Partly Cloudy
20 °C

Այս անգա՞մ էլ կփրկվի վարչապետը

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ կառավարության  նիստում  «պայծառատեսության» հերթական  դրսեւորումն ունեցավ Տիգրան Սարգսյանը: Նա ավետեց, որ հաջորդ տարի պետական բյուջեի եկամտային մասը ոչ ավել, ոչ պակաս միանգամից 100 միլիարդ դրամով կավելանա: Բնականաբար, Տիգրան Սարգսյանը չմոռացավ խոսել նաեւ սպասվելիք տնտեսական աճի մասին: Կարդալ ամբողջությամբ

Արդարության ընկալումը հավերժական մեր հայրենիքում

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես երեւում է` իշխանությունները իսկապես լուրջ են վերաբերվել «Ֆիթչիե ու  մյուսների` Հայաստանին տրված զանազան վարկանիշներին եւ ակտիվ  «տուրնե են սկսել»` իրենց հաջողություններն աշխարհով մեկ ներկայացնելու  նպատակով:

Կարդալ ամբողջությամբ

Դե պարզ է, թե HSBC-ն ինչու է լավ զգում ՀՀ-ում եւ վատ՝ Վրաստանում

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մենք արդեն մտել ենք տնտեսական ակտիվության փուլ… բոլոր վարկանիշներով մեզ մոտ առաջընթաց է գրանցվում… մեր ընդդիմախոսներն արդեն պետք է բանավիճեն ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք այդ գնահատականներն ու ցուցանիշները հրապարակում են»,- կառավարության նախորդ նիստում հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսպիսով քննադատության թիրախն իրենից «հեռացնելով»: Կարդալ ամբողջությամբ

Տոնական հաշվետվություն, կամ «սայլապանս կառապանիդ վնաս չէ»…

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լավ-վատ` անկախության 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումները, որոնք այնքան էլ տոնական չէին, անցյալում են: Բայց իշխանությունները՝ արի տես, դեռ կեղծ ծափահարությունների ազդեցության տակ են: Ավելին` տպավորություն են ստեղծում, թե հընթացս նաեւ հաշվետու են ժողովրդի առաջ: Ու այնպիսի ոգեւորությամբ են դա անում, տեղ-տեղ էլ արդարանում, ասես ընտրություններին ընդամենը մի քանի օր է մնացել… Կարդալ ամբողջությամբ

Հերթական խայտառակ գործա՞րքն են կնքում մեր թիկունքում

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դեռ մեկ տարի առաջ ռուսական ԶԼՄ-ները լրատվական արտահոսք էին կազմակերպում, թե «իրենք մինչեւ կոկորդը կուշտ են հայերի ավագ եղբայրը լինելուց, էժան գազ մատակարարելուց ու Հայաստանի էներգոհամակարգը կարգի բերելուց»: Ռուսական գազից ու «Գազպրոմից» հետո ամենաշատը «Հայկական էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի եւ դրա սեփականատեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի թեման էր քննարկվում. իբր աշխատանքը շատ է, իսկ շահույթը` ոչ այնքան: Այդ առիթով տարբեր փորձագետներ նշում էին, թե ռուսներն այդկերպ ընդամենը կամենում են ուժեղացնել վերահսկողությունը ՀՀ կառավարության նկատմամբ: Բայց հետո, արդեն 2011-ի հունվարին, պարզվեց, որ ՀԷՑ-ում վիճակն իսկապես լավ չէ.  «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը բավական լուրջ աուդիտ էր կազմակերպել «Ernst&Young» ընկերության միջոցով եւ հայտնաբերել, որ ՓԲԸ-ում, ո՛չ առանց հայկական կողմի «օգնության», տասնյակ միլիոնավոր դոլարներ են «անհետացել»… Կարդալ ամբողջությամբ

ԿԲ-ն անկախ չէ, «միակ երաշխավորն էլ նախագահն է»

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահության շրջանում բոլորիս համոզում, թե ԿԲ-ն կապ չունի դրամի արժեզրկման կամ արժեւորման հետ. ցանկացած փոխարժեք, «լողացող կուրսի արդյունքում», շուկայում է որոշվում: Կարդալ ամբողջությամբ

Որեւէ մեկը կբացատրի՞, թե ինչ է կատարվում դոլարի հետ

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դարձյալ տարօրինակ բաներ են կատարվել: Սեպտեմբերի 8-ին, ողջ օրվա ընթացքում, իրականացվել է 2 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք` 373.6 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց կշռված փոխարժեքով, իսկ փակման գինն արդեն սեպտեմբերի 9-ի առավոտյան կազմել է  374 դրամ: Սա նշանակում է, որ դոլարը հերթական անգամ արժեւորվել է մեզանում՝ այն դեպքում, երբ միջազգային հարթակներում արժեզրկման միտումներ են գրանցվել: Կարդալ ամբողջությամբ

G8 երկրները $38 մլրդ կհատկացնեն «արաբական գարնան» երկրներին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մեծ ութնյակ»-ի երկրները ֆրանսիական Մարսել քաղաքում անցնող գագաթաժողովի ժամանակ որոշել են ընդարձակել արաբական երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը: Բացի Եգիպտոսից եւ Թունիսից, որոնց այս տարվա մայիսին արդեն հատկացվել է 40 մլրդ դոլար, այժմ որոշված է ֆինանսապես աջակցել նաեւ Մարոկկոյին եւ Հորդանանին: Կարդալ ամբողջությամբ

Իտալական սենատն ընդունել է խիստ տնտեսման նախագիծը

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեկ իտալական պառլամենտի սենատը հաստատել է խիստ տնտեսման փաթեթը: Ենթադրվում է, որ այս քայլը պետք է նպաստի պետբյուջեի դեֆիցիտի նվազեցմանը: Կառավարությունը հույս է հայտնում, որ 3 տարվա ընթացքում կհասցնի պետական պարտքն իջեցնել մինչեւ 54 մլրդ եվրո: Կարդալ ամբողջությամբ

Medoff-ը վաճառել են Լյուքսեմբուրգին

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լյուքսեմբուրգի Eastern Beverage ընկերության ղեկավար, անգլիացի ձեռնարկատեր Նիլ Սմիթը հայտարարել է Կրիմի օղու գործարանի (Крымская водочная компания) ձեռքբերման մասին: Կարդալ ամբողջությամբ