աղջնակ

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմեն Դավթյան
| ՀՐԱՊԱՐԱԿ

Վերջին օրերին բուռն քննարկման թեմա դարձավ Գորիսում կատարվածը, երբ հայրը սեռական հարաբերություններ էր ունեցել 14-ամյա դստեր հետ, ինչի հետեւանքով նա հղիացել էր: 14-ամյա աղջնակի հղիությունը ընդհատվել է, նա այժմ ՀՕՄ-ի վերականգնողական կենտրոնում է: Կարդալ ամբողջությամբ

Ջուր եմ ծախում, Խուստուփի սառը ջուր…

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմեն Դավթյան
| ՀՐԱՊԱՐԱԿ

Օրերս Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները նորից ստիպված էին 4 օր պղտոր ջուր օգտագործել: Ոլորտի պատասխանատուների խոսքով, ջրի պղտորությունը կապ չունի աղտոտվածության հետ: Այն կարելի է օգտագործել, չնայած հակահամաճարակաբանները խորհուրդ էին տվել եռացրած ջուր խմել: Կարդալ ամբողջությամբ

Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը` հունիսի 6-13-ին

| ՀՐԱՊԱՐԱԿ

Հունիսի 6-13-ը Արամ Խաչատրյան համերգասրահում   տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների և կոմպոզիտորների 7-րդ միջազգային մրցույթը:

Մրցույթն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կարդալ ամբողջությամբ

Փլվել է դպրոցը. տուժածներ չկան

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմեն Դավթյան
| ՀՐԱՊԱՐԱԿ
Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները զարմացել են, որ 52 տարվա վաղեմություն ունեցող դպորցի երկհարկանի շենքը փլվել է:  Դեպքը տեղի է ունեցել  հունիսի 9-ին, ժամը 14-ին: Բարեբախտաբար տուժածներ չկան: Դպրոցում մեկ ժամ առաջ ավարտվել էր մաթեմատիկայի քննությունը, ու բոլորը դուրս էին եկել: Կարդալ ամբողջությամբ

Ինչ է աշխատելու ՔԿՎ հանրային կապերի նախկին պետը

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմեն Դավթյան
| ՀՐԱՊԱՐԱԿ

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Արսեն Բաբայանը ազատվել է աշխատանքից: Շրջանառվող լուրերի համաձայն` ազատման պատճառը նրա ու վարչության պետ Հայկ Հարությունյանի լարված հարաբերություններն են: Կարդալ ամբողջությամբ

Կարկուտը մեծ վնասներ է պատճառել

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՀՐԱՊԱՐԱԿ

Երեկ, 15:30-ի սահմաններում, ուժեղ կարկտահարություն է տեղացել Լոռու մարզի Ատեփանավան քաղաքում եւ հարակից մի քանի գյուղերում: Շուրջ 10 րոպե տեղացած կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Ստեփանավանի բանջարաբոստանային կուլտուրաներին: Ծառերից թափվել են դեռևս չհասած մրգերը: Կարդալ ամբողջությամբ

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշար – 2011

| ՀՐԱՊԱՐԱԿ

Մայիսի 26-ին ժամը 19:00-ին Կոմպոզիտորների միության դահլիճում տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշար – 2011-ի երկրորդ համերգը :
Փառատոնը անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը`գեղարվեստական ղեկավար է գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան: Կարդալ ամբողջությամբ

Աշխարհահռչակ ջութակահար Ֆեն Նինի համերգը Արամ Խաչատրյան համերգասրահում

| ՀՐԱՊԱՐԱԿ

Մայիսի 14-ին ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու  Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան, և Ն. Պագանինիի  անվան ջութակահարների միջազգային մրցույթի   հաղթող, աշխարհահռչակ  ջութակահար Ֆեն Նինի համերգը: Կարդալ ամբողջությամբ

«… Երդվում եմ քեզ, իմ երկիր…»

| ՀՐԱՊԱՐԱԿ

Ապրիլի 30-ին, ժամը 19-00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ռոբերտ Ամիրխանյանի «… Երդվում եմ քեզ, իմ երկիր …» խորագրով համերգը և նոր`«Հայաստանի ձայնը» ձայնասկավառակի շնորհանդեսը: Համերգին մասնակցում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Մենակատարներ՝ Սեդա Ամիր –Կարայան, Գուրգեն Բավեյան, Իրինա Զաքյան, Գևորգ Հակոբյան, Հովհաննես Այվազյան և «Պրոմենադ» վոկալ անսամբլ:

Տեղեկությունների համար զանգահարել 010 581171, 077575520 հեռախոսահամարներով:

«Ինչո՞ւ ցեղասպանություն». Հատվածներ անտիպ գրքից

| ՀՐԱՊԱՐԱԿ

Երիտթուրքերի հաղթանակը կարճ ժամանակում (բայց, ինչպես կպարզվի՝ կարճ ժամանակով՝ Ա. Ա.) Թուրքիան դարձրեց ամենաազատ ու ժողովրդավարական երկրներից մեկն աշխարհում: «Մենք բոլորս օսմանցիներ ենք, սուրի դարն անցավ»,- չէին հոգնում կրկնել հայ հեղափոխականները: …Մեկ օրում «ազատ ու իրավահավասար օսմանցիներ» դարձած թուրքահայերը ստացան դեռ մի բան էլ ավելի այն ամենից, ինչի համար իրենք իրենց խաբելով կոտորվում էին ֆիդայական հերոսամարտերի վերջին երեսուն տարիներին: Կարդալ ամբողջությամբ