Partly Cloudy
20 °C

Վտանգված է մեր հավատքը

ՀԵՂԻՆԱԿ՝ Էդուարդ Արզումանյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունն այդպես էլ չկայացավ: Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը դա կապում է եկեղեցու՝ գմբեթ չունենալու հետ. «Եկեղեցու գմբեթը դնելը մեծ ծախս է, քաղաքապետարանն այսօր այդ հնարավորությունը չունի»: Բայց միջոցառմանը ներկա հյուրերին զարմացրել էր ոչ թե գմբեթի բացակայությունը, այլ խաչի, որը խոստացել էին տեղադրել, բայց այդպես էլ չտեղադրվեց: Կարդալ ամբողջությամբ

Թումանյանի հեքիաթները` 15 լեզվով

ՀԵՂԻՆԱԿ՝ Համբարձում Համբարձումյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռիչարդ Գիդաչյանն աշխարհի տասնհինգ լեզուներով թարգմանել է Թումանյանի հեքիաթները եւ նպատակ ունի տպագրել այդ լեզուներով: Արդեն իսկ յոթ լեզվով տպագրված է «Բարեկենդանը» հեքիաթը: Տպագիր գրքի հետ վաճառվում է նաեւ աուդիոգիրքը եւ նույն սիդիի վրա ձայնագրված մի օրորոցային: Երբ Ռիչարդ Գիդաչյանին հարցրի, թե ինչ մասնագիտություն ունի, ինչ է աշխատել մինչեւ Թումանյանի հեքիաթների թարգմանությամբ ու տպագրությամբ զբաղվելը, պարոն Գիդաչյանի դեմքին ժպիտ առաջացավ. «Չգիտեմ որ մասնագիտությունս ասեմ, որովհետեւ շատ բազմազան ա»: Կարդալ ամբողջությամբ

Facebook-ը կարող էր կորցնել իր տվյալների բազան

| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ այցելուներ ոչ մի կերպ չէին կարողանում օգտագործել իրենց հաշիվը (account): Հանգամանքը պայմանավորված էր բավական լուրջ տեխնիկական խնդիրներով: Facebook-ի ադմինիստրացիայից այսօր ասել են, որ առաջացած բարդություններն արդեն ուղղված են, սակայն նաեւ խոստովանել են, որ արդեն հետեւում մնացած խնդիրը թերեւս ամենալուրջն է եղել սոցիալական ցանցի գործունեության վերջին չորս տարիների ընթացքում: Խնդիրների բուն էությունը Facebook-ում չեն բացահայտում, հայտնում են միայն, որ տվյալների բազայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առաջացել են որոշակի սխալներ: Կարդալ ամբողջությամբ

ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Վեսթսայդյան պատմությունը»

| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ դեսպանությունը ս.թ. սեպտեմբերի 25-26-ին ներկայացնում է «Վեսթսայդյան պատմություն» ամերիկյան մյուզիքլը Հայաստանում: Ֆիլմը կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 25-ին ժամը 19:00 և Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ին: Ֆիլմը կընթանա անգլերեն լեզվով` հայերեն ենթագրերով: Կարդալ ամբողջությամբ

Ռուբեն Միրզախանյանը` մանկավարժականի նոր ռեկտոր

| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երեկ տեղեկացանք, որ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը նոր ռեկտոր ունի: Շրջանառվող թեկնածուներից ամենաանհավանականին՝ կուլտուրայի ֆակուլտետի դեկան, ռամկավարների նախկին ղեկավար, «Թեքեյան» միության նախագահ Ռուբեն Միրզախանյանին նշանակել են ռեկտոր: Նրա թեկնածությանն են հետամուտ եղել վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Ամենայն հայոց կաթողիկոսը:

ԲՈՀ-ում թոհուբոհ է

| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը: Նա 8 տարի զբաղեցնում էր այս պաշտոնը եւ քանի որ քաղծառայող էր եւ ընդամենը 54 տարեկան, կարող էր այստեղ դեռ երկար աշխատել, եթե չվաստակեր կրթության եւ գիտության երիտասարդ նախարար Արմեն Աշոտյանի հակակրանքը: Ըստ որոշ լուրերի, վերջինս իր նշանակման օրվանից նպատակադրվել է հեռացնել ԲՈՀ-ի նախագահին եւ ամեն ինչ արել է դրա համար. ստուգումներ է անցկացրել, խիստ նկատողություն հայտարարել, ապա առաջարկել է դիմում գրել, գնալ: Կարդալ ամբողջությամբ

Հարրի Փոթերի մասին պատմող նոր ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն ինտերնետում է (վիդեո)

| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Warner Bros. կինոընկերությունն ինտերնետում արդեն տեղադրել է փոթերապատումի վերջին` «Հարրի Փոթերը եւ մահվան ընծաները» հատվածի էկրանավորման առաջին մասի պաշտոնական թրեյլերը: Մոտ երկու ամսից ֆիլմը կկարողանան դիտել նաեւ հայ հանդիսատեսները: Հիշեցնենք, որ «Հարրի Փոթերը եւ մահվան ընծաները» երիտասարդ կախարդի մասին պատմող վերջին` 7-րդ գիրքն է, եւ միակն է, որի էկրանավորումն իրականացվում է երկու մասով: 7-րդ ֆիլմի երկրորդ մասը նախատեսվում է էկրան բարձրացնել 2011թ. կեսերին: Կարդալ ամբողջությամբ

Գիտնականները բացահայտել են «Հին կտակարանի» հրաշքի գաղտնիքը (վիդեո)

| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մովսեսն իրոք կարող էր իր ցեղակիցներին անցկացնել Կարմիր ծովի միջով. այսպիսի բացահայտում են արել գիտնականները: ԱՄՆ Մթնոլորտային երեւույթների ազգային կենտրոնի եւ Կոլորադոյի համալսարանի մասնագետները պարզել են, որ քամու էներգիան, հիդրոդինամիկայի օրենքները եւ Նեղոսի դելտան իրոք կարող են այդպիսի էֆեկտ առաջացնել` ուժեղ, կայուն քամիներն ունակ են տեղաշարժել խոշոր ծավալի ջրային զանգվածներ: Կարդալ ամբողջությամբ

Արամ Պաչյան. Ինչպես գրքերում

ՀԵՂԻՆԱԿ՝ Արամ Պաչյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կան անհավատալի պատմություններ, որոնց հանդիպում ես միայն գրքերում, բայց արի ու տես` կան անհավատալի պատմություններ, որոնք տեղ են ունենում նաեւ գրքերից դուրս: 2012 թ.-ին Երեւանը կրելու է գրքի  համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը: Միթե սա նման չէ հրաշքի, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը բազմաթիվ հիանալի տարբերակներից ընտրում է մի մայրաքաղաք, որն ամենաքիչն է հետաքրքրված գրքի մշակույթով, եւ որին ամենաքիչն է պետք այսպիսի միջոցառումը (չէ, չնայած միջոցառումները երբեք ավելորդ չեն լինում): Հաջորդ անգամ Երեւանը երեւի կճանաչվի մտքի համաշխարհային մայրաքաղաք` կապված ուտելիքի եւ շինարարության հետ: Կարդալ ամբողջությամբ

Վահանավանքը 1100 տարեկան է, բայց…

ՀԵՂԻՆԱԿ՝ Արմեն Դավթյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2011-ին մեծ շուքով պատրաստվում են նշելու Վահանավանքի 1100-ամյակը: Օրերս պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետին առընթեր գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստում  քննարկվեցին հոբելյանական միջոցառումներին նվիրված հարցեր: Հենց Վահանավանքում խորհուրդն ընդունեց ինը կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ եւ ներկայացրեց հանրապետական ծառայությանը` այն 1100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների պլանի մեջ ներառելու համար: Կարդալ ամբողջությամբ