Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թեժ քաղաքական պայքար է սպասվում Արմավիր քաղաքն ու հարակից գյուղական համայնքներն ընդգրկող թիվ 21 ընտրատարածքում, որտեղ պատգամավորի թեկնածու են առաջադրվելու պատգամավորներ ՝ ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը եւ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը: Վերջինս երեկ թերթերից մեկում խոսելով այն մասին, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է պաշտպանել իր կուսակից Նահապետ Գեւորգյանին, ասել էր, որ ինքը նախագահի ավելի մոտ ընկերն է, ինքը եւ նախագահը մարտական ընկերներ են, ավելացնելով, որ մարտական ընկերները չեն դավաճանում: Կարդալ ամբողջությամբ


















