Խտացրած կաթի կապույտ եւ սպիտակ փաթեթավորումը շատերի համար է շաղկապված մանկության քաղցր համի հետ: Բայց մետաղական կափարիչը բացելով, գտնում ենք սպասվածից ջրիկ կաթնային զանգված, տարօրինակ հոտով, որը հեռու է մեր մանկության արոմատներից: Երեւանի գրեթե բոլոր խանութները ողողված են էժանագին խտացրած կաթի տեսակներով: Բանկայի գինը տատանվում է 380-550 դրամի սահմաններում: Սակայն դժվար չէ նկատել, որ այս ողջ բազմազան տեսականին հիմնականում ներմուծված է Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Բելառուսի 4-5 քաղաքներից, որոնք գտնվում են չեռնոբիլյան աղետից տուժած գոտում: Դրանցից ամենախոշոր արտադրությունն ունի Ուկրաինայի Չերնիգովյան մարզի Իչնյա քաղաքը, որն ընդամենը 175 կմ է հեռու Չեռնոբիլից: Ուկրաինական Գադյաչ քաղաքից Չեռնոբիլ 300 կմ է: Գադյաչից ներմուծված կաթի պահածոները նույնպես ողողում են հայկական վաճառասեղանները: Կարդալ ամբողջությամբ

















