Partly Cloudy
20 °C

Ռուսաստանից ցորեն դուրս չի գա

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի կառավարությունը ցորենի ու դրանից պատրաստվող մթերքների արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու որոշում է ընդունել՝ կապված երկրում երաշտի հետ։ Այս մասին երեկ ասել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար պահուստներ ունի, սակայն անհրաժեշտ է «թույլ չտալ մթերքների ներքին գների բարձրացում, ինչպես նաև անհարժեշտ է պահպանել անասունների գլխաքանակն ու ձևավորել հաջորդ տարվա պահուստները»։ Կարդալ ամբողջությամբ

Սկզբում ձուն, հետո՝ հավը

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին Երեւանի խանութներում տեղական եւ ներկրված թռչնի միսը թանկացել է 5-10 տոկոսով: Երեւույթը կապում են ձվի շուկայում նոր մոնոպոլիստի՝ “X գրուպի” սեփականատեր Խաչատուր Խաչատրյանի հայտնվելու հետ: Մյուս բացատրությունը կերի թանկացումն է: Ըստ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի, մեկ ամսում շեշտակի ավելացել է եւ ֆուրաժային ցորենի, եւ եգիպտացորենի գինը: Օրինակ, Ուկրաինայից ներկրվող եգիպտացորենի տոննան 1 ամիս առաջ արժեր 330 ԱՄՆ դոլար, այժմ՝ 440: Անասնակերի հենց այս տեսակով է կերակրվում թռչունների 45 տոկոսը: Կարդալ ամբողջությամբ

ՀԴՄ ժապավենները թանկացել են

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Հարությունյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ՀԴՄ կտրոնների ժապավենի բիզնեսը պատկանում է “Ալեքսերվ” ընկերությանը: Ընկերությունը 2008 թվականին հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել  եւ այդ պահից, 3 տարի շարունակ, լինելու է Հայաստանում ՀԴՄ թղթի միակ մատակարարը: Ժապավենների թուղթը “Ալեքսերվ”-ը գնում է Հնդկաստանից: Երբ ընկերությունը սկսեց զբաղվել այս բիզնեսով, ՀԴՄ ժապավենների գինը սահմանվեց 350 դրամ, սակայն արդեն հուլիսի 29-ից գինը թանկացել է՝ 350 դրամից դարձել է 420 դրամ, ինչն առաջացրել է ժապավեններ գնող կազմակերպությունների զայրույթը: “Ալեքսերվ”-ից փորձեցինք ճշտել թանկացման պատճառը: Կարդալ ամբողջությամբ

HI-LINE-ի արագությունը կկրկնապատկվի

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

“ԱրմենՏել” ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է, որ կրկնապատկվել է ինտերնետ մատչման արագությունը Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների բոլոր բաժանորդների համար: Կապուղիների թողունակությունը կրկնապատկվել է առանց որևէ հավելյալ վճարի:

“Հաճելի է հայտարարել Hi–Line ծառայության որակապես նոր փուլի մեկնարկի մասին. մենք կրկնապատկել ենք Hi–Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների արագությունը` պահպանելով ծառայության նախկին արժեքը: Համոզված եմ, որ այս առաջարկը կնպաստի ոչ միայն ինտերնետ մատչման գնի հետագա նվազմանը, այլ նաև էապես կազդի երկրում ինտերնետի միջին արագության վրա”, – նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Կարդալ ամբողջությամբ

Արդյունաբերության աճի ցուցանիշով ԱՊՀ-ում Հայաստանը երկրորդն է

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ երկրների շարքում այս տարվա առաջին կիսամյակում Ղրղըզստանը և Հայաստանը արդյունաբերության աճի ցուցանիշով առաջատարներն են։ 2009թ. առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում Ղրղզստանում արդյունաբերական աճը կազմել է 41,8%, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը կազմել էր 12,3%։

Ինչպես նշում է “Թերթը”, արդյունաբերության ոլորտի աճի ցուցանիշով ԱՊՀ-ում երրորդ տեղը զբաղեցրել են Ուկրաինան և Տաջիկստանը՝ 12%։ Ղազախստանում այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերության ոլորտի աճը կազմել է 11%, Ռուսաստանում՝ 10,2%, Բելառուսում՝ 8,8%, Մոլդովայում՝ 6,6% ։ Արդյունաբերության ոլորտի ամենափոքր աճ՝ 3,5%, արձանագրվել է Ադրբեջանում։

Ինչպես հայտնում է РБК-ն, գնաճի մակարդակով այս տարվա առաջին կիսամյակում ԱՊՀ-ում առաջատարն է եղել Ուկրաինան, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 9,8%։ Գնաճի ամենացածր մակարդակ՝ 2,9% գրանցվել է Ղրղըզստանում։ Հայաստանում առաջին կիսամյակում գնաճը կազմել է 7,3%, Ղազախստանում 7,1%, Մոլդովայում՝ 6,9%, Բելառուսում՝ 6,6%, Տաջիկստանում՝ 5,3%, Ադրբեջանում՝ 4,9%։

Խաչիկների պատերազմի մանրամասները

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ձվի շուկայում մենաշնորհը, մեր տեղեկություններով, ունեցել է նախապատմություն: ԱԺ պատգամավոր  Խաչիկ Մանուկյանը, որը “Լուսակերտի” թռչնաբուծական ֆաբրիկան վերջերս վաճառեց Խաչիկ Խաչիկյանին,  նախքան գործարքը տեւական ժամանակ առաջարկել է պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին` Սերժ Սարգսյանի եղբորը, համատեղ բիզնես անել, ավելի ճիշտ՝ գրավել ողջ շուկան, փաստարկելով, թե դա ամենաանշառ բիզնեսն  է: Սակայն Սաշիկ Սարգսյանը մերժել է՝ ասելով, որ ինքը Հայաստանում բիզնես անելու ցանկություն չունի: Ինչից հետո էլ ըստ ամենայնի կայացել է գործարքը: Հիշեցնենք, որ նախկինում պաշտպանության նախարարությանը ձու մատակարարելու “քվոտան” պատկանում էր Խաչիկ Մանուկյանին, սակայն անցած տարվանից փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի աջակցությունը վայելող Խաչիկ Խաչիկյանին հաջողվել էր բանակից դուրս մղել Խաչիկ Մանուկյանին:

Անասնակերի գինը թռել է

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջին տասն օրում կտրուկ թանկացել են ներմուծված անասնակերի որոշ տեսակներ՝ արեւածաղկի շրոտը, եգիպտացորենը, ֆուրաժային ցորենը: Այս բիզնեսով Հայաստանում զբաղվում են հիմնականում երեք ներմուծողներ՝ “Սալեքս գրուպ”, “Մանչո գրուպ” եւ “Մանանա գրեյ” ընկերությունները: Եթե անցյալ ամիս եգիպտացորենի տոննան Ուկրաինայից ներմուծվում էր 320 դոլարով, այժմ այն արժե 400 դոլար: 30-40 դոլարով ավելացել է ներմուծվող արեւածաղկի շրոտի գինը: Իսկ ֆուրաժային ցորենը 260-270 դոլարից հասել է 320 դոլարի: Թանկացումը շուկայում պատճառաբանում են նրանով, որ Ռուսաստանում երաշտ է, իսկ Ուկրաինայում՝ անձրեւներ: Սակայն անգամ եթե բնակլիմայական պայմաններն ինչ-որ դեր խաղացած լինեին անասնակերի թանկացման հարցում, ապա կբարձրանար միայն նոր ներմուծված խմբաքանակի գինը: Բայց նոր ներմուծում առայժմ չի եղել: Այնպես որ, ավելի հավանական է, որ մի քանի խոշոր ներմուծողներ պարզապես որոշել են օգտվել առիթից եւ գերշահույթներ ստանալ: Մյուս վարկածն այն է, որ անասնակերի թանկացումը ձվի շուկայի խոշորացման եւ փոքր ձեռնարկությունների սնանկացման հետ է կապված: Այնտեղ նոր, խոշոր եւ վճարունակ գնորդ է հայտնվել՝ ԵԹՖ-ն, եւ անասնակեր ներմուծողները, որոնք նույնպես խոշոր են եւ գերիշխող, բարձրացրել են գները:

Հացի թանկացումն անխուսափելի է

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

“Աշխարհում ցորենի գինը թանկանալու է 40 տոկոսով”,-երեկ լրագրողներին ասել է գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի զեկույցը: Անդրադառնալով այս օրերին թանկացած ալյուրին, վստահեցրել է, որ այն պայմանավորված է ալյուր արտադրող պետություններում ցորենի այս տարվա պակաս բերքով. “Հետեւաբար այդ մտավախությամբ ներկրող կազմակերպություններն ու մեր աշխատակիցները, որոնք եղել են Ստավրոպոլում, շատ ցածր բերք են կանխատեսում, ցորենի համար ահավոր վատ տարի է, հետեւաբար շուկան է որոշում գինը, եթե ապրանքի պահանջարկն ավելանա, գինն էլ կավելանա”: Կարդալ ամբողջությամբ

Մեղավորը “համաշխարհային մասշտաբն” է

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արցախի գյուղնախարարությունն այլ կերպ կարելի է անվանել տեղեկատվական ծառայություն։ Այդ կառույցի գործը փաստորեն այն է, որ մոտավորապես երկու շաբաթը մեկ կառավարության ղեկավարին տեղեկացնում է գյուղատնտեսության ոլորտի խայտառակ վիճակի մասին։ Ներկայացված “զեկույցն” ընդունելով, վարչապետը նոր հանձնարարականներ է տալիս գյուղնախարարին, որպեսզի վերջինս այդ հանձնարարականները, որպես յուրօրինակ դարման, բաժանի հողագործներին։ Պարզ չէ, գյուղնախարարը չի՞ կարողանում բարեխղճորեն կատարել իրեն վստահված այդ ծանր պարտականությունը, թե՞ գյուղացիները զլանում են իրականացնել կառավարության պատվիրանները։ Փաստն այն է, որ Արցախի գյուղատնտեսությունը չունի գոնե մի ճյուղ, որտեղ վիճակը բավարար լինի։ Կարդալ ամբողջությամբ

Գնացքի տոմս չի ճարվում

| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Երեւան-Բաթումի ուղեւորատար “Արմենիա” գնացքի տոմս ձեռք բերելն այս սեզոնին այնքան էլ հեշտ չէ: Վրաստանում հանգստանալ ցանկացող մեր հայրենակիցների թիվն այնքան մեծ է, որ արագընթաց գնացքի տոմս գնելու համար ստիպված են 15 օր առաջ տոմսերը բրոնյա անել: Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերի համար բոլոր տոմսերն արդեն սպառված են: Այս օրերին մարդիկ պատվիրում են օգոստոսի 11-ի չվերթի տոմսեր: Հիշեցնենք, որ “Արմենիա” ուղեւորատար նոր ֆիրմային գնացքը գործարկվել է այս տարվա մայիսի 30-ից եւ մեկնում է ամեն օր: