Partly Cloudy
20 °C

Վահան Արծրունի. Միջավայրը տեսակ է ձեւավորում

| ՀՐԱՊԱՐԱԿ

Առհասարակ մարդու միջավայրը ձեւավորում է մարդկային տեսակը: Այն, ինչն այսօր կատարվում է՝ ենթադրենք քաղաքում, ձեւավորում է քաղաքի տեսակը: Այն, ինչը կատարվում է բնական լանդշաֆտների հետ, վերջիվերջո, իմ խորին համոզմամբ, ձեւավորում է մեր ազգային տեսակը: Եթե դուք ակտիվ եւ ագրեսիվ ներխուժում ունեք այդ բնագավառի մեջ, դա նշանակում է, որ դուք ապագայում փոխում ենք հայի, քաղաքացու, ի վերջո ազգի տեսակը, որն այդ ներխուժման ու փոփոխությունների հետեւանքով իսկապես կփոխվի: Ես չեմ կարծում, որ բնության, արվեստի, ճարտարապետության մշակույթի մեջ այսօրվա միջամտությունն իր մեջ կարող է ունենալ որեւէ առաջատար կամ ստեղծագործական տարր: Կարդալ ամբողջությամբ

Լյոխ լյավ ա, համա…

| ՀՐԱՊԱՐԱԿ

Սեպտեմբերյան աշխատանքային շոգ օր էր: Աշխատասենյակում յուրաքանչյուրս իր սեղանին կամ համակարգչին հակված գործ էր անում: Օրվա հանգիստ ժամն էր, գնացող-եկող գրեթե չկար, ձեռքի հեռախոսներն էլ էին լուռ: Անդորր էր: Հանկարծ սենյակի դուռը կիսով չափ բացվեց, մի անծանոթ գլուխ դռան ճեղքից հեւալով բարձր-բարձր հարցրեց:
- Տղեք, մի պյաժակ սառը ճյուր կտա՞ք, խըմըմ: Կարդալ ամբողջությամբ

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

| ՀՐԱՊԱՐԱԿ

Իշխանությունը հրապարակ է հանել ընտրական օրենսգրքի նոր խմբագրության մի տարբերակ՝ դրա շուրջ քաղաքական ուժերի եւ անհատ մարդկանց քննարկում ակնկալելով։Այդ առիթով Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է. Կարդալ ամբողջությամբ

Սոս Գիմիշյան. Ֆորումն անարդյունք չանցավ

| ՀՐԱՊԱՐԱԿ

Կարծում եմ, որ ԵԽ ամենամյա ֆորումը Հայաստանում անցկացնելու հարցում լուրջ ջանքեր են ունեցել նաեւ Հայաստանի իշխանությունները: Ֆորումն իսկապես չէր նախատեսում Հայաստանի ներքին հարցերին անդրադառնալ, բայց Կոնգրեսի կողմից կազմակերպված պիկետը, այն պահանջները, որոնք ներկայացվել են, ի վերջո արդյունք են տվել: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Պրեսկոտի հետ, վաղը հանդիպում է Յագլանդի հետ: Սա բավականին լուրջ արդյունք է: Պիկետի շնորհիվ էլ կուլուարներում ֆորումի տարբեր մասնակիցներ մշտապես քննարկել են պիկետի բարձրացրած խնդիրները: Կարդալ ամբողջությամբ

Վարդան Հարությունյան. Պարոն Պրեսկոտ, հրաժարվեք համազեկուցողի մանդատից

| ՀՐԱՊԱՐԱԿ

Հարգելի պարոն Պրեսկոտ: Մամուլից տեղեկացանք, որ Դուք` լինելով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող, լրագրողներին ասել եք, որ հրաժարվում եք խոսել Հայաստանի եւ հայաստանյան բանտերում գտնվող քաղբանտարկյալների մասին: Կարդալ ամբողջությամբ

ՀՅԴ Բյուրոյի կոչը

| ՀՐԱՊԱՐԱԿ

Սիրելի հայրենակիցներ, արդեն սկսվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական դրամահավաքը, որ նոյեմբերի 25-ին կեզրափակվի ԱՄՆ¬ում հեռուստամարաթոնով: Դրամահավաքի նպատակն այս անգամ եւս նույնն է`  մասնակցել Արցախի բարգավաճմանը եւ տնտեսական վերելքին. ավելի ճշգրիտ՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրամատակարարման ծրագրերին: Կարդալ ամբողջությամբ

«Ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումի մասնակիցներին

| ՀՐԱՊԱՐԱԿ

2008թ. նախագահական ընտրությունները գործող իշխանությունների կողմից բացահայտորեն կեղծվեցին: Այդ մասին են վկայում հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, եվրոպական կառույցներ ու ԱՄՆ պետքարտուղարությունը` իրենց զեկույցներում: Անթաքույց ու ցինիկ կեղծարարության դեմ ընբոստացավ հայ ժողովուրդը: Երեւանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում սկսվեցին շուրջօրյա բողոքի ակցիաներ ու նստացույցեր: Կեղծված ընտրություններով իշխանությունը պահելու մարմաջով տարված իշխանությունները բիրտ ուժի կիրառմամբ ցրեցին տասը օր  տեւող խաղաղ հանրահավաքներն ու նստացույցները: Կարդալ ամբողջությամբ

Արգիշտի Կիվիրյան. Քննությունը երկար կտեւի

| ՀՐԱՊԱՐԱԿ

ԱՄՆ-ում հայկական հանցախմբի բացահայտումից հետո եթե քննության ժամանակ պարզվեցին հանցախմբի անդամների կապերը Հայաստանի իշխանության որոշակի ներկայացուցիչների հետ, Հայաստանի առումով գործն ինչ-որ քաղաքական հետեւանքներ կունենա: Հակառակ պարագայում չեմ կարծում, որ որեւէ լուրջ հետեւանքի մասին կարելի կլինի խոսել, որովհետեւ հետո՞ ինչ, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են եւ ԱՄՆ-ում հանցագործություն են կատարել: Կարդալ ամբողջությամբ

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին

| ՀՐԱՊԱՐԱԿ

Երբ երկու տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ձեր թեկնածությունը ՀՀ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու մասին, հավատացնում ենք Ձեզ՝ մեր երկրի հուսալի ապագայով մտահոգ քաղաքացիները այդ լուրն ընդունեցին խանդավառությամբ, քանզի ամբողջ աշխարհում Դուք հայտնի եք որպես ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության խորհրդանիշ: Կարդալ ամբողջությամբ

«YouTube»-ն ու բջջայինները կփրկեն մե՞զ

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմինե Օհանյան
| ՀՐԱՊԱՐԱԿ

Կյանքը պայքար է՝ ասում էին մեր մեծերը, եւ մենք հենց այդ հոգեբանությամբ էլ ապրում էինք՝ մաքառելով, անընդհատ ինչ-որ դժվարություններ հաղթահարելով: Միայն երկաթե վարագույրն ընկնելուց հետո, երբ մարդիկ սկսեցին անարգել մեկնել արտերկիր եւ տեսան, թե ինչ հեշտ ու հաճելի կարող է լինել կյանքը, ինչքան բերկրանք կարող է պարգեւել աշխատանքը եւ ինչքան նվազ խոչընդոտներ ու դժվարություններ է հաղթահարում արեւմտյան քաղաքակրթության քաղաքացին իր կենցաղում, հասկացանք, որ մեզ սխալ են դաստիարակել: Կարդալ ամբողջությամբ