Partly Cloudy
20 °C

«Բոլոր կուսակցությունների կարգախոսն էլ մի հոգի է հորինել»

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց երաժիշտ, երգահան Վահան Արծրունու հետ

-Պարոն Արծրունի, կուսակցությունների մեծ մասն արդեն կողմնորոշվել է իր կարգախոսներով, որտեղ անընդհատ շեշտվում է «հավատ» բառը. օրինակ, ՀՀԿ-ն ասում է՝ հավատանք, որ փոխենք, ԲՀԿ-ն՝ հավատա, վստահիր, պահանջիր, ՕԵԿ-ը՝ հավատանք, որ կառուցենք օրինաց երկիր,  ՀՅԴ-ի դեպքում միայն այն հնչում է՝ արդարություն, ազատություն, Դաշնակցություն: Հավատի վրա շատ չե՞ն խաղում մեր կուսակցությունները:

- Սա, ըստ երեւույթին, մի պատասխան ունի, որ մնացած բոլոր կուսակցությունների կարգախոսը մի հոգի է հորինել, դրա համար էլ բոլոր տեղերում «հավատանք» բառը կա, աղբյուրը մեկն է, այնպես որ ամեն ինչ բացատրելի է:

- Ասում են՝ ՀՀԿ-ի կարգախոսը Բարաք Օբամայի նախընտրական կարգախոսի պլագիատն է, որը հնչում է որպես «փոխենք մեր կյանքը»:

- Չեմ կարծում, որ Օբամայի պլագիատն է, իմ առաջ քաշած թեզն ավելի համակրելի է, Բարաք Օբաման այստեղ այդքան էլ ազդեցիկ չի, այդ վարկածը մի քիչ թույլ է, իսկ այն, որ «հավատամ» բառը բոլոր տեղերում կա, նշանակում է, որ հեղինակը մեկն է:

- Ձեզ հավատ ներշնչո՞ւմ են այդ կարգախոսները: 

- Ոչ, ես հավատում եմ ծրագրերին, ավելի ճիշտ՝ ոչ թե հավատում եմ, այլ ուզում եմ տեսնել ռեալ նախադեպեր, որոնք իրականում այս  20 տարիների ընթացքում չեմ տեսել, որովհետեւ խոստանում են մի բան, իսկ իրականում, երբ գալիս են իշխանության, տեսնում ենք այն, ինչ որ միշտ տեսել ենք այս 20 տարիների ընթացքում. կյանքը վատանում է, դեմագոգիան ավելանում է, երկիրը դատարկվում է, եւ կյանքի ընդհանուր մակարդակն էլ գնալով նվազում է, ուրիշ ոչ մի բան ես չեմ տեսնում:

- Բայց հետաքրքիր է, որ այդ կարգախոսները մեզ նման մարդիկ են գրել:

- Հաստատ մեզ նման մարդիկ չեն գրել, հաստատ…

- Բայց ամեն դեպքում զավեշտալի է ստացվել:

- Ինքը չի կարող զավեշտալի լինել, որովհետեւ իրականում այս ամեն ինչը լուրջ հիվանդության ախտանիշ է, այն հիվանդության, որով մեր երկիրն ու հանրությունն է հիվանդ:

- Հոգեբանների համար, փաստորեն, այդ ուղղությամբ խորը վերլուծության նյութ կա:

- Ես, ճիշտն ասած, այդքան խորը չէի փորի, որովհետեւ իրականում այն, ինչ կատարվում է, բավականին մակերեսային է՝ թե կարգախոսները եւ թե հետագա գործողությունները: Այս ամենը չունի այդ խորությունը, ընդամենը կարգախոս է, դերաբաշխում հերթական բեմականացման համար:

- Իսկ ի՞նչ կարգախոս կառաջարկեիք այս ընտրություններին, որը կբնորոշեր միանգամից բոլոր կուսակցություններին:

- Քանի որ այնքան էլ ծանոթ չեմ նրանց նախընտրական ծրագրերին, դրա համար ոչ մի կարգախոս էլ իրենց համար չէի հորինի: Բոլորիս ու ինքս ինձ համար կարգախոս կհորինեի՝ ազնվություն եւ արդարություն, այդ երկուսը որ եղավ, քաղաքական որ ուժն էլ լինի՝ ՀՀԿ-ն թե ԲՀԿ-ն, այս երկիրը երկիր կդառնա:

- Բայց նախագահը վերջերս իր ելույթում ասում էր, որ երկիրն արդեն երկիր է:

- Դե գիտեք, նախագահի եւ ընդհանրապես իշխանական խավի համար երկիրն արդեն երկիր է, իրենք իրապես վայելում են երկիրը, որովհետեւ ծառի պտուղներն իրանք են քաղում, դրա համար իրենք չեն կարող դժգոհ լինել, բայց դա ընդամենը մի փոքր սեգմենտ է, որն իշխանության ղեկին է եւ պետք է երկիրը վայելի, վերջիվերջո այս երկիրն իրենց համար աշխատում է: Սա արդեն ծիսակարգ է, որը 20 տարվա վաղեմություն ունի, ու այդ ծիսակարգը բոլորն էլ կատարում են 4-5 տարին մեկ: Բայց քիչ հույսեր կան, որ ռեալ փոփոխություն կլինի:

- Ամեն դեպքում, ընտրություն պետք է կատարվի, դա անելու եք ըստ նախընտրական ծրագրերի՞, թե՞ դա էլ մեծ հաշվով բան չի փոխի:

- Դեռեւս նայում եմ, լսում եմ, ինձ հետաքրքիր է, թե ոնց է ծավալվելու այս ամեն ինչը, դրանից հետո նոր իմ քաղաքացիական պարտքը կկատարեմ:

Հայկական գրադարան և արխիվ Գերմանիայում (Ֆոտոշարք)

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հայտարարել է որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք` հիմք ընդունելով հայ տպագրության 500 ամյակը (1512-2012): Միաժամանակ, Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) 2012 թվականը հայտարարել է Գերմանիայում հայկական գրադարան-արխիվի հիմնադրման տարի: ՈՒստի, հայ համայնքներն ու կազմակերպությունները կկազմակերպեն բազմաթիվ միջոցառումներ` ի պատիվ հոբելյանական տարվան և ի նպաստ գրադարան-արխիվի հիմնադրման: Այս շարքից առաջին ծրագիրը մարտի 10-ին իրականացրեց  Համբուրգի «Կիլիկիա» երիտասարդական միությունը` Լայպցիգում ներկայացնելով գրական երեկո նվիրված հայ անվանի բանաստեղծ Պարույր Սևակին: Կարդալ ամբողջությամբ

Ցուցահանդեսին մասնակցում էին նաև հաշմանդամները

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ուրբաթ օրը «Տուն դեպո» առևտրի կենտրոնում «Ես հայ եմ» նախաձեռնող խումբը կազմակերպել էր «Ինքնություն, նորարարություն, արտադրություն» խորագրով ցուցահանդես: «Ներկայացված են տարբեր ոլորտներ՝ արտադրություն, գիտություն, մշակույթ, մանկական աշխարհ, մոտ 120 կազմակերպություն, հիմնականում հայկական արտադրանքն է ներկայացված»,- ներկայացնում է նախաձեռնող խնբից Անահիտ Ասատրյանը: Երեք օր է տևելու ցուցահանդեսը, զուգահեռ լինելու են նաև կոնֆերանսներ՝ ըստ ներկայացված ոլորտների. «Նպատակն է իմի բերել, ներկայացնել հայկական արտադրանքը տարբեր ոլորտներում՝ ինչ ունենք այսօր, նաև նորարարությունը»: Կարդալ ամբողջությամբ

Անդարձ

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրաշալի է, որ իջնում են ձյան ճերմակ փաթիլները: Ու սպիտակով է ծածկվում ամեն-ամենը: Եվ սպիտակում են մեր բոլոր մտքերը:

Տոնինո Գուերա

- Տոպրակները… Ցեպով սումկեքը տանք… Էժան պամադա… Հոլանդական բլուզ` 200 դրամ… Մեջքի քերիչ… Ինքն իրեն թելվող ասեղ… Թերթերը` կիլոյով… Պերաշկի… Լաhմաջու… Խաչապուրի ցանկացողները…

Վերնիսաժի փերեզակներն այնպես երգեցիկ, այնպես գունեղ ու ձայնի բազմատոն ելեւէջներով էին գովազդում իրենց ապրանքները, որ կարծես «Լա Սկալայում» լինեին իրենց ձայները մշակած.

-              Տոպրակները… Ցեպով սումկեքը տանք… Էժան պամադա… Հոլանդական բլուզ` 200 դրամ… Մեջքի քերիչ… Ինքն իրեն թելվող ասեղ… Թերթերը` կիլոյով… Պերաշկի… Լահմաջու… Խաչապուրի ցանկացողները… Կարդալ ամբողջությամբ

Երկու գրքի շնորհանդես

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երեկ «Նաիրի» գրատանը տեղի ունեցավ ժամանակակից հայ բանաստեղծներ Աշոտ Գաբրիելյանի «Գրպանի բանաստեղծություններ» եւ Էդուարդ Հարենցի «Լեթարգիական արթնություն» ժողովածուների համատեղ շնորհանդեսը: Երկու երիտասարդ, տաղանդավոր բանաստեղծների գրքերը պետաջակցության շրջանակներում տպագրվել են «Անտարես» հրատարակչության կողմից` նոր ոճով, նոր մոտեցմամբ: Ուրախալին այն  է, որ գրքերի շնորհանդեսը «Նաիրի» գրատանն անցնում էր ընթերցողների, գրողների, պոեզիայի սիրահարների ակտիվ մասնակցությամբ: Կարդալ ամբողջությամբ

Շամս Լանգյարուդի. «Փողոցների նավաստին»

ՀԵՂԻՆԱԿ՝ Արամ Պաչյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վերջին տասնամյակում իրանական պոեզիայի լավագույն նմուշները հայ ընթերցողին ներկայացվում են բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի թարգմանությունների շնորհիվ: Սոհրաբ Սեփեհրի, Ղեյսար Ամինփուր, Ահմադ Շամլու, Ֆորուխ Ֆարրոխզադ… Այս բանաստեղծներն իրանական ժամանակակից պոեզիայի ամենահնչեղ եւ տաղանդավոր անուններն են, որոնց ստեղծագործություններն առանձին գրքերով եւ անթոլոգիաներով տարբեր տարեթվերին մատուցվում են հայ ընթերցողին: Էդուարդ Հախվերդյանը նաեւ հանդիսանում է համաշխարհային գլուխգործոցներից մեկը համարվող հռչակավոր արձակագիր Սադեղ Հեթայաթի «Քոռ բու» վիպակի թարգմանության հեղինակը: Կարդալ ամբողջությամբ

Համազգայինը շենք կունենա

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մարտի 27-ին Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվում էր նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո եւ նվիրված էր ՀԹԳՄ 70-ամյակին: Բայց, ի տարբերություն անցած տարվա, երբ հաղթողներին մրցանակի հետ միասին նաեւ 50 հազար դրամ էին տալիս, այս տարի կազմակերպիչները սահմանափակվել էին միայն «Արտավազդով»: Մրցանակաբաշխությանը ներկա էին նաեւ Հասմիկ Պողոսյանն ու Հովիկ Աբրահամյանը, վերջինիս Երվանդ Ղազանչյանը բեմից խնդրանք-առաջարկով դիմեց՝ Երեւանում կառուցել Գոհար Գասպարյանի արձանը, խնդրելով իրենց ցանկություն-խնդրանքը փոխանցել նախագահին, նշելով, որ ամեն ինչ շատ պարզ է. նախագահը հանձնարարում է մշակույթի նախարարությանը, նախարարը մրցույթ է հայտարարում, իսկ արդեն մյուս տարի «վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանն անում է բացումը»՝ այդկերպ տալով երաշխիքներ 2013-ին իրենց կողմից արդեն վերընտրված նախագահին: Մյուս կարեւոր իրադարձությունը թատերական աշխարհում, որն արդեն ստացել էր նախագահի հավանությունն ու աջակցությունը, այն էր, որ Համազգային թատրոնը վերջապես կունենա իր շենքը: Կարդալ ամբողջությամբ

Ռեժիսորները վիճում են

ՀԵՂԻՆԱԿ՝ Հրապարակ
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Մենք անդրադարձել էինք «Հայակ» կինոփառատոնին, որտեղ հաղթող ֆիլմերից մեկը Հովհաննես Գալստյանի ֆիլմն էր: Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը քննադատել էր փառատոնն ու հաղթողներին: Ինչին ի պատասխան՝ ստացանք Հովհաննես Գալստյանի գրությունը: Ապա հաջորդեց կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանի պատասխանը: Երեկ էլ ստացել ենք կրկին Հովհաննես Գալստյանի արձագանքը: Թերեւս նման ոճի եւ բովանդակության հրապարակումներն իմաստ չէին ունենա, սակայն, քանի որ հեղինակներն արվեստի, կինոյի աշխարհի մարդիկ են, եւ այս բանավեճը կարող է առողջ եզրահանգումների տեղիք տալ, ուստի որոշեցինք տպագրել դրանք:

 

«Հարգելի խմբագրություն

Թբիլիսիում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան հրավերով վաղը մեկնելու եմ Վրաստան` իմ ֆիլմը Կովկասյան կինոյի փառատոնում ներկայացնելու համար: Կազմակերպիչները նպատակահարմար են գտել Հայկական կինոյի ընտրանու մեջ ընդգրկել Բեկնազարյանի «Պեպո», Փարաջանովի «Նռան գույնը» եւ իմ «Խճճված զուգահեռներ» ֆիլմերը: Սա կապ չունի «Հայակ» մրցանակաբաշխության հետ, ու հասկանալի է, որ մտավոր ամուլ սուբյեկտների նոր նոպաների առիթ է դառնալու: Բայց պիտի խնդրեմ տպել՝ որպես վերջերս տպագրված գարշահոտ նյութի պատասխան: Ստերիլության սրված զգացումը թույլ չի տալիս շփումներ ունենալ որոշ մարդկանց հետ (ժողովրդական խոսք կա նյութի մասին, որը հետո դժվար է մաքրվում), այդ թվում նրանց, ում մասնագիտական չկայացածությունը ստիպում է նվաստ ու նվազ փաստարկներ փնտրել… բայց ինչ անես` կյանք է: Մնացածը` Թբիլիսիից հետո:

ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ – 2009,  87 րոպե, Հայաստան, Նորվեգիա, Ֆրանսիա

ռեժիսոր/պրոդյուսեր` Հովհաննես Գալստյան

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՐԱՄԱՏԻԿ ՖԻԼՄ, Հյուսթընի միջազգային կինոփառատոն, Տեքսաս, ԱՄՆ, 2010

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, 2011

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՆԱՑԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ, Օրենբուրգ, Ռուսաստան, 2009

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵԲՅՈՒՏ 1991-2011 թ., ՀԱՅԱԿ ազգային կինոմրցանակաբաշխություն, Հայաստան, 2012

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ /նոմինանտ/ ՀԱՅԱԿ ազգային կինոմրցանակաբաշխություն… մեկ տասնյակ այլ մրցանակներ…

2011-ին Կաննի կինոշուկայում առաջին անգամ հայկական կինոյի պատմության մեջ գնվել է Համաշխարհային դիստրիբյուտորական ընկերության կողմից` INSOMINA World Sales.

Ցուցադրվել է աշխարհի 31 երկրներում…»:

Հարգանքով` Հովհաննես Գալստյան

Թատրոնում հոգնած են, շատ հոգնած

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի հետ

-Պարոն Խանջյան, այսօր Թատրոնի միջազգային օրն է, տարբեր միջոցառումներ են նախատեսված, իսկ երեկոյան լինելու է նաեւ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, մասնակցելո՞ւ եք որեւէ միջոցառման: Կարդալ ամբողջությամբ

Ես չեմ ուզում դառնալ Նկարիչների միության նախագահ

ՀԵՂԻՆԱԿ՝ Սոնա Ադամյան
| ՄՇԱԿՈՒՅԹ/ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Նկարիչների միության «Կերպարվեստ» ամսագրում մոտ մեկ ամիս առաջ տպագրվել էր արտահերթ նիստի մի արձանագրություն, որտեղ Հայաստանի մի շարք ստեղծագործական միությունների ղեկավարներ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի գլխավորությամբ, քննարկման էին դրել մեկ այլ` «Աշխարհի հայ նկարիչների միավորում» կազմակերպության ու նրա նախագահ Ղազար Միրզոյանի հարցը: Մասնավորապես Աղամյանը նիստի ժամանակ կասկածի տակ էր դրել «նորաստեղծ ինչ-որ միության» գործունեությունը, որը հովանավորվում է «կառավարության եւ, որքան էլ զարմանալի է` Արարատյան հայրապետական թեմի կողմից: Կարդալ ամբողջությամբ