Clear
-4 °C

Տնտեսական շաբաթ կամ` էս ի՜նչ խառն էինք…

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անցած տնտեսական շաբաթն այն եզակիներից էր, որ ոչ մի կերպ «չէր հավաքվում» եւ նյութ չէր դառնում: Ինչ առանձնացնում էի, ինչի վրա կենտրոնանում էի, միեւնույն է, ֆրանսիական իրադարձություններն ու մեր չափազանցված «մերսիները» գալիս-ամեն բան իրար էին խառնում: Եվ որպեսզի  վերջապես անցնեմ բուն նյութին, աչքիս` պիտի նախ վերոնշյալ թեման փակենք: Կարդալ ամբողջությամբ

Տնտեսական շաբաթն ավելի շատ բնապահպանական ստացվեց

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անցած տնտեսական շաբաթն անշուշտ կարելի է բնապահպանական համարել: Նախ` բնապահպանները մի խումբ ակտիվիստների հետ միասին բողոքի էկո-արշավ կազմակերպեցին դեպի Թեղուտ, այնուհետ հանդիպեցին վարչապետին, որը, բռունցքը սեղանին խփելով, խոստացավ սենսացիոն հայտարարություն անել Քաջարանի հետ կապված, որովհետեւ պատկան մարմինները մոլորեցրել են իրեն սխալ տեղեկատվությամբ, դրանից հետո պարզվեց` հայտնի գործարարուհի Սիլվա Համբարձումյանն է նոր հանք շահագործում Սյունիքում, ինչը կրկին բնապահպանական խնդիրներ է առաջացնելու մեր երկրի համար, դրանից հետո էլ տեղեկացանք, թե Սյունիքի քաջարի մարզպետն է Կապանի Ծավ գյուղում երկու ՀԷԿ կառուցել: Հանգամանք, որ զայրացրել է գյուղացիներին, քանի որ ՀԷԿ-ը կառուցվելու է Բասուտա գետի վրա, որտեղ արդեն մի ՀԷԿ կառուցվել է… Կարդալ ամբողջությամբ

Պատրաստվում ենք ճգնաժամի

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային բանկը հայտարարել է, որ աշխարհին նոր տնտեսական ցնցում է սպասվում, որը կարելի կլիներ համեմատել 2008-09 թվականների տնտեսական ճգնաժամի հետ, եւ կոչ է արել բարձր եւ զարգացող, ցածր եկամուտ ունեցող երկրներին պատրաստվել դիմագրավելու փորձությանը: Տարբեր երկրներում արձագանքները տարբեր են եղել: Կարդալ ամբողջությամբ

Տարին նոր է, շաբաթը՝ հին

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեզանում առկա բեւեռվածությունը հարուստների եւ աղքատների միջեւ առանձին տնտեսական շաբաթվա «մենաշնորհը» չէ. այն կարծես թե այլեւս կյանքի կազմակերպման սովորական ձեւ է ընկալվում ոչ միայն սոցիալական սանդղակի վերեւում կանգնածների, այլեւ կառավարության համար, որի խոսքն ու գործն իրարից նույնքան են տարբերվում, որքան Ձմեռ պապին ձեռնունայն սպասած փոքրիկի եւ, ասենք, նախագահի ու վարչապետի թոռնիկների Ամանորը: Կարդալ ամբողջությամբ

Տնտեսական տարի, կամ «տունը քանդվի գլխիդ»

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց տարեվերջյան այս օրերին ոնց որ թե եւ կառավարությունն է ալարկոտ` տնտեսական տարին ամփոփելու իմաստով, եւ փորձագետներն ու տնտեսագետներն առանձնապես տեղներից չեն շարժվում: Ճիշտ է` միշտ էլ վերջնական ցուցանիշներն Ամանորից մեկ-երկու ամիս հետո են հրապարակվել մեզանում, բայց գոնե ընդհանուր տվյալների ու գնահատականների պակաս երբեւէ չի եղել: Այնպես որ` բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել. «Հրապարակը» մեկնում է տոնական արձակուրդի, եւ, ուզենք թե չուզենք` պիտի տնտեսական շաբաթի փոխարեն այս անգամ էլ տնտեսական տարի ամփոփենք…

«Հաջողված տարի էր եւ երկրի, եւ տնտեսության համար»,- կառավարության նիստից հետո, ոտքի վրա, լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Առաջին հայացքից նախարարը գուցեեւ ճիշտ է. լավ թե վատ` բյուջեն կատարված է, կենսաթոշակների ու աշխատավարձերի պարտքեր չկան, արտարժույթի լուրջ տատանումներ տեղի չունեցան, դժվարությամբ, բայց հաջողեցին գնաճը «ռելսերի վրա պահել», բազմաթիվ ծրագրեր ու հայեցակարգեր կազմվեցին, գործարար համաժողովներ կազմակերպվեցին, «Հայաստան» հիմնադրամի թելեթոնը հաջողությամբ ավարտվեց, զարմանալիորեն նաեւ արդյունաբերության եւ գյուղատնտեսության աճ արձանագրեցին, ինչի շնորհիվ կարծես թե որոշել են տարվա վերջում 4%-անոց տնտեսական աճ հրամցնել հանրությանը: էլ ի՞նչ է պետք, ուրեմն, կատարելապես երջանիկ լինելու ու հանգիստ սրտով նախ` տոնական, ապա նաեւ` ընտրական  եռուզեռի մեջ ընկղմվելու համար… Կարդալ ամբողջությամբ

Ինչու է Ամանորին ապրանքը թանկանում

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ամբողջ աշխարհում, համենայնդեպս բոլոր զարգացած երկրներում,  Ամանորի շեմին ապրանքների գները նվազում են, իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է՝ արդեն մեկ ամիս առաջ համատարած թանկացումներ են անում: Ո՞րն է պատճառը. սկսենք սկզբից: Հայտնի կանոն է, գները ձեւավորվում են առաջարկի եւ պահանջարկի միջոցով: Սակայն որոշակի գների աճը, եւ մանավանդ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում, միշտ էլ զգայուն է այն հասարակության համար, որտեղ թոշակները չեն համապատասխանում սպառողական զամբյուղին, եւ նվազագույն աշխատավարձը երկու անգամ ցածր է սպառողական զամբյուղից: Իսկ մեզ մոտ առաջարկը ձեւավորվում է եւ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, եւ էներգակիրների համար, օլիգոպոլ սկզբունքների հիման վրա: Հետեւաբար պարզ է, որ հնարավորությունների եւ միմյանց հետ պայմանավորվածության, ինչպես նաեւ պահանջարկի աճի դեպքում են գները սկսում աճել: Կարդալ ամբողջությամբ

Տնտեսական շաբաթ կամ կոալիցիոն ձեթի շշերը չեն հաշվում

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջերս ինձ անընդհատ մի հարց է տանջում. տեսնես մեր կառավարությունը գիտի՞, թե հասարակ մարդիկ իրականում ինչ են մտածում իր մասին եւ օրը քանի անգամ են վերից վար նախշում երեւակայության հնարավոր բոլոր սահմանները հատող հայհոյանքներով: Ու եթե գիտեն` ո՞նց են զգում իրենց: Չլինի՞ «էյնշտեյնավարի», այսինքն` փիլիսոփայորեն: Կարդալ ամբողջությամբ

Հանցագործություն պետական բյուջեի նկատմամբ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով արդարացված Նաիրի Բադալյանը հանդես է եկել քաղհայցով՝ ընդդեմ ՀՀ նախագահի, գլխավոր ու զինվորական դատախազությունների եւ Նուբարաշենի մեկուսարանի՝ նյութական, առողջական ու բարոյական վնասների հատուցման պահանջով: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 28-ին գումարած նիստը հետաձգել էր՝ պատասխանող, ՀՀ նախկին նախագահ Ռ. Քոչարյանի հասցեն Ն. Բադալյանից ստանալու անհրաժեշտության պատճառաբանությամբ, որպեսզի նրան հրավիրեն դատարան։ Կարդալ ամբողջությամբ

Տնտեսական շաբաթ կամ աչքիս՝ կանայք փրկեն երկիրը

ՀԵՂԻՆԱԿ՝ Գոհար Սիմոնյան
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դեռ չէր մարել Սյունիքի անսասան մարզպետի ու գործարար տիկին Սիլվա Համբարձումյանի շուրջ առաջացած աղմուկը, հիմա էլ Վայոց ձորի մարզպետը մեջտեղ եկավ: Այս անգամ վեճը, «Ալռուբ» ընկերության տնօրինուհի Անի Աբրահամյանի եւ որոշ շշուկների համաձայն, հենց մարզպետ Սերգեյ Բագրատյանին պատկանող «ՎՏՎ Էներջի» ընկերության միջեւ է…

«Սիրուն նայվող տղամարդկանցից» հույսներդ կտրեք… Կարդալ ամբողջությամբ

Քաղաքական ճգնաժամ չկա, իսկ տնտեսականը համաշխարհային է

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարության ղեկավարը երեկ անդրադարձել է իր ղեկավարած կառավարության հրաժարականի պահանջին, որի մասին երեկ բարձրաձայնեց ՀՅԴ-ն, եւ ինչի անհրաժեշտության մասին արդեն տեւական ժամանակ խոսում են հայ հանրության ամենալայն շերտերը: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ «մենք» խորհրդարանում ունենք մեծամասնություն, իսկ Հայաստանում չկա որեւէ քաղաքական ճգնաժամ, որպեսզի կառավարությունը հրաժարական տա: Կարդալ ամբողջությամբ